Սթիվեն Ջուան. «Մեր ուղեղի տարօրինակությունները»
Գլուխ 35. Հեռուստացույցային ուղեղ
Գիտնականները կարծում են, որ հեռուստացույց նայելու գերազանցումը
ազդում
է
մանկական
ուղեղի
վրա:
Դա
մեծ
անհանգստություն
առաջացրեց
այն
մարդկանց
մոտ,
ովքեր
զբաղվում
էին
երեխաների
հետ:
Նրանք
տեսնում
էին,
որ
դա
ակնհայտ
ազդում
է
երեխայի
ուսուցողական
գործընթացի
վրա:
Արդյո՞ք
այս
դեպքում
երեխաների
մոտ
չի
պակասի
խաղալու,
կարդալու
ժամանակը:
Փորձագետները զգուշացնում են՝ հեռուստատեսությունը զբաղվածությունն ապահովելու համար, նույնն է ինչ ֆաստֆուդն առողջության համար:Ամերիկացի Ջեյն Հիլն,ով սովորելու խնդիրների հետ կապված մասնագետ է, կարծում է, որ երեխայի աճող ուղեղը կարող է ֆիզիկապես ձևափոխվել հեռուստատեսության ազդեցությամբ։ Հեռուստածրագրորը մանիպուլացնում են ուղեղը վիզուալ և ձայնային միջոցներով:
Հիլը կարծում էր, որ գովազդը տեղադրում են նրա համար, որ երեխաներին գունավոր դետալներով, պանորամմաներով շեղեն: Հեռուստացույցը ազդում է մարդու վրա ճիշտ այնպես, ինչպես <<ծույլ աչքի >> սինդրոմը: Եթե մենք չկիրառենք այն մեթոդը, որի ժամանակ կապում ենք մի աչքը, իսկ <<ծույլ աչքին>> ստիպում, որ աշխատի,ապա հնարավոր է ,այդ աչքը առհասարակ կորցնի տեսողությունը:
Հիլի կարծիքով ուշադրության կառավարումը, խնդիրների լուծումը և մի շարք այլ հարցեր կախված են փորձից, որը պետք է կրկնել ամեն օր: Ուղեղը շարունակում է մեծանալ նույնիսկ դեռահասների մոտ և մենք պետք է ուշադրություն դարձնենք դրան: Հիլին համաձայնում է նաև, որ հեռուստացույցի շարունակական դիտումը կարող է իջեցնել երեխայի ուշադրության ակտիվությունը:
Երբ երեխաները սկզբից նայում էին դինամիկ բնույթ ունեցող հաղորդումներ, այնուհետև կատարում էին այնպիսի աշխատանքներ ինչպեսիք են ՝ կարդալը , գլուխկոտրուկներ լուծելը, նրանց մոտ նկատվում էր ուշադրության թուլացում : Նա հաճախ նշում է նաև հեռուստացույցի՝ լեզվի վրա ազդելու փաստը, չնայած դրա, նշում էր նաև ,որ այն բարելավում է բառապաշարը: Հիլին զգուշացնում է , որ հեռուստատեսությունը կարող է ունենալ հիպնոտիկ ազդեցություն, առաջացնել ալֆա ալիքներ, որի ժամանակ դանդաղում է ուղեղի աշխատանքը,սակայն պարապելու շնորհիվ կարող ենք փոխել ալֆա ալիքի աստիճանը:
Եթե Հիլին և մնացածը ճիշտ են, ապա դա կարելի է բացատրել նրանով, որ ուսուցիչները նկատում են ,որ ժամանակակից աշակերտներն ավելի վատ են մտածում, քան առաջ: Նրանց մոտ իջած է խնդրի խորը լուծման կարողության մակարդակը: Նրանք երկար ժամանակ չեն կարողանում ուշադրությունը պահել ակտիվ վիճակում: Իջած է նաև լսելու ունակության մակարդակը: Սակայն հիմա նրանք երկար ժամանակ նայում են հեռուստացույց և խաղում համակարգչային խաղեր: Նա նաև կատարել է փորձեր կենդանիների հետ: Առնետների ուղեղի հետազոտությունից պարզ դարձավ, որ առողջ ստիմուլիացիայի բացակայությունը, խանգարում է կենդանիների գլխուղեղի կեղևի աճին: Դայմոնդն իր հետազոտության ժամանակ առնետներին բաժանեց 2 խմբի՝ առաջին խումբը գտնվում էր դատարկ վանդակում , իսկ երկրորդը ՝ խաղալիքներով լի:
Այսպիսով, նա պարզեց, որ երկրորդ խմբի առնետների գլխուղեղի կեղևն ավելի մեծ և զարգացած էր: Նա նշում է , որ առաջին խմբի առնետները հնարավորություն ունեին նայելու երկրորդ խմբի առնետներին, սակայն դա նրանց մոտ ոչինչ չէր փոխել:Ինչպե՞ս պաշտպանել մեր երեխաներին հեռուստացույցից, լուծումներից մեկն այն անջատելն է: Հիլին ևս մեկ միջոց է խորհուրդ տալիս: Հեռուստացույցի պատճառով փոխվում են երեխաների ունակություններն ու կարողությունները,սակայն նշում է, որ պետք չէ հիշել հին ժամանակները: Տարբերակներից մեկն ուսումնական պրոցեսը
ավելի հետաքրքրացնելն է, որը պատճառ կհանդիսանա ինտելեկտի զարգացման համար:
Комментарии
Отправить комментарий