Դասարանական աշխատանք
1812թ. մայիսի 16 Բուխարեստի պայմանագիր
Բուխարեստի պայմանագիրը կնքվել է ռուս-թուրքական (1806-1812թթ.) պատերազմի արդյունքում, որը Թուրքիան սկսեց Ռուսաստանի դեմ Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի դրթմամբ: Կովկասյան և Բալկանյան ճակատներում Ռուսների տարած հաղթանակները հանգեցնում են 1812թ. Մայիսի 16 –ին Բուխարեստում հայ դիվանագետ Մանուկ բեյ Միրզայանի միջնորդությամբ հաշտության պայմանագրի կնքմանը: Դանուբյան շրջանում Բեսարաբիան ստանալով ռուսական դիվանագիտությունը Ախալքալաքի գավառը, Անապան և Փոթին վերադարձնում է թուրքերին այդ զիջումն արվում է առանց հաշվի առնելու հայ բանկչության շահերը:
1813թ հոկտեմբերի 12 Գյուլիստանի մպայմանագիր
Գյուլիստանի հաշտությանպայմանագիրը: Ռուսականզորքերը խոշոր հաղթանակներեն տանում նաև Օսմանյանկայսրության բանակների դեմկովկասյան և դանուբյանճակատներում: 1811 թ. վերջերին(հոկտեմբեր-դեկտեմբեր) ռուսական բանակը գեներալ-ֆելդմարշալ Մ. Կուտուզովիհրամանատարությամբ լիովին ջախջախեց թուրքական դանուբյանբանակը և Թուրքիային հարկադրեց հաշտություն խնդրել: Ռուսաստանը շահագրգռված էր ոչ միայն Թուրքիայի, այլևՊարսկաստանի հետ հաշտություն կնքելու հարցում, քանի որ խիստլարվել էին ֆրանս-ռուսական հարաբերությունները և սպասվում էրնապոլեոնյան բանակի ներխուժումը Ռուսաստան: Բայց եթեԹուրքիայի հետ հաշտության բանակցություններն ավարտվեցինհաջողությամբ, և, 1812թ. մայիսի 16-ին Բուխարեստումստորագրվեց հաշտության պայմանագիրը, ապա այլ կերպրնթացան ռուս-պարսկական հաշտության բանակցությունները: Անգլիական ղեկավար շրջանների ճնշմամբ Պարսկաստանըխուսափում էր Ռուսաստանի հետ հաշտության պայմանագիրկնքելուց:
1828թ փետրվարի 10 Թուրքմենչայի պայմանագիր
Թուրքմենչայի հաշտության պայմանագրով ավարտվել է ռուս–պարսկական երկրորդ և վերջին՝ 1826–28 թթ-ի պատերազմը: Կնքվել է Թուրքմենչայ (Թավրիզից Թեհրան տանող ճանապարհին) գյուղում: Ռուսաստանի կողմից ստորագրել է գլխավոր հրամանատար, գեներալ Իվան Պասկևիչը, Պարսկաստանի կողմից՝ թագաժառանգ Աբբաս Միրզան: Պայմանագրի մշակմանը (հետագայում նաև պարսկահայերի ներգաղթի կազմակերպմանը) գործուն մասնակցություն է ունեցել ռուս գրող, դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովը:
Պայմանագրով Պարսկաստանը պաշտոնապես ճանաչում էր Երևանի ու Նախիջևանի խանությունների և Օրդուբադի գավառի միացումը Ռուսաստանին, պարտավորվում վճարել 20 մլն ռուբլի (արծաթով) ռազմատուգանք: Ռուսական և պարսկական առևտրական նավերին ազատ նավարկության իրավունք էր տրվում Կասպից ծովում, իսկ ռազմական նավատորմ պահելու բացառիկ իրավունքը վերապահվում էր միայն Ռուսաստանին: Ռուսական կառավարությունը Աբբաս Միրզային ճանաչում էր Պարսկաստանի գահաժառանգ: Կնքվել է նաև առևտրական համաձայնագիր, որով ռուսական վաճառականներն ազատ առևտրի իրավունք էին ստանում Պարսկաստանում:
1829 սեպտեմբերի 2 Ադրիանապոլսի պայմանագիր
Ռուսների հաջողությունները առավել մեծ էին Բալկանյան ռազմաճակատում: Ռուսական զորքերը հաղթարշավով 1829թ. օգոստոսին հասնում են Կոստանդնուպոլսի մատույցներին: Սուլթանի խնդրանքով սեպտեմբերի 2-ին Ադրիանապոլսում կնքվում է հաշտության պայմանագիր: Պայմանագրի համաձայն՝ Սև ծովի արևելյան ափերը՝ Փոթի նավահանգստով, և Ախալցխան ու Ախալքալաքը անցնում են Ռուսաստանին: Ներում է շնորհվում պատերազմին մասնակցած երկու կողմերի հպատակներին ու ռազմագերիներին: Թուրքիայի տիրապետության տակ գտնվող հայերին թույլատրվում է անցնել Ռուսաստան: Պատերազմող կողմերի միջև վերականգնվում են դիվանագիտական հարաբերությունները: Այդ պայմանագրով ամրապնդվում էին Ռուսաստանի դիրքերը Սև ծովում, Բալկաններում և Անդրկովկասում:
1878թ փետրվարի 19 Սան- Ստեֆանո
1878թ հոընիսի 1-հուլիսի 1 Բեռլինի վեհաժողով
Հայությունը դասեր չքաղեց Բեռլինի վեհաժողովից, առհասարակ՝ ռուս-եվրոպական դիվանագիտության կեղտոտ խաղերից, և սեփական ուժին ապավինելու փոխարեն դեռ տասնամյակներ շարունակ հայ քաղաքական միտքը օտար պալատների առաջ ազատություն և անկախություն էր մուրում, ինչի հետևանքը Հայոց ցեղասպանությունը եղավ… Համաշխարհային պատմության մեջ եղել են իրադարձություններ, որոնք խոր հետք են թողել հայության պատմության վրա: Այդ իրադարձություններից է 1878 թվականի Բեռլինի վեհաժողովը: 1877-1878 թթ. ռուս-թուրքական հերթական պատերազմն ավարտվեց Թուրքիայի լիակատար ջախջախմամբ: Ռազմադաշտում ձեռք բերած հաղթանակը ռուսական դիվանագիտությունը կարողացավ ամրապնդել նաև 1878 թվականի փետրվարի 19-ին Սան Ստեֆանոյում Թուրքիայի հետ կնքած հաշտությամբ, որով Ռուսական կայսրությունն ամրապնդվում էր ոչ միայն Բալկաններում, այլև շատ տարածքներ էր նվաճում Թուրքիայի արևելքում՝ Արևմտյան Հայաստանի տարածքում:
Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է:

ՍԱՆ ՍՏԵՖԱՆՈՅԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ 1878, նախնական պայմանագիր, որով ավարտվեց 1877-78-ի ոուս-թուրքական պատերազմը: Ստորագրել են փետրվարի 19 (մարտի 3)-ին, Սան Ստեֆանոյում (Կ. Պոլսի մոտ) Ռուսաստանի կողմից կոմս Ն. Իգնատևն ու Ա. Նելիդովը, Թուրքիայի կողմից՝ Սավֆետ փաշան ու Սահադուլլահ բեյը:
Սան Ստեֆանոյի պայմանագրով Չեռնոգորիան, Սերբիան և Ռումինիան անկախ էին ճանաչվում: Բոսնիան և Հերցեգովինան ինքնավարություն էին ստանում Օսմանյան կայսրության շրջանակներում: Բուլղարիան (Արլ. Ռումելիայով, Մակեդոնիայով և Թրակիայի մի մասով՝ մինչև Սալոնիկ և Էգեյան ծով) հռչակվում էր ինքնավար իշխանություն՝ տերությունների համաձայնությամբ և Բարձր դռան կողմից հաստատվող իշխանությունով: Թուրքական զորքերը դուրս Էին բերվում Բուլղարիայից, իսկ ռուսական զորքերը մնում էին այնտեղ 2 տարի ժամկետով: Թուրքիան պարտավորվում էր Ռուսաստանին վճարել 1410մլն ռ. ռազմատուգանք, որի մեծ մասը (1100 մլն ռ.) փոխարինվում էր տարածքային զիջումներով. եվրոպական մասում՝ Տուլչայի սանջակի ղիմաց Ռուսաստանը ստանում էր 1856-ի Փարիզի պայմանագրով իրենից անջատված Հարավային Բեսարաբիան, ասիականում՝ Արդահանը, Կարսը, Բաթումը, Բայազետը ե մինչև Սողանլուղ ընկած տարածքը:
1878թ հոընիսի 1-հուլիսի 1 Բեռլինի վեհաժողով
Հայությունը դասեր չքաղեց Բեռլինի վեհաժողովից, առհասարակ՝ ռուս-եվրոպական դիվանագիտության կեղտոտ խաղերից, և սեփական ուժին ապավինելու փոխարեն դեռ տասնամյակներ շարունակ հայ քաղաքական միտքը օտար պալատների առաջ ազատություն և անկախություն էր մուրում, ինչի հետևանքը Հայոց ցեղասպանությունը եղավ… Համաշխարհային պատմության մեջ եղել են իրադարձություններ, որոնք խոր հետք են թողել հայության պատմության վրա: Այդ իրադարձություններից է 1878 թվականի Բեռլինի վեհաժողովը: 1877-1878 թթ. ռուս-թուրքական հերթական պատերազմն ավարտվեց Թուրքիայի լիակատար ջախջախմամբ: Ռազմադաշտում ձեռք բերած հաղթանակը ռուսական դիվանագիտությունը կարողացավ ամրապնդել նաև 1878 թվականի փետրվարի 19-ին Սան Ստեֆանոյում Թուրքիայի հետ կնքած հաշտությամբ, որով Ռուսական կայսրությունն ամրապնդվում էր ոչ միայն Բալկաններում, այլև շատ տարածքներ էր նվաճում Թուրքիայի արևելքում՝ Արևմտյան Հայաստանի տարածքում:
Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է:
Комментарии
Отправить комментарий