Սթիվեն Ջուան. «Մեր ուղեղի տարօրինակությունները»




Գլուխ 35. Հեռուստացույցային ուղեղ

Գիտնականները կարծում են, որ հեռուստացույց նայելու գերազանցումը ազդում է մանկական ուղեղի վրա: Դա մեծ անհանգստություն առաջացրեց այն մարդկանց մոտ, ովքեր զբաղվում էին երեխաների հետ: Նրանք տեսնում էին, որ դա ակնհայտ ազդում է երեխայի ուսուցողական գործընթացի վրա: Արդյո՞ք այս դեպքում երեխաների մոտ չի պակասի խաղալու, կարդալու ժամանակը

Փորձագետները զգուշացնում են՝ հեռուստատեսությունը զբաղվածությունն ապահովելու համար, նույնն է ինչ ֆաստֆուդն առողջության համար:Ամերիկացի Ջեյն Հիլն,ով սովորելու խնդիրների հետ կապված մասնագետ է, կարծում է, որ երեխայի աճող ուղեղը կարող է ֆիզիկապես ձևափոխվել հեռուստատեսության ազդեցությամբ։ Հեռուստածրագրորը մանիպուլացնում են ուղեղը վիզուալ և ձայնային միջոցներով

Հիլը կարծում էր, որ գովազդը տեղադրում են նրա համար, որ երեխաներին գունավոր դետալներով, պանորամմաներով շեղեն: Հեռուստացույցը ազդում է մարդու վրա ճիշտ այնպես, ինչպես <<ծույլ աչքի >> սինդրոմը: Եթե մենք չկիրառենք այն մեթոդը, որի ժամանակ կապում ենք մի աչքը, իսկ <<ծույլ աչքին>> ստիպում, որ աշխատի,ապա հնարավոր է ,այդ աչքը առհասարակ կորցնի տեսողությունը:


Հիլի կարծիքով ուշադրության կառավարումը, խնդիրների լուծումը և մի շարք այլ հարցեր կախված են փորձից, որը պետք է կրկնել ամեն օր: Ուղեղը շարունակում է մեծանալ նույնիսկ դեռահասների մոտ և մենք պետք է ուշադրություն դարձնենք դրան: Հիլին համաձայնում է նաև, որ հեռուստացույցի շարունակական դիտումը կարող է իջեցնել երեխայի ուշադրության ակտիվությունը:

Երբ երեխաները սկզբից նայում էին դինամիկ բնույթ ունեցող հաղորդումներ, այնուհետև կատարում էին այնպիսի աշխատանքներ ինչպեսիք են ՝ կարդալը , գլուխկոտրուկներ լուծելը, նրանց մոտ նկատվում էր ուշադրության թուլացում : Նա հաճախ նշում է նաև հեռուստացույցի՝ լեզվի վրա ազդելու փաստը, չնայած դրա, նշում էր նաև ,որ այն բարելավում է բառապաշարը: Հիլին զգուշացնում է , որ հեռուստատեսությունը կարող է ունենալ հիպնոտիկ ազդեցություն, առաջացնել ալֆա ալիքներ, որի ժամանակ դանդաղում է ուղեղի աշխատանքը,սակայն պարապելու շնորհիվ կարող ենք փոխել ալֆա ալիքի աստիճանը

Եթե Հիլին և մնացածը ճիշտ են, ապա դա կարելի է բացատրել նրանով, որ ուսուցիչները նկատում են ,որ ժամանակակից աշակերտներն ավելի վատ են մտածում, քան առաջ: Նրանց մոտ իջած է խնդրի խորը լուծման կարողության մակարդակըՆրանք երկար ժամանակ չեն կարողանում ուշադրությունը պահել ակտիվ վիճակում: Իջած է նաև լսելու ունակության մակարդակը: Սակայն հիմա նրանք երկար ժամանակ նայում են հեռուստացույց և խաղում համակարգչային խաղեր: Նա նաև կատարել է փորձեր կենդանիների հետ: Առնետների ուղեղի հետազոտությունից պարզ դարձավ, որ առողջ ստիմուլիացիայի բացակայությունը, խանգարում է կենդանիների գլխուղեղի կեղևի աճին: Դայմոնդն իր հետազոտության ժամանակ առնետներին բաժանեց 2 խմբի՝ առաջին խումբը գտնվում էր դատարկ վանդակում , իսկ երկրորդը ՝ խաղալիքներով լի:


Այսպիսով, նա պարզեց, որ երկրորդ խմբի առնետների գլխուղեղի կեղևն ավելի մեծ և զարգացած էր: Նա նշում է , որ առաջին խմբի առնետները հնարավորություն ունեին նայելու երկրորդ խմբի առնետներին, սակայն դա նրանց մոտ ոչինչ չէր փոխել:Ինչպե՞ս պաշտպանել մեր երեխաներին հեռուստացույցից, լուծումներից մեկն այն անջատելն է: Հիլին ևս մեկ միջոց է խորհուրդ տալիս: Հեռուստացույցի պատճառով փոխվում են երեխաների ունակություններն ու կարողությունները,սակայն նշում է, որ պետք չէ հիշել հին ժամանակները: Տարբերակներից մեկն ուսումնական պրոցեսը ավելի հետաքրքրացնելն է, որը պատճառ կհանդիսանա ինտելեկտի զարգացման համար:

Комментарии

Популярные сообщения из этого блога

English exercise

Օ-Ո, ուղղագրություն

Մարտի 9