«Կղզի» մուլտֆիլմի վերլուծություն.էկոլոգիա

 Դիտեք «Կղզի» մուլտֆիլմը:

Գրել էսսե  «Իմ շրջակա միջավայրը՝ կղզի» վերնագրով

Դեռ հին քարի դարում, մարդիկ եղել են սպառող, մինչ դեռ հայտնագործվել են արտադրելու և անգամ բնությանը որոշակիորեն օգնելու կերպերը: Հին ժամանակներում, արտադրելով, մենք օգնել ենք բնությանը: Իհարկե արտադրության քանակը և տեսակները բազմազան չեն եղել, բայց նաև չեն խանգարել բնությանը, անգամ օգնել են: Հիմա, աշխարհում կան բազմազան արտադրությունների տեսակներ, բայց մենք կրկին սպառում ենք: Այսինքն եթե նախկինում մարդը բավարարվում էր այն ամենով, ինչը իրեն հատկացնում է շրջակա միջավայրը, հիմա նա ոչ բնական եղանակներով ստանում է իր ուզածը: Կլինի դա էներգիա, մթերք, բնության կողմից տրված նյութական բարիքներ և այլն: Իմ շրջակա միջավայր ասելով, ես հասկանում եմ հենց այն տարածքը և այն նյութերը, որոնք ես օգտագործում եմ ապրելու համար: Օրինակ եթե ես ապրեի ինչ որ փոքրիկ կղզում, ինչպիսին է մուտֆիլմի հերոսի կղզին, միևնույն է ժամանակի ընթացքում կդառնայի սպառող: Կարծում եմ հիմա մարդիկ ծնվում են այդ հոգեբանությամբ: Իհարկե կան աստիճաններ, փուլեր, և ամեն մարդ գտնվում է այդ փուլերից ինչ որ մեկում, բայց դե միևնույն է բոլորս էլ միշտ ցանկանում ենք ավելիին տիրել: Վերջին հարյուր տարվա ընթացքում միակ փոփոխությունը կարծում եմ այն է, որ մարդկանց անհրաժեշտությունները ապահովելը մոլորակի համար դարձել է ավելի դժվար: Մարդկանց պահանջների ամեն օր ավելի են լայնանում և պարզ է որ վերջին հարյուր տարվա ընթացքում էլ միայն էներգիայի օգտագործումը բավական է մոլորակի վրա վատ պայմաններ ստեղծելու համար:

Комментарии

Популярные сообщения из этого блога

English exercise

Օ-Ո, ուղղագրություն

English Class work