Բնապահպանական աղետներ պատերազմի ընթացքում
Պատմության յուրաքանչյուր դրվագով և պատերազմներով անցնելով կտեսնենք, որ դրանց բուն նպատակը ռեսուրսներ հայթայթելն է, այսինքն լավացնել սեփական ժողովրդի բարեկեցությունը այլ ժողովուրդների հաշվին:
Պատերազմները բացի նրանից, որ կռիվ են տարածքի, ռեսուրսի համար, նաև աղետ են բնության համար:Շատ հաճախ դրանք բնապահպանական աղետների պատճառ են դառնում:
Այս աշխատանքում փորձենք վերլուծել, կանխատեսել մերօրյա պատերազմի աղետը:
Մինգեչաուրի ջրամբարը գտնվում է Ադրբեջանի հանրապետության հյուսիսում, Կուր գետի վրա: Այն Կովկասյան տարածաշրջանի խոշորահույն ջրամբարն է: Մակերեսը կազմում է 605 կմ², ծավալը՝ 16,1 կմ³, երկարությունը՝ 70 կմ, առավելագույն լայնությունը՝ 18 կմ, միջին խորությունը՝ 27 մ։ Լցվել է 1953 թվականից 1959 թվականներին։ Ջրամբարի կառուցման նպատակն է էներգետիկայի, գյուղատնտեսության, ջրային տրանսպորտի զարգացումը և ստորին հոսքում գետերի հեղեղումից խուսափելը։ Մինգեչաուրի ջրամբարի մակարդակը տատանվում է 15,2 մ-ի սահմաններում։ Ափերը բարձր են և ուղղաձիգ։ Ջրամբարում բնակվում են՝ բրամ, շիղաձկներ և մի քանի այլ ձկնատեսակներ։ Հիմա պատերազմը արդեն հասել է այն փուլին, որ երկու կողմերն էլ կարող են կտրում քայլեր ձեռնարկել: Օրինակ, եթե հարվածենք Մինգեչաուրին, ապա ըստ Ադրբեջանի աշխարագրական դիրքի, երկրի 1/3 մասը կմնա ջրի տակ: Նույն կերպով և թշնամին կարող է մեզ վնաս հասցնել, եթե հարվածի մետաղական հանքերին, պոչամբարներին կամ Հէկերին: Երկիրը մեծ աղետի առաջ չի կանգնի, բայց միևնույն է կառաջանան հումանիտար և կրիզիսային խնդիրներ: Հումանիտար խնդիրների դեպքում մոտակա շրջաններում կլինեն բնակելի տարածքներ վնասվածքներ, որտեղ կտուժեն բնակավայրերը, իսկ կրիզիսային իրավիճակ կարող է ստեղծել տվյալ օբյեկտների աշխատազրկության պատճառով: Այս ամենից խուսաբելու համար, կա ընդամենը մեկ լուծում, որն է՝ լուծել ցանկացած հարց բանակցությունների միջոցով: Անհնար է, որ ֆիզիկական միջամտությունը չունենա իր հետևանքը, որոնք հնարավոր է նաև մեծ աղետ դառնան մարդկության և ընդհանրապես երկրի համար:
Комментарии
Отправить комментарий