Ազատագրական պայքարը 18-րդ դարում
Մովսես Սարաֆյան
Պարսկաստանում և Թուրքիայում նա զբաղվել է վաճառականությամբ։ 1760-ական թվականների սկզբին հաստատվել է Աստրախանում, 1763 թվականին ստացել ռուսական կառավարության հատուկ հրամանագիր, որով նրան տրամադրվում էր հողատարածք և 10 հազար ռուբլի գումար՝ Աստրախանի նահանգում մետաքսի ձեռնարկություն հիմնելու համար, ինչպես նաև Կասպից ծովում նավեր կառուցելու արտոնություն։ 1769 թվականի հունիսի 8-ին Ռուսաստանի արտաքին գործերի կոլեգային ներկայացրել է Հայաստանի ազատագրման և անկախության վերականգնման իր ծրագիրը, որին նախօրոք հավանություն էին տվել ռուսահայ նշանավոր գործիչներ։ Ըստ այդ ծրագրի, Թուրքիայի դեմ պատերազմի պետք է հանվեին վրացական երկու թագավորները՝ Հերակլը և Սողոմոնը, Վրաստան ուղարկվեր ռուսական բանակային կորպուս, ինչպես նաև Ռուսաստանում ապրող հայերից և վրացիներից կազմված կամավորական ջոկատ՝ հայ հրամանատարի գլխավորությամբ։ Նրանց միանալու էին նաև Ղարաբաղի մելիքները։
Ռուսական-վրացական-հայկական միացյալ ուժերը նախ պետք է պարսիկներից ազատագրեին Երևանը, ապա երկու զորախմբերով հարձակվեին Ախալցխա-Կարս և Բայազետ-Վան ուղղություններով, դրանք գրավելուց և ուժերը միավորելուց հետո ռազմական գործողությունները շարունակեին մինչև Արևմտյան Հայաստանի լիակատար ազատագրումը։ Պատերազմի հաջող ավարտից հետո Ռուսաստանի հովանու ներքո պետք է վերականգնվեր հայկական պետականությունը և նշանավոր հայերից մեկը դառնար Հայաստանի թագավոր։ Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվելիք հաշտության պայմանագրի հատուկ կետով հայերը համարվելու էին Ռուսական կայսրության հպատակներ, որը նրանց կապահովագրեր թուրք վտանգից։ Ռուսաստանը և Հայաստանը, անհրաժեշտության դեպքում, հնարավոր բոլոր միջոցներով պետք է օգնեին միմյանց։
Սարաֆյանի ծրագիրը չիրականացվեց, քանի որ չէր համապատասխանում Ռուսաստանի այդ ժամանակաշրջանի արտաքին քաղաքական նպատակներին։
• Հովսեփ Արղության
Ծնվել է 1863 թվականին Լոռվա Սանահին գյուղում։ Կրթություն ստացել է Թիֆլիսի Ներսիսյան Վարժարանում, որն ավարտել է 1884 թվականին։ Ուսուցչական աշխատանք է տարել Ջալալօղլիի և Թիֆլիսի հայկական դպրոցներում։ 1889 թվականին անցել է Արևմտյան Հայաստան, որտեղ հեղափոխական աշխատանքներ է կատարել։ 1890 թվականին անցել է Տրապիզոն, սակայն մատնությամբ ձերբակալվել է, հանձնվել ցարական իշխանություններին և աքսորվել Քիշնև:
Աքսորից վերադառնալով՝ անցել է Թավրիզ, որտեղ հսկել ու կարգավորել է ՀՅԴ զինագործարանի աշխատանքները, կազմակերպել և ղեկավարել է Արևմտյան Հայաստան զինամթերքի տեղափոխման գործը, զինատար խմբով անձամբ հասել Վան: 1897 թվականին մասնակցել է Խանասորի արշավանքին, որտեղ եղել է հրամանատարի` Խանասորա Վարդանի օգնականը։ Դրանից հետո Իրանյան իշխանությունները ձերբակալել են նրան, ու որպես ռուսահպատակի հանձնել ռուսական կառավարությանը։ Բանտարկվել է Թիֆլիսի Մետեխի բանտում, ապա աքսորվել Վոլոգդա որտեղ մնացել է մինչև 1903:
1905-1906 թվականներին, կազմակերպել է հայերի ինքնապաշտպանությունը թաթար ջարդարարների դեմ։
1916-1917 թվականներին, մասնակցել է Առաջին աշխարհամարտին, որտեղ կովկասյան ռազմաճակատում եղել հայկական կամավորական 7-րդ գնդի հրամանատար։
1918 թվականին Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո եղել է Վիրահայոց ազգային խորհրդի նախագահ, ՀՀ խորհրդարանի անդամ, ապա՝ դեսպան Իրանում՝ 1919-1920 թվականներին:
Հայաստանի խորհրդայնացումից հետո, 1922 թվականին հաստատվել է Փարիզում որտեղ 3 տարի անց կնքել է իր մահկանացուն։
Խանասորի հաղթանակին նվիրված «Մենք անկեղծ զինվոր ենք» երգի հետևյալ տողերով՝ Իշխան Հովսեփ Արղությանն անմահացվել է Աշուղ Ֆահրադի կողմից
Комментарии
Отправить комментарий