Պետության կառուցակարգը. քաղաքագիտություն
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեման՝ Պետության կառուցակարգը։ Պետաքաղաքական վարչաձևը /դասագիրք, էջ 165-172/
Կարող եք օգտվել՝ «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/
Առաջադրանք
1․ Ներկայացրե՛ք պետության կառուցակարգի սկզբունքները։
2․ Ի՞նչ է պետական մարմինը։ Պետական մարմինների ի՞նչ տեսակներ գիտեք։
3․ Բացատրե՛ք ժողովրդավարական և հակաժողովրդավարական պետաքաղաքական վարչաձևերի էությունը /գրավոր-բլոգային աշխատանք/․
Պետական մարմիններ, իշխանությամբ օժտված կազմակերպություններ, որոնք մշակում և իրականացնում են պետության քաղաքականությունը։
Պետական մարմինների շարքին են դասվում՝
- պետական իշխանության մարմինները (բարձրագույն և տեղական) ․
պառլամենտ
պետության գլուխ
կառավարություն
տեղական ինքնավարության մարմիններ
- պետական կառավարման մարմինները՝
կառավարություն
նախարարություններ
այլ գերատեսչություն
ներկառավարման տեղական մարմիններ
- արդարադատության մարմինները
- դատախազության մարմինները։
Ըստ կազմավորման մեթոդների տարբերում են
- նշանակովի պետական մարմիններ
- ընտրովի պետական մարմիններ
Ըստ որոշումներ ընդունելու կարգի տարբերվում են՝
- կոլեգիալ պետական մարմիններ
- միանձնյա պետական մարմիններ
Ըստ լիազորությունների տարբերում են՝
- ընդհանուր պետական մարմիններ
- հատուկ իրավասության պետական մարմիններ
Ըստ գործունեության բնագավառի տարբերում են՝
- կենտրոնական պետական մարմիններ
- տեղական պետական մարմիններ։
Ժողովրդավարական և հակաժողովրդավարական պետաքաղաքական վարչաձևեր
Ժողովրդական պետքաղաքական վարչաձևերի պատմական տարատեսակներն են անտիկ աշխարհի ժողովրդավարություններից սկսած մինչև արդի ժողովրդավարական պետքաղաքական վարչաձևերը: Արդի վարչաձևերը լինում են ազատական-ժողովրդավարական և սոցիալական-ժողովրդավարական: Ժամանակակից իրավական պետության ու քաղաքացիական հասարակության պայմաններում ժողովրդավարական-ազատական ռեժիմը ենթադրում է մարդու բնական իրավունքների լայն շրջանակ, իրավական օրենքի գերակայություն, իշխանությունների բաժանում, գաղափարական ու քաղաքական բազմաձևության հաստատում, ժողովրդաիշխանության իրականացում, պետական իշխանության գործունեության նկատմամբ հասարակական հսկողություն: Այսպիսով՝ ազատական-ժողովրդավարական ռեժիմները կազմավորվում են իրավական պետություններում: Նրանք բնութագրվում են պետական իշխանության իրականացման այնպիսի եղանակներով, որոնք իրականորեն ապահովում են անհատի ազատ զարգացումը, նրա օրինական իրավունքների և շահերի փաստացի պաշտշանությունը: Սակայն ազատական վարչաձևը, այսինքն՝ միայն իրավական պետքաղաքական վարչաձևը, զարգացմանը և հարստության կուտակմանը զուգընթաց, հանգեցնում է հասարակության գույքային շերտավորմանը, նրա բևեռացմանը, ինչը հղի է սոցիալական պայթյունով:
Հակաաժողովրդական այս կամ այն տեսքով ձևավորվում է այնտեղ, որտեղ չկան բավարար չափով զարգացած քաղաքացիական հասարակություն և իրավական պետություն, իրավունքի ևօրենքի գերակայություն, մարդու իրավունքների պաշտպանության և իրականացման երաշխիքներ: Այստեղ պետական իշխանությունը կամայական է, անսանձ, անվերահսկելի: Հակաժողովրդական վարչաձևի պայմաններում պետությունը, ի դեմս տարբեր մարմինների, ճնշում է անհատին, ոտնահարում է նրա ազատ զարգացումը: Հակաժողովրդական ռեժիմը բնութագրվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտների նկատմամբ պետության ամբողջական վերահսկողությամ: Այդպիսի պետությունում սահմանվում է մեկ կուսակցության դիկտատուրա, որը իրականացնում է պետական գործառույթները՝ունենալով չսահմանված լիազորություններ: Հակաժողովրդական ռեժիմն անտեսում է ազգային փոքրամասնությունների շահերը: Նրանք գործնականում զրկված են իրենց ներքին գործերը լուծելու ինքնուրությունից, քանի որ այդ հարցերն ամբողջովին գտնվում են կենտրոնական իշխանությունների իրավասության ներքո: Հակաժողովրդական պետությունը հաշվի չի առնում բնակչության կրոնական համոզմունքների առանձնահատկությունները: Այն լիովին ժխտում է կրոնական աշխարհայացքը կամ նախապատվությունը տալիս է կրոններից մեկին ՝ արգելելով և ճնշելով իրեն անցանկալի բոլոր կրոնական հոսանքները:
Комментарии
Отправить комментарий