Զաբուղոն. արևելահայերենից արևմտահայերեն

 Մարդ ում երեսը երբեք չէինք տեսել, խավարի մեջ ապրող դիվային էակ էր. Գոյությու՞ն ուներ արդյոք, թե՞ առասպել էր, որը բերանից բերան կրկնվելով, տարածվելով՝ վերջնական ձև ու վավերացում էր ստացել ու իրողության կարգանցել։ 

Զաբուղոնը գող էր գյուղում, ոչ այն շարքային գողը ով բռնվում է շարունակ, ծաղրանքի արժանացած և բանտերում փտող։ Ոչ էլ այն ահարկու ավազակն էր, ումգողություններում արյուն էր խառնվում ժամանակ առ ժամանակ։ 

Նրա ամենամեծ արժանիքը ճարպկությունն էր. Օդի նման հազվագյուտ, հոգու պեսաներևույթ, միաժամանակ ոչ մի տեղ և ամեն տեղ։ Նույնիսկ ամենաամուր փակվածդուռը, ամենաբարձր պատը նրան չեն արգելի մտնել։ Բանալին էլ ծակեն, տախտակների ճեղքերից ներս կմտնի՝ անշշուկ ստվերի նման։ 

Ամեն բան գիտի, ամեն խոսք լսում է և փակ նիստերը իր համար չեն. Իր համարպատրաստված ծուղակներից հաջողությամբ դուրս է գալիս։ Ծաղրածուի նմանզարմացնում է միամիտներին։ Երեսը պարզ տեսնող չէր եղել, բայց նրա մասինպատմում էին — ո՞վ, կամ ինչպե՞ս, չգիտեմ — այս տղան մի թխադեմ և ցածրահասակերիտասարդ էր: Երկաթագործի աշակերտ էր, այսպիսով տիրապտում էրկողպեքների կառուծակարգին ավելին, քան պետք է:

Հիմա արվեստատերի պես է ապրում, շարունակ գողանալով, ավելի շատ լցված էսնապարտությամբ քան չարությամբ: Բավարարվում էր նրանով, որ իրճարտարապետության փորձը բավական էր անհասանելի տները կողոպտելուհամար: Իր գողացածն էլ հետ պետք է վերադարձներ, որ բռնվելու վախը չլիներ: 

Քիչ քիչ գյուղացիների և այս գողի միջև մտերմություն էր հաստատվում, բայց իհարկեստիպված` վարժվել էին իր ներկայությանը. Այս խորհրդավոր գոյությունը իրենցսրտներին մոտ էր դարձել, պետք է սիրեին իրեն:

Комментарии

Популярные сообщения из этого блога

English exercise

Օ-Ո, ուղղագրություն

English Class work