Սեպտեմբերի 12-16

Սեպտեմբերի 12-16՝ 
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 1. Հայկական լեռնաշխարհը. Հայկական լեռնաշխարհը՝ հայոց հայրենիք /էջ 7-11/
Թեմա 2. Հայոց ծագումնաբանությունը. Հնդեվրոպական նախահայրենիք /էջ 21-24/
Թեմա 3. «Վանի համահայկական թագավորությունը» /էջ 35-46/
Թեմա 4. «Հայկազուն Երվանդականների թագավորությունը» / էջ 47-55/-բանավոր, դասագիրք, նաև օգտվե՛լ այլ աղբյուրներից/․

Առաջադրանք
1. Ներկայացրե՛ք  Հայկական լեռնաշխարհը եզերող լեռնաշղթաները, բարձր լեռնագագաթները, խոշոր գետերը, լճերը, Մեծ Հայքի 15 նահանգները։

Հայկական լեռնաշխարհը գտնվում է Իրանական սարահարթի և Փոքրասիական բարձրավանդակի միջև։ Լեռնաշխարհի տարածքը կազմում է մոտ 400 000 կմ քառակուսի։ հյուսիս-արևմուտք- Պոնտոսի լեռներ
Հյուսիսում-Կովկասի լեռներ
Հարավում-Հայկական Տավրոս
Կենտրոնում-Հայկական պար
Ամենաբարձր լեռը Մասիսն է՝ 5165մ։ Երկրորդ լեռը Սիփանն է՝ 4434մ, երրորդը Արագածն է՝ 4096մ, չորրորդը Սիսն է՝ 3925մ իսկ հինգերորդը Կապուտջուղն է՝ 3906մ։ Խոշոր գետերն են՝ Կուր(1113կմ), Արաքս(1000կմ), Եփրատ(500կմ), Տիգրիս(400կմ), Ճորոխ(345կմ)։ Հայ վրացական սահմանով հոսում է Կուր գետը։ Արաքս և Կուր գետերը թափվում են Կասպից ծով։ Եփրատ և Տիգրիս գետերը թափվում են Կասպից ծոց։Ճորոխը սկիզբ է առնում Էրզրումից հյուսիս-արևելք և Բաթում քաղաքի մոտ լցվում է Սև ծով։ Հայկական լեռնաշխարհում կա 3 խոշոր լիճ։
Ուրմիա լիճ(Կապուտան ծով)-գտնվում է Իրանում, աղի է և ձկնատեսակ չկա
Վանա լիճ(Բզնունյաց ծով)-գտնվում է Թուրքիայում, կա մեկ ձկնատեսակ՝ Վանա տառեխ, նաև 4կղզի

Մեծ Հայքի 15 նահանգներն են՝
1-Բարձր Հայք (9 գավառ)
2-Ծոփք կամ Չորրորդ Հայք (8 գավառ)
3-Աղձնիք (11 գավառ)
4-Տուրուբերան (17 գավառ)
5-Կորճայք (11 գավառ)
6-Մոկք (8 գավառ)
7-Պարսկահայք (9 գավառ)
8-Վասպուրական (35  գավառ, ամենամեծ)
9-Սյունիք (12 գավառ)
10-Արցախ 12 գավառ)
11-Փայտակարան (10 գավառ)
12-Ուտիք (8 գավառ)
13-Գուգարք (9 գավառ)
14-Տայք (8 գավառ)
15-Այրարատ (22 գավառ)

2. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ ներկայացրե՛ք հայոց ծագումնաբանության վերաբերյալ հայկական ավանդազրույցը։

Հայկական ավանդազրույց. Հայկ և Բել Մինչև 19-րդ դարի վերջը տարածված էր հայ ժողովրդի ծագման առասպելական տարբերակը, որ գրի էր առնվել Մովսես Խորենացու կողմից։ Սակայն ինչպես մյուս հին պատմիչները, Մովսես Խորենացին նույնպես չգիտեր Ուրարտու պետության գոյության մասին և Վանի շրջակայքի ուրարտական հուշարձանները վերագրում էր լեգենդար Արա Գեղեցիկին։ Նախաքրիստոնեականում չէր ասվում թե հայերի նախահայր՝ Հայկի հայրը ով է։ Օգնության է գալիս Ք.ա. III հազարամյակով թվագրված շումերաքադդական սեպագիր արձանագրությունը, որտեղ ասվում է, որ Հայկը Հայի որդին է։ Հայն եղել է տիեզերական ջրերի և իմաստության աստվածը։ Նրա թիկունքից են բխել Եփրատ և Տիգրիս գետերը։ Քրիստոնեական շերտում Հայկը Նոյի որդի Հաբեթի որդի Թորգոմի ժառանգներից է։ Այդտեղից էլ՝ միջնադարյան գրավոր աղբյուրներում Հայաստանին տրված «Թորգոմա տուն» և հայերին տրված «թորգոմյան ազգ» անվանումներ

3. Ներկայացրե՛ք Վանի արքաների կատարած բարեփոխումները և շինարարական աշխատանքները։

Սարդուրի 1-ինը (Ք․ա․ մոտ 835-825թթ․) Ք․ա․ մոտ 830-ական թթ․ հիմնադրել է Տուշպան։ Նրա օրոք Վանի թագավորությունը տարածվում էր ոչ միայն Վանա լճի ավազանում, այլև Հայկական Տավրոսից հարավ՝ Տիգրիսի վերին հովտում։ Իշպուինի 1-ինը (Ք․ա․ մոտ 825-810թթ․) կատարել է շատ բարեփոխումներ։ Կառավարման սկզբնական շրջանում գրային բարեփոխմամբ ստեղծել է տեղական սեպագիր, իսկ գահակալության երկրորդ շրջանում կատարել է կրոնական բարեփոխում՝ ողջ թագավորության համար միասնական դիցարանի ստեղծումով։ Ռազմական բարեփոխմամբ նախկին դաշնային աշխարհազորը փոխարինվեց արհեստավարժ կանոնավոր բանակով։ Դրանց շնորհիվ Իշպուինին արձանագրեց առաջին խոշոր հաջողությունները Ք․ա․ 820-ական թթ․ վերջին՝ Ուրմիո լճի ավազանի հարավում ընդլայնելով թագավորությունը և ներառելով Արդինի-Մուսասիր երկիրը։ Դեպի հյուսիս կատարած արշավանքների արդյունքում նա Հայկական Պար լեռնաշղթան դարձրեց թագավորության հյուսիսային սահմանը։ Մենուայի միանձնյա կառավարման շրջանում (Ք․ա․ մոտ 810-786թթ․) Վանի թագավորությունը աննախադեպ վերելք է ապրում։ Երկիրը տնտեսապես հզորացնելու համար Մենուան կատարում է բազմաթիվ գործեր, որոնցից հատկապես նշանավոր է 72 կմ երկարությամբ <<Մենուայի ջրանցքի>> կառուցումը, որն օգտագործվում է մինչ օրս։ Մենուայի առաջին քայլերից մեկն է լինում Հայկական Պար լեռնաշղթայի արևելյան հատվածում ամրապնդվելը։ Այս տարածքի գրավումից հետո Արարատյան դաշտում՝ Արաքսի աջ ափին, Մենուան հիմնում է ռազմավարական խոշոր հենակետ՝ Մենուախինիլին։ Պետության հյուսիսարևմտյան սահմաններն ամրապնդելու նպատակով Մենուան արշավում է Դիաուխի(Տայք) երկրի դեմ և հարկատու դարձնում այն։ Հարավարևմտյան ուղղությամբ նրա բանակը հաղթարշավով հասնում է մինչև Ասորեստան։ Արևմուտքում Մենուայի զորքերն անցնում են Եփրատը և հարկատու դարձնում Մելիտեայի թագավորությունը։ Ուրմիո լճի ավազանի հարավում գտնվող Մանայի թագավորությունը լիովին ընդունում է Մենուայի գերիշխանությունը։ Ասորեստանի փորձերը՝ ինչ-որ կերպ կասեցնելու Վանի թագավորության առաջխաղացումը Ք․ա․ 791թ․, ավարտվում են անհաջողությամբ։ Մենուան առաջին հաղթանակներն է տանում տարածաշրջանի խոշորագույն պետության՝ Ասորեստանի նկատմամբ և համահայկական առաջին՝ Վանի թագավորությունը վերածում գերտերության։ Արգիշտի 1-ի գահակալության տարիներին (Ք․ա․ 786-764թթ․) Վանի թագավորությունը հասնում է հզորության գագաթնակետին։ Ք․ա․ 785-783թթ․ ընթացքում նա արշավում է դեպի Դիաուխի, իր տերությանն է միացնում Սևանա լճի ավազանի իշխանությունը, ամրապնդում է իր թագավորության դիրքերը Ուրմիո լճից հարավ-արևմուտք։ Ք․ա․ 782թ․ Արարատյան դաշտում հիմնադրում է Էրեբունի ամրոցը։ Ապա կառուցում է Արգիշտիխինիլին։ Հաջորդ տարի Արգիշտին ոչ միայն պարտության է մատնում ասորեստանյան զորքերին, այլև շարունակում է հաղթարշավը դեպի հարավ՝ Զագրոսյան լեռներով հասնելով մինչև Պարսուա և Բաբելոնի երկիր, որը ձգվում էր մինչև Պարսից ծոց։ Դրանով Արգիշտին շրջափակման մեջ է վերցնում Ասորեստանը 3 կողմից։ Այսպես՝ Արգիշտի 1-ի առաջնորդությամբ ստեղծվում է Վանի աշխարհակալությունը։ Արգիշտի 1-ինի բուն թագ․-ը ձգվում էր Ուրմիայի ավազանի հարավից մինչև Ջավախք, Սևանա լճի ավազանից և Կուր գետից մինչև անդրեփրատյան աջափնյա շրջաններ, Կորդվաց լեռներից մինչև Ճորոխի ավազան։

4. Համեմատե՛ք Վանի թագավորության և Հայկազուն Երվանդականների թագավորության պետական կարգը /բլոգային աշխատանք/.

Ե.Սակավակյացի ժամանակ հայոց թագավորությունն ուներ քառասուն հազարանոց զորք: Նրա ժամանակ թագավորության հյուսիս-արևմուտքում՝ Սև ծով, արևելքում՝ Մարաստան, իսկ հարավում Հյուսիսային Միջագետք: Ե. Սակավակյացը Մարաստանի արքա Կիաքսարի դեմ պատերազմում անհաջղություն կրելով, պահպանել էր իր թագավորությունը, սակայն ստիպված ճանաչել էր մարական գերիշխանությունը: Ք.ա. VI դարի կեսին, Երվանդ I-ի որդի Տիգրան Երվանդյանը պարսից արքա Կյուրոս Մեծի հետ միանալով ապստամբեց Մարաստանի դեմ: Մարաստանի դեմ ապստամբությունը սկսվեց Ք.ա. 553 թվականին: Ըստ ավանդության՝ հենց Տիգրանն էլ այդ թեժ պայքարում սպանեց Մարաստանի արքա Աժդահակին: Նաև Տիգրան Երվանդյանը Ք.ա. 538 թվականին գրավեց Բաբելոնը։

Комментарии

Популярные сообщения из этого блога

English exercise

Օ-Ո, ուղղագրություն

Մարտի 9