Հոկտեմբերի 3-7

Հոկտեմբերի 3-7
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 12․ Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը /էջ 160-175/
Թեմա 13․ Հայոց պետականությունը 11-14-րդ դարերում /էջ 176-182/-/բանավոր, դասագիրք, նաև օգտվե՛լ այլ աղբյուրներից/․

Առաջադրանք
1․ Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ ներկայացրե՛ք Բագրատունյաց Հայաստանի գահակալներից և թագուհիներից մեկի գործունեությունը։

Գագիկ Ա Ուսումնասիրելով տարբեր աղբյուրներ, իմացա Գագիկ Ա-ի գործունեության մասին փաստեր: Գագիկ Ա-ն հայոց արքա է, (989-1020)։ Հաջորդել է եղբորը՝ Սմբատ Բ–ին։ Կրել է «Հայոց, վրաց և աղվանաց շահնշահ» տիտղոսը։ Կազմակերպել է արքունի մշտական զորք, զինվորների թիվը հասցնելով 100 հազարի։ Գրավել է Բագրատունիների թագավորությունից անջատված հայկական մի քանի գավառներ և Դվինը։ Գագիկ Ա օգնել է Լոռու Դավիթ թագավորին՝ ետ շպրտելու Գանձակի ամիրա Փադլունի զորքերը։ Գագիկի գերիշխանությանը ենթարկվել են Լոռու, Կարսի և Սյունիքի թագավորները։ Գագիկ Ա–ի օրոք Բագրատունյաց Հայաստանի թագավորության սահմանները տարածվել են Կուր գետից մինչև Ապահունիք, Շամքորից մինչև Վաղարշակերտ։ Գագիկի շնորհիվ Բագրատունիների թագավորությունից անջատված մի գավառներ և Դվինը գրավվել է: Կարծում եմ, սա արդեն գովելի փաստ է: Գագիկի շնորհիվ զարգացել է  տնտեսությունը, մշակույթը, արհեստագործությունը, ներքին և արտաքին առևտուրը։ Ըստ իս` նա մեծ և կարևոր դեր է խաղացել պատմության մեջ:

2․ Ներկայացրե՛ք Բագրատունյաց Հայաստանի պետական կառավարման համակարգը՝ համեմատելով այն վաղ միջնադարի /Արշակունյաց Հայաստան/ կառավարման համակարգի հետ /բլոգային աշխատանք/.

Բագրատունի թագավորը հայոց պետությունը կառավարում էր արքունիքի միջոցով։ Արքունիքում մեծ դերակատարում ունեին իշխանաց իշխանը և հայոց սպարապետը։ Իշխանաց իշխանը թագավորին պատասխանատու էր իշխանների գործունեության համար։ Իշխանաց իշխանի բարձր պաշտոնը սովորաբար տրվում էր արքայի եղբայրներից մեկին կամ թագաժառանգին։ Արշակունիների օրոք դրան փոխարինում էր հազարապետի պաշտոնը: Հայոց սպարապետը պետության զինված ուժերի՝ բանակի հրամանատարն էր։ 9-11-րդ դարերում սպարապետությունը վարել են Բագրատունիների, ապա՝ Պահլավունիների ներկայացուցիչները։ Գլխավոր դատավորի պաշտոնն առաջվա նման զբաղեցնում էր երկրի հոգևոր առաջնորդը։ Ավատատիրական բուրգում թագավորից ցածր կանգնած էին իշխանները։

Комментарии

Популярные сообщения из этого блога

English exercise

Օ-Ո, ուղղագրություն

Մարտի 9