Նոյեմբերի 14-18

Նոյեմբերի 14-18․Սեբաստացու օրեր, Սիրադեղյանական օրեր

Պատրաստվե՛ք ներկայացնելու․
11-րդ դասարանի ծրագիր․
Թեմա 1.
 Պայքար Հայաստանի ազատագրության համար (17-րդ դարի երկրորդ կես-19-րդ դարի առաջին կես): Հակոբ Ջուղայեցի: Իսրայել Օրի /Հայոց պատմության դասագիրք, 11-րդ դասարան, էջ 7-10,  նաև այլ աղբյուրներ/
Թեմա 2.  
Ազատագրական զինված պայքարը Արցախում և Սյունիքում: Դավիթ Բեկ
/էջ 11-18, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք
1. Ներկայացրե՛ք Հայաստանի ազատագրության եվրոպական և ռուսական ծրագրերը: Ձեր կարծիքով՝ դրանցից որո՞նք էին ավելի իրատեսական՝ եվրոպակա՞նը, թե՞ ռուսականը։

1701 թվականին ստեղծվել է Հայաստանի ազատագրության Մոսկովյան ծրագիրը:Այն ստեղծել է Իսրայել Օրին:Ըստ ծրագրի ստեղծվելու էր 25 հազարանոց բանակ,որից 10 հազարը լինելու էր հեծյալ,իսկ 15 հազարը լինելու էր հետևակ,որոնց օգնելու էր հայոց 100 հազարանոց զորքը:Ազատագրման նախագիծը ստանում է «Պֆալցյան» անվանումը:Իսրայել Օրին հաստատվել է Պֆալց եկրամասում,որի անվանումից էլ ստեղծվում է՝«Պֆալցյան»:Ծրագրին հավանություն են տալիս հայ մելիքները:Ըստ ծրագրի պետք է անցնել Ռուսաստանի տարածքով և ազատագրեր Հայաստանի Արևմտյան և Արևելյան հատվածները: Դրանից հետո պետք է հայաստանը հռչակեր իր անկախությունը,իսկ թագավոր պետք էր հռչակվեր Հովհան Վիլհեմը:Բայց կայսրը Լեապոլդ I-ը հրաժարվեց օգնություն տրամադրել:Իսրայել Օրին գիտակցում է,որ Հայաստանի համար լավագույն դաշնակիցը դա Ռուսաստանն է: Սակայն ռազմական ծախսերի,զորքի պարենային հարցերի,հաղորդակցության միջոցների հոգսը տանում էր հայերը:Ռուսաստանը ընդամենը հանդես էր գալու որպես երաշխավորող:Հիմնական գործը անելու էր հայերը և վրացիները:Անձամբ Պետրոս I-ը ցանկացավ զրուցել Օրու հետ և քննարկել ծրագիրը:

Իսկ ծրագրերից ոչ մեկն էլ չեմ նախընտրում:


2․ Իսկ այսօ՞ր․․․Արցախի հիմնախնդրի մասով Եվրոպա՞, թե՞ Ռուսաստան։

Սա բավականին բարդ հարց է, քանի – որ հեշտ լուծում չի կարող ունենալ: Ընդհանրապես եթե ընտրենք Եվրոպայի և Ռուսաստանի մեջ, ապա ավելի խելացի կլիներ ընտրել Ռուսաստանը, որովհետև ավելի շուտ Ռուսաստանը մեզ օգնություն կառաջարկի և կօգնի, քան Եվրոպան: Բայց այստեղ էլ ամեն ինչ պարզ չէ: Ռուսաստանը եթե ցանկանար, ապա կարող էր մեզ ավելի լավ օգնել: Կարծես թե նա մեզ օգնում է, բայց և նույն ժամանակ գտնվում է պասիվ վիճակում: Շատերը կարծում են, որ նա այլ մտքեր ունի այս թեմայի շուրջ…


3․ Համառոտ ներկայացրե՛ք Արցախի և Սյունիքի զինված պայքարը /պատճառներ, կարևոր իրադարձություններ, արդյունք, նշանակություն/, փորձե՛ք զուգահեռներ անցկացնել մերօրյա պատմության հետ՝ Արցախ-Սյունիքի այսօրը

 Օրին Աստրախանում մահանում է 1711 թվականին, և այդ պատճառով պատվիրակությունը հետ է գալիս Հայաստան: Այդ ժամանակ Արցախում իշխում էին Առանշահիկներից սերող ազնվական տոհմերից և Բագրատունիներից ներկայացուցիչները:Եսայի Հասան-Ջալալյանը մահանում է 1728 թ.-ին: Թուրքական նվաճման դեմ պայքարը շարունակում էր Գյուլիստանի սղնախը, որի հրամանատարն էր Աբրահամ սպարապետը 1729-1731 թվականներին:Ազատագրական պայքարը շարունակվում է:Ռազմական խորհուրդ ստեղծվեց Դավիթ Բեկի ղեկավարությամբ: 1722թ. աշնանը առաջին հաղթական մարտը տեղի ունեցավ ջևանշիր կոչվող քոչվոր ցեղի դեմ:Հալիձորի բերդը հայկական ուժերի կենտրոնատեղի դարձավ,Դավիթ Բեկը ամրացրեց:Պաշարված հայ ռազմիկները մեծ քանակությամբ թուրքական զինվորների ցած գլորեցին պարիսպներից:Որոշեց՝Բերդի հրամանատարությունը ճեղքել պաշարումը,դուրս գալ շրջափակումից և անցնել հակահարձակման:Թշնամու զորքերը մեծ կորուստներ տալով,դիմեցին փախուստի: Հայկական զորքերը ազատագրեցին Մեղրին և հաղթանակ տարան:

Комментарии

Популярные сообщения из этого блога

English exercise

Օ-Ո, ուղղագրություն

Մարտի 9