Հոկտեմբերի 17-21

Հոկտեմբերի 17-21
Պատրաստվե՛ք ներկայացնելու․

Թեմա 16․ Միջնադարի հայկական մշակույթը / բանավոր, դասագիրք՝ էջ 205-230, օգտվե՛լ նաև այլ աղբյուրներից/․

Առաջադրանք

1․ Ինչու՞ 4-րդ դարի վերջում հրատապ խնդիր դարձավ մայրենի գիր ու գրականություն ունենալու հարցը։

Հիմնական խնդիրը դա անկախությունն էր,իսկ դրա համար հարկավոր էր ժողովրդի միասնությունը:Ուրիշ պետությունների ուժերի տակ լինելով ժողովուրդը մոռանում էր իր լեզուն և իր կրոնը:Եկեղեցիներում պատարագները լինում էին օտար լեզվով ինչի պատճառով չէին հասկանում:Այդ պատճառով որոշեցին ստեղծել մայրենի գիրը,թարգմանել Աստվածաշունչը և զարգացնել հայ գրականությունը՝ պատմությունը գրելով:


2․ Հիմնավորե՛ք, որ 5-րդ դարը հայ մշակույթի Ոսկեդարի շրջան էր։

5-րդ դարում 405 թվականում ստեղծվում են հայ գրերը՝Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի շնորհիվ: Թարգմանվում է Աստվածաշունչը, ինչի շնորհիվ հայերի կրոնը դառնում է քրիստոնեությունը: Դա հայ գրականության սկիզբն էր, երբ ամեն կարևոր բան գրի են առնում՝ Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի աշակերտները…


3․ Ներկայացրե՛ք 10-14-րդ դարերի կրթական համակարգը։ Համեմատե՛ք այն ներկայիս Հայաստանի կրթական համակարգի հետ․ի՞նչը կուզեիք վերականգնել այսօր

Ուսումնական կենտրոնները երկու կարգի էին՝տարրական և բարձր տիպի դպրոցներ,իսկ տարրական դպրոցները նույնպես բաժանվում էին երկու կարգի՝հասարակական և մասնավոր:Հասարակական դպրոցներ՝պահպանվում էին եկեղեցու և պետության միջոցներով:Այնտեղ սովորում էին թվաբանություն,կարդալ-գրել,երգեցողություն: Վարդապետարանները գիտակրթական կենտրոններ էին:Այնտեղի սաները ավարտելիս ստանում էին՝վարդապետական աստիճան:Նաև կաին ծխական,վանական,տաճարային դպրոցներ: Միջնադարյան Հայաստանի նշանավոր ուսումնական կենտրոններից էին Սանահինի և Հաղպատի վարդապետարանները:Գոշավանքի վարդապետարանը հայկական մշակույթի զարգացման համար մեծ դեր է խաղացել:Այն Մխիթար Գոշի օրոք է իր ծաղկումը ապրել:Սսի համալսարանը բարձրագույն դպրոցների շարքում բարձր տեղ էր գրավում:

Комментарии

Популярные сообщения из этого блога

English exercise

Օ-Ո, ուղղագրություն

Մարտի 9