Ահաբեկչությունը հիմնականում կիրառվում որպես դիտավորյալ անհանդուրժող բռնության օգտագործման կամ վախի ստեղծման միջոց քաղաքական, կրոնական կամ գաղափարական նպատակներին հասնելու համար։ Ահաբեկչությունները լինում են․ Անկազմակերպ կամ անհատական Գործունեությումը իրականացվում է մեկ կամ երկու անձանց կողմից, որոնց ետևում կազմակերպություն չի կանգնած։ Կազմակերպված, խմբային ահաբեկչություն Գործունեությունը նախատեսվում և իրականացվում է կազմակերպությունների կողմից։ Կազմակերպված ահաբեկչությունն առավել տարածված է ժամանակակից աշխարհում։ Ահաբեկչությունները բաժանվում են․ Ազգայնական Հետապնդում է անջատողական կամ ազգային ազատագրական նպատակների։ Կրոնական Կապած է տարբեր կրողնների և մի կրոնի դավանողների միջև, և նպատակ ունեն խարխլել աշխարհիկ իշխանությունը և ստեղծել կրոնական իշխանություն։ Սոցիալական Սա ուղղված է երկրի տնտեսական կամ քաղաքական համակարգի արմատական կամ մասնակի փոփոխությանը, հանրության ուշադրությունը կենտրոնացնել տվյալ խնդրին: Երբեմն ահաբեկչության այս տեսակը կոչվում է հեղափոխական:
Комментарии
Отправить комментарий