Նոյեմբերի 28-դեկտեմբերի 2

Նոյեմբերի 28-դեկտեմբերի 2
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 5. Հայկական հարցի միջազգայնացումը.
ա/ 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմը և հայերը
բ/ Հայկական հարցի միջազգայնացումը /բանավոր, էջ 48-54,նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 6. 
Հայ քաղաքական կյանքի վերելքը 19-րդ դարի երկրորդ կեսին.
ա/ Արևմտահայերի ազգային սահմանադրությունը
բ/ Զեյթունի 1862թ. ապստամբությունը
գ/ Ազատագրական կազմակերպություններ
դ/ Հայ ազգային կուսակցությունները /էջ 58-71, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.

1. Ներկայացրե՛ք ռուս-պարսկական Գյուլիստանի և Թուրքմենչայի հաշտության պայմանագրերը, փորձե՛ք գնահատել դրանք:

Գյուլիստանի պայմանագիրը կնքվել է Արցախի Գյուլիստան գյուղում ՝1813 թվականի հոկտեմբերի 12-ին: Գյուլիստանի պայմանագրովՌուսաստանին անցնում են Լոռին, Փամբակը, Շամշադինը, Գանձակը, Ղարաբաղը և Շիրակը: Իսկ Երևանն ու Նախիջևանը մնում են Պարսկաստանի տիրապետության տակ։ Գյուլիստանի պայմանագրով ավելի ամրապնդվեց Արևելյան Վրաստանի միացումը Ռուսաստանին: Այս պայմանագիրը լավ ազդեցություն էր թողնում և օգուտ բերում:

Թուրքմենչայի պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի և Պարսկաստանի միջև: Այն կնքվել է 1828 թ-ի փետրվարի 10-ին: Պայմանագրով Արևելյան Հայաստանն ազատագրվում էր պարսկական տիրապետության տակ մնալուց և միանում Ռուսաստանին:  Այս պայմանագիրն նպաստել է Ռուսաստանի ավելի հաստատուն դիրքերը, նրա ազդեցության ուժեղացմանը և ընդհանուր առմամբ ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել:


2. Ներկայացրե՛ք ռուս-թուրքակական Բուխարեստի և Ադրիանապոլսի հաշտության պայմանագրերը, փորձե՛ք գնահատել դրանք /գրավոր-բլոգային աշխատանք/.

Բուխարեստի պայմանագիրը, դա 1812 թվականինվերջացրածպատերազմից հետո՝ Օսմանյան Թուրքիայի և Ռուսական կայսրության միջև կնքված հաշտության պայմանագիրն է։ Պայմանագրի կետերին համաձայն ռուսները ստանում են Բեսարաբիան և դրա դեմ թուրքերին վերադարձնում Ախալքալաքի գավառը, ինչպես նաև Անապա և Փոթի նավահանգիստները։

Իսկ Ադրիանապոլսի պայմանագիրը՝ կնքվել է 1829 թվականի սեպտեմբերի 2-ին:

Այդ պայմանագրով Ռուսաստանի կայսրությանն էր անցնում Անդրկովկասի սևծովյան առափնյա շրջանները, Փոթի նավահանգիստը, Ախալցխան, նաև Ախալքալաքը: Ռուսներն էլ Թուրքիային վերադարձրեցին Արևմտյան Հայաստանում գրաված տարածքները:

Комментарии

Популярные сообщения из этого блога

English exercise

Օ-Ո, ուղղագրություն

Մարտի 9