Մարմնի Լեզու

Մարմնի լեզու, ոչ վերբալ հաղորդակցության տեսակ, որի ժամանակ բառերի փոխարեն անձը արտահայտում կամ հաղորդում է իր զգացողություններն ու տեղեկությունները ֆիզիկական վարքագծի միջոցով։ Նմանատիպ վարքագիծն ներառում է դիմախաղ, մարմնի կեցվածք, ժեստեր, աչքերի շարժում, դիպչում և տարածության օգտագործում։ Մարմնի լեզուն առկա է և՛ կենդանիների, և՛ մարդկանց հաղորդակցության մեջ, սակայն այս հոդվածը կենտրոնանում է մարդկային մարմնի լեզուն մեկնաբանելու վրա։ Այն հայտնի է նաև որպես շարժումագիտություն (գիտության ճյուղ, որն ուսումնասիրում է, թե մարմնի շարժումներն ինչպես են գործածվում հաղորդակցության մեջ)։

Մարմնի լեզուն չպետք է շփոթել ժեստերի լեզվի հետ, քանի որ ժեստերի լեզուները խոսվող լեզուների նման ամբողջական են, ունեն իրենց բարդ քերականության համակարգերը և կարող են ցուցադրել բոլոր լեզուներում առկա լեզվին բնորոշ բոլոր հատկանիշները։ Մարմնի լեզուն, մյուս կողմից, չունի քերականության համակարգ և քանի որ շարժումները բացարձակ իմաստ չունեն, այն պետք է լայնորեն մեկնաբանել։ Այսպիսով, սա ժեստերի լեզվի նման լեզու չէ և պարզապես կոչվում է «լեզու»՝ հայտնի մշակույթի շնորհիվ։

Комментарии

Популярные сообщения из этого блога

English exercise

Օ-Ո, ուղղագրություն

Մարտի 9