Ֆրանսիա

        1.Բնութագրել Ֆրանսիայի աշխարհագրական դիրքը:

    Ֆրանսիան գտնվում է Եվրոպայի ծայր արևմուտքում և ունի շատ հարմար տնտեսաաշխարհագրական դիրքի բնորոշ գծերն են. ա) հարմար հարևանային դիրքը:
Նրա բոլոր հարևանները Եվրամիության անդամ զարգացած երկրներ են: բ) Երկու անգամ ավելի երկար ծովային սահմանները, քան ցամաքային: Ատլանտյան օվկիանոսի և նրա մասը կազմող Միջերկրական ծովի հետ սահմանակցությումը հնարավորություն է տալիս ակտիվ մասնակցություն ունենալ համաշխարհային ծովային առևվտրին: գ) Տարանցիկ դիրքը, քանի այստեղով են անցնում Միջերկրական ծովից դեպի Հյուսիսյան ծով և Իսպանիայից դեպի Իտալիա ու Եվրոպայի այլ երկրներ անցնող կարևոր ճանապարհները:

        2.Որո՞նք են Ֆրանսիայի տնտեսության զարգացման նախադրյալները:

   
Հարմար տնտեսաաշխարհագրական դիրքը, մակերևույթի համեմատաբար հարթ բնույթը, բարենպաստ կլիմայական պայմանները և տարբեր բնական ռեսուրսների (Հողային,ջրային,մետաղային) առկայությունը լավ նախադրյալներ են տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման համար:
     Ֆրանսիայի մակերևույթը բազմազան է: Հարթավայրերը տարածված են երկրի հյուսիսում և արևմուտքում: Իսկ հարավում և հարավ-արևելքում հին ու քայքայված Կենտրոնական Զանգվածն է և երիտասարդ Պիրենեյան ու Ալպյան լեռները:

       3.Ի՞նչ դեր ունի ֆրանսիան ժամանակակից աշխարհում և տարածաշրջանում:

   
Ֆրանսիական ազգը ձևավորվել է տեղաբնիկների, կելտական գալերի, Ֆրանկ1
կոչվող եկվոր գերմանական ցեղերի երկարատև շփման և ձուլման արդյունքում: Ֆրանսիացիների ազգային համախմբան գործընթացում ավելի ակտիվ դեր են կատարել ֆրանկները ինչի համար էլ նրանց անունը տարածվել է ֆրանսիայի ողջ բնակչության վրա:
    Ներկայումս երկրի բնակչության ավելի քան 90%-ը ֆրանսիացիներ են, ապրում են նաև կորսիկացիներ,էլզասցիներ,բրետոնցիներ,ֆլամանդցիներ,կատալոնցիներ,բասկեր որոնք բոլոր էլ տեղաբնիկներ են: Ֆրանսերենը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի ռոմանական լեզվախմբին: Հավատացյալների մեջ խիստ գերակշռում են կաթոլիկները:

      4.Ուրվագծային քարտեզի վրա նշել, ֆրանսիայի հարևան պետություները և ափերը ողողող ջրային ավազանները:
           



Комментарии

Популярные сообщения из этого блога

English exercise

Օ-Ո, ուղղագրություն

English Class work