Ենթակա


Պարզ համառոտ և պարզ ընդարձակ նախադասություններ
Նախադասության մեջ թող միայն ամենակարևոր տեղեկություն հաղորդող բառերը:
1. Ձյան վրա ես նշմարեցի փոքրիկ սև կետեր:
2. Էլի նուրբ թափանցիկ ծաղիկներով ներկվել էին դեղձենիները:
3. Մարդու աչքը մի բուռ հողով կկշտանա:
4. Մանուկ օրերից ես մի առանձին սեր ունեմ դեպի ծեր, ալևոր մարդիկ:
5. Նրա գլուխը շարունակ դողում էր հասած արևածաղկի պես:
Անվանիր նախնական և վերջնական նախադասությունները:

Ինչպիսի, ում, որ, ինչը, ինչով, ինչից, ինչքան, ինչպես, երբ, որտեղ, ուր, ինչու հարցերին պատասխանող լրացումներ ավելացրու նախադասության գլխավոր անդամներին:
1. Կատուն բռնում է: -ինչը,ինչով
2. Քամին փչեց:-երբ ,ուր
3. Դելֆինները լողում էին:
4. Արահետը ձգվել էր:
5. Գետերը քանդում են:
Նկարագրիր նախնական և վերջնական նախադասությունների տարբերությունները:

Ընդգծիր ենթականերն ու ստորոգյալները:
1. Կենսաբանների փորձերից ձանձրացած դելֆինները հացադուլ են հայտարարում:
2. Օձի թույնը բժշկության մեջ շատ արժեքավոր է:
3. Գերմանացի մի կոնստրուկտոր մթության մեջ տեսնող և հաչող արհեստական շուն է պատրաստել:
4. Հնդկաստանի բնակիչները ութ հարյուր լեզվով ու բարբառով են խոսում:
5. Աղմուկի միջից մեզ էին հասնում օգնության հուսահատ կանչերը:


Ստորոգյալ- կարմիր
Ենթակա- կապույտ

Բաց թողած տեղերում դիր տրված ենթականերից մեկը՝ համաձայնեցնելով ստորոգյալի հետ:
1. Մի տան պատուհանից ճրագի սպիտակ --շող-- (երևալ):
2. Գարնան արևոտ --օրեր--- ինձ (հիշեցնել), որ մայիսն է:
3. ----Քամին-- (հալածել) մառախուղի թանձր քուլաները:
4. Ճապոնիայում (թողարկվել) ծայրին փոքրիկ լամպ ունեցող --գրիչներ---:
5. ----դելֆիններ- բաց ակվարիումից դանդաղ (լողալ) դեպի ազատություն:
Քամին, օրեր, դելֆիններ, շող, գրիչներ
Հետևություն արա:
Բաց թողած տեղերում դիր տրված ենթականերից մեկը՝ համաձայնեցնելով ստորոգյալի հետ:
1. Մի տան պատուհանից ճրագի սպիտակ ---- (երևալ):
2. Գարնան արևոտ ----- ինձ (հիշեցնել), որ մայիսն է:
3. ------ (հալածել) մառախուղի թանձր քուլաները:
4. Ճապոնիայում (թողարկվել) ծայրին փոքրիկ լամպ ունեցող -----:
5. ----- բաց ակվարիումից դանդաղ (լողալ) դեպի ազատություն:
Քամին, օրեր, դելֆիններ, շող, գրիչներ
Հետևություն արա:

Գտիր համաձայնության սխալները:
· Մի մասը լռում են:
· Երեմն ընկերոջ հետ գնացին:
· Ընդունվում է պատվերներ:
· Ամեն մի զինվոր ու հրամանատար իրենց պարտքը պիտի կատարեն:
· Պահանջվում է վարորդներ:

Ընդգծիր ենթակաները, գտիր ենթակայի կետադրության սկզբունքները՝ վերլուծելով օրինակները:
· Արևը մի քանի ամիս հորիզոնում չէր երևում:
· Արևը և լուսինը մի քանի ամիս հորիզոնում չէին երևում:
· Արևը մի քանի ամիս հորիզոնում չէր երևում և խավարի մեջ էր պահում երկիրը:
· Արևը մի քանի ամիս հորիզոնում չէր երևում, և բևեռային գիշերներ էին լինում:
Հետևություն արա:

Ընդգծիր ենթակաները, ըստ անհրաժեշտության կետադրիր:
· Լճում ձկների տեսակները շատացել են և կերի պակաս է նկատվում:
· Մեր Երկրին ինչ-որ Աստղակերպ կամ փոքր մոլորակ է ընդհարվել:
· Չղջիկը շատ նուրբ լսողություն ունի:
· Ամենուրեք բավականաչափ կենդանիներ կային և մարդիկ չէին մտածում դրանց վերանալու մասին:
· Ժամանակին հսկաներ են ապրել և այդ ձորերը նրանց համար առուներ են եղել:
· Դու քաջ ես ու անձնվեր և կարդարացնես մեր հույսերը:
· Մեղուներն ու ճանճերը այդ քիմիական միացությունից չափազանց ագրեսիվ են դառնում:
· Աշունը շուկան լցրել է մրգերով և անտառները գույներով:
· Նավի հսկա սուր քիթը ճեղքում էր ջուրը և առաջ սլանում:

Վագրը ծառի ետևից մռնչաց և անտառը սարսափեց:

Комментарии

Популярные сообщения из этого блога

English exercise

Օ-Ո, ուղղագրություն

English Class work