Ստորոգյալ

ՊԱՐԶ ԵՎ ԲԱՂԱԴՐՅԱԼ ՍՏՈՐՈԳՅԱԼ

Նախադասություններում ընդգծիր ենթակաները, դրանց վերագրված հատկանիշները (ստորոգյալները):
· Երկնքում կուտակված թուխպերը ցրվեցին:
· Արցախը Մեծ Հայքի նահանգներից տասներորդն էր:
· Ես ձեզանից չեմ պահանջում ոչ զորք, ոչ զենք:
· Երիտասարդի նյարդերն անասելի լարվում էին:
· Քարափների գլխին աճել էր մի մենավոր ընկուզենի:
· Նրա տեսածը անապատային խաբկանք էր:
· Նրա հայրը դու ես:
· Հարևան սենյակում հավաքվեք:
· Ձյան փաթիլները խնձորենու ճերմակ ծաղկաթերթեր են:
· Աղջկա հետ զրուցելու ամենահարմար պահը հիմա էր:
Ըստ այդ հատկանիշների բովանդակության՝ բաժանիր երկու խմբի:
Նշիր դրանց տարբերությունը:
Առաջին խմբում որոշիր ստորոգյալի եղանակը, ժամանակը, դեմքը, թիվը: Երկրորդ խմբում որոշիր, թե ստորոգյալի մաս կազմող բառը ինչ խոսքի մաս է:
Ընտրիր ճիշտ տարբերակը:
· Այն ստորոգյալը, որը կազմված է բայով/այլ խոսքի մասով, կոչվում է պարզ ստորոգյալ:
· Այն ստորոգյալը, որը կազմված է բայով/այլ խոսքի մասով, կոչվում է բաղադրյալ ստորոգյալ:
Մեկ ստորոգյալ ունեցող նախադասությունները կոչվում են պարզ նախադասություններ: Մեկից ավելի ստորոգյալ ունեցող նախադասությունները կոչվում են բարդ նախադասություններ:


 Որոշիր՝ նախադասությունը պարզ է, թե բարդ:
· Դրսում քամին դադարեց, սկսեց ձյուն տեղալ:
· Սրթսրթալով տեղավորվեցինք մի փոքր անձավում:
· Երեխաները ծառից խոշոր, բայց խակ սալոր էին քաղել:
· Շրջակայքում փայտ չկար, որ խարույկ վառեինք:
· Մինչև լույս կդիմանանք ու մեր որսը լուսաբացին կշարունակենք:
· Աստծո հրամանով սարերն իրար են մոտեցել, լիճը հասցրել են մինչև երկինք և ազատել վիշապից:
· Երեխաների ճիշտ դաստիարակությունն ամեն ընտանիքի առաջնային խնդիրն է:
Ստորոգյալի կետադրությունը:
· Սուրենը վազում է, թռչկոտում է: - Սուրենը վազում է, թռչկոտում:
· Սուրենը վազում է, Արեգը թռչկոտում է: - Սուրենը վազում է, Արեգը՝ թռչկոտում:
· Արևը շողում է, ծաղիկները բուրում են, առվակը քչքչում է, ծառերը բողբոջում են: - Արևը շողում է, ծաղիկները՝ բուրում, առվակը՝ քչքչում, ծառերը՝ բողբոջում:
· Անտառը դատարկվում է ու չորանում: - Անտառը դատարկվում էու ծառերը չորանում են:
Կետադրիր, եթե անհրաժեշտ է:
· Թագավոր ընտրվելուց հետո բնավորությունն անմիջապես փոխեց հպարտացավ:
· Շուտով բոլորը հիասթափվեցին մի խումբ ծաղիկներ նրա դեմ ընբոստացան:
· Իր տեղից իսկույն ելավ ու աթոռ առաջարկեց:
· Համեցեք խնձոր անուշ արեք օրը շոգ է ծարավ կլինեք:
· Հրավերը շնորհակալությամբ ընդունեցի և ձիս կանգնեց ծառի տակ:
· Սիսակն ընտանիքից էր բաժանվում Միսակը այգուց:
· Հակոբ ապոր խնձորենիներն աճում էին ու դրանց հետ աճում էր նաև որդին:
· Եզան մեջքն ուղիղ էր ետևի մասը մի քիչ տափակ վիզը հաստ էր գլուխը դիք:
· Զօր ու գիշեր երկինքը ցողում է և հողը խոնավ է:
· Հայացքը գցել էր մի կետի ու սիրտը արագ բաբախում էր:
· Այստեղ ծաղիկների հոտն էր բռնել և մի քիչ այն կողմ աղբանոցի հոտը:

Комментарии

Популярные сообщения из этого блога

English exercise

Օ-Ո, ուղղագրություն

English Class work