Գործնական քերականություն


Ընդգծիր ենթականերն ու ստորոգյալները, կետադրիր:
11.Լեռներում ծնված ջրերի տարիքն ու գույնը խեղդվում են ծովում:
  2. Երկնքում գզվռտվում են գորշ ամպեր ու ձորով փախչում է փշաքաղված գետը:
  3. Փողոցում մարդ չկար բոլորն աշխատանքի էին:
  4.Մի տեղ աշնան կանաչ արտեր էին, մի տեղ գարնան սև ցելեր (վարած հողեր):
  5.Նա ճակատս համբուրեց և ես նրա բարի աչքերում արցունքներ տեսա:
  6.Զրահապատ ձիերի սմբակները դոփում էին երկաթյա մուտքի առաջ և ավերից վերադարձող համհարզները (ծառաները) ճոճում էին նիզակները:
  7.Կտուրները ձմռանը ճկվում են ձյան ծանրության տակ գարնանը ծածկվում փարթամ կանաչով:
  8.Հայրիկս նայեց ինձ ես նրան ու նա բռնեց ձեռքս:
  9.Մարգարն աշխատում էր և բերանի պատառը պահում թոռան համար:
  10.Արահետը վերջացավ և ձիերը կանգ առան:

   Ընգծիր որոշիչը, կետադրիր:
  1.Փոթորկված ծովի մեջտեղում նկարիչը պատկերել էր հսկայական առագաստանավի մի բեկոր որից կառչել էին մի քանի մարդ:
  2. Երրորդը ճանապարհ ընկավ Թշվառը խեղճուկրակ ցնցոտիները հագին ճակատը վշտերով խոր-խոր ակոսած (փորած):
  3. Բոլոր ընծաների փոխարեն վերցրեց մի սրվակ լցված արցունքով հառաչով ու քրտինքով:
  4. Արդարությունը խորունկ տխուր հայացքով առանց կշեռքի ու սրի դուրս ելավ մի կույտ մաքուր ամպերի բացվածքից:
  5. Ազատամարտիկները հուզմունքից խեղդվող արտասուքով ճմլված սրտով անհուն կսկիծով կանգնած էին խորանի առջև:

    Ընդգծիր հատկացուցիչ-հատկացյալը, կետադրիր:

11. Խանութպանը սրբում էր ցուցափեղկի ցրտից սառած ապակիները:
  2.  Գինետան ճաշի գոլորշուց խունացած խոհանոցում ապստամբները կրակ էին վառել:
  3. Դռնապանները առավոտյան մաքրում էին մայթերի մինչև գոտկատեղ հասնող ձյունը:
  4. Մի րոպե անց փողոցի հրդեհից մոխիր դարձած կենտրոնում թնդանոթը որոտաց:
  5. Բոլորի զարմանքից քարացած դեմքերին սառել էր մի հարց:

   Գտիր բացահայտիչները, կետադրիր:

11.Բլուր-բլուր արշավում էին ամպերը որպես ուղտեր:
  2.Փակ շուկան Երևանի ամենահին կառույցներից մեկը դարձել է ժամանակակից առևտրի կենտրոն:
  3. Գագիկը նորեկ պատանին զարմացած շուրջն էր նայում:
  4. Քույրը Արաքսյան Աշոտին եղբորը զայրացած բացատրում էր որ ծխել չի կարելի:
  5.Գնացինք Արմավիր աշխարհի ամենահին քաղաքներից մեկի Մեծամորի պատմության թանգարան:

    Ընդգծիր որոշիչ-բառակապակցությունները. դրանք դարձրու որոշիչ-նախադասություն:

  1.Բերդի գլխին նստած ամպը վարագույրի պես ետ էր քաշվում:
  2. Ջրաղացը մանուկ օրերից մի հեքիաթ է պատմում՝ մանկության պես սիրուն:
  3. Ես այդ թափածդ արցունքներից  ծնված Բողոքն եմ:
  4.Կոպիտ գործվածքից կարված շապիկը հազիվ էր ծածկում թիկնեղ մարմինը:
  5. Մոնակոյի հայտնի վայրերից է թանգարանը՝ օվկիանոսագիտությանը նվիրված:

Комментарии

Популярные сообщения из этого блога

English exercise

Օ-Ո, ուղղագրություն

Մարտի 9