Բնագիտական նախագիծ: Աշխարհի 5 ամենափոքր կենդանիները

1. Ամենափոքր շունը

   Չիխուախուա ցեղատեսակի Դաքի անունով շնիկն ամենափոքրն է աշխարհում: Դաքին ապրում է ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Չարլթոն քաղաքում: Շնիկի հասակն ընդամենը 12,4 սմ է:





2.
Ամենափոքր օձերը
   «Leptotyphlops carlae» օձերն ամենափոքրն են աշխարհում: Այս օձերին հայտնաբերել է Բլեեր Հեջեսը՝ Կարիբյան կղզիներում: Օձերի երկարությունը չի գերազանցում 10 – 10,5 սմ-ը:



3.
Ամենափոքր ձկները


   
«Paedocypris progenetica» տեսակի ձուկն ամենափոքրն է աշխարհում: Ձկնիկը հայտնաբերվել է Սումատրա կղզում՝ 2006 թ.-ին: Հասուն առանձնյակի 
երկարությունը չի գերազանցում 0,8 սմ-ը:





4. Ամենափոքր ձին

    
Աշխարհի ամենափոքր ձին Թամբելինան է, որի հասակն ընդամենը 43 սմ է: Այս ձիուն բուծել են փոքրիկ ձիերի բուծմամբ զբաղվող գիտնականներ Փոլ և Կայեմ Գեսսլինգները:



5. Ամենափոքր կատուն
Աշխարհի ամենափոքր կատվի հասակը 15,5 սմ է, իսկ երկարությունը՝ 49 սմ՝ ներառյալ պոչը: Միստր Փիբլս անունով կատուն ապրում է Իլլինոյս նահանգում: 2004 թ.-ին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:







Комментарии

Популярные сообщения из этого блога

English exercise

Օ-Ո, ուղղագրություն

English Class work