Ամերիկյան գրականություն. Էռնեստ Հեմինգուեյ.
- Գլուխ Ա
Բացատրել բառերը. ձեռնունայն, հարպուն, կայմ, աննկուն,
մառլին, սարդին, նավացռուկ, սիրազեղ, մամլած, ոսկեթույր, ծանծաղուտ, խեժ, խծուծ, բոկոտն:
ձեռնունայն-դատարկաձեռն
հարպուն-որսատեգ
կայմ-եղեգ, ճնճղուկ
աննկուն-աննվաճ
սարդին-հարինգ
նավացռուկ-նավագլուխ
սիրազեղ-սիրալիր
ոսկեթույր-ոսկեգույն
ծանծաղուտ-անցահուն
խեժ-կռեզ
խծուծ-խոշրտուք
բոկոտն-ոտաբոբիկ
- Գտիր հատվածներ (արտահայտություններ, նախադասություններ), որոնք կօգնեն քեզ բնութագրել` 1. ծերունուն, 2. տղային:
Ծերունի
Նա շատ պարզասիրտ մարդ էր, որպեսզի մտածեր, թե հեզությունը երբ էր համակել իրեն։ Բայց գիտեր, որ հեզությունը եկել է և իր հետ ո՛չ ամոթ է բերել, ո՛չ էլ մարդկային արժանապատվության կորուստ։
Հենց սկզբից էլ երևում է, որ ծերունին պարզասիրտ, բարի և անկեղծ բարդ է: Կարծում եմ, որ ծերունին տարբերվում է մնացածից, թե իր աշխարհայացքով, թե իր պարզությամբ:
Տղա
Տղան չարթնացրեց նրան ու գնաց, իսկ երբ նորից եկավ, ծերունին դեռ քնած էր։ Տղան Տեռասի փոքրիկ ճաշարանից ուտելիքը բերել էր մետաղե սկուտեղներով։ Պատառաքաղները, դանակներն ու գդալները դրել էր գրպանը. ամեն մի ճաշասարք առանձին փաթաթած էր թղթե անձեռոցիկով։
Տղան շատ նրբանկատ և բարի էր: Նա մտածում էր ծերունու մասին և փորձում էր ամեն կերպ օգնել նրան:
- Ինչպես ես հասկանում այս արտահայտությունները: Իսկ դու համաձա՞յն ես այս մտքերի հետ. ինչու՞:
Բայց գիտեր, որ հեզությունը եկել է և իր հետ ո՛չ ամոթ է բերել, ո՛չ էլ մարդկային արժանապատվության կորուստ։
Կարծում եմ, որ այս արտահայտությունը ուզում է ասել, որ հեզությունը, համեստությունը երբեք ամոթ բան չի լինի և ոչ էլ արժանապատվության կորուստ: Ես համաձայն եմ այս մտքի հետ, քանի որ համեստությունը ամոթ բան չէ, սակայն անհամաձայնություն էլ կա, քանի որ պատահում է կեղծ հեզություն, իսկ դա արժանապատվության կորուստ է:
Սկզբում պարտք ես խնդրում, հետո էլ ողորմություն ես խնդրում…
Այս արտահայտությունը ուզում է ասել, որ սկզբում մարդկանցից պարտք ենք խնդրում: Ես կարծում եմ, որ ոչ բոլոր դեպքերում է այդպես:
Գլուխ Բ (մինչև՝- Ժամանակն է,-ասաց նա…)
- Բառային բացատրական աշխատանք. ծանծաղուտ, ճողփյուն, կարծր, ախոյան, խայծ, դրասանգ, ընդհուպ, անճարակություն, ճգնել, վետվետում, բաղեղ, խարազան, ներբան, ոստնել, ոստոստել, խոյանալ, պիրկ:
ճողփյուն-ճղփալ
կարծր-պինդ
ախոյան-թշնամի
խայծ-խանձ
դրասանգ-ծաղկաշղթա
ընդհուպ-կիպ
անճարակություն-խեղճություն
ճգնել-ջանալ
վետվետում-վետվետալ
բաղեղ-մամրիչ
խարազան-մտրակ
ներբան-ոտնատակ
ոստնել-ցատկել
ոստոստել-ցատկոտել
խոյանալ-արշավել
պիրկ-ձիգ
- Վերընթերցիր այն հատվածը, որտեղ պատկերված է 1. ծերունու վերաբերմունքը ծովի հանդեպ, 2. մյուս ձկնորսների վերաբերմունքը ծովի հանդեպ: Այդ հատվածի օգնությամբ փորձիր գտնել ծերունի-հասարակություն տարբերությունը (աշխարհայացք. ապրելակերպ):
Ծերունին խավարում զգում էր, որ մոտենում է առավոտը, թիավարելիս լսում էր մի դողդոջ ձայն, թռչող ձկներն էին ջրից դուրս գալիս ու իրենց կարծր թևերով օդը սուլոցով ճեղքելով՝ հեռանում էին։ Նա քնքուշ սեր էր տածում թռչող ձկների նկատմամբ, դրանք նրա լավագույն բարեկամներն էին այդտեղ՝ օվկիանոսում։ Մտքում նա միշտ ծովն անվանում էր la mar, ինչպես իսպաներեն անվանում են նրան սիրող մարդիկ։ Երբեմն նրան սիրողը վատ է խոսում նրա մասին, բայց միշտ ինչպես կնոջ մասին՝ իգական հոդով։ Ավելի երիտասարդ ձկնորսները, նրանք, որոնք իրենց պարանների համար խցանների փոխարեն լողաններ են գործածում և որսի են գնում մոտորային նավակներով, որ գնել են այն օրերին, երբ շնաձկան լյարդը մեծ գին ուներ,— ծովն անվանում են, el mar այսինքն՝ արական հոդով։ Սրանք նրա մասին խոսում են որպես տարածության, ախոյանի, երբեմն նույնիսկ թշնամու մասին։ Իսկ ծերունին մշտապես մտածում էր ծովի՝ որպես կնոջ մասին, որը մեծ շնորհներ է պարգևում կամ մերժում, իսկ եթե իրեն թույլ է տալիս չմտածված կամ անբարյացակամ արարքներ, ճա՛րդ ինչ. այդպես է նրա բնույթը։ «Լուսինը հուզում է ծովին ինչպես կնոջ»,— մտածում էր ծերունին։
Այս հատվածից երևում էր, որ ծերունին տարբերվում է հասարակությունից: Հասարակության համար ծովը ուղղակի ծով էր, իսկ ծերունին յուրահատուկ վերաբերմունք ուներ ծովի նկատմամբ: Նա ծովին վերաբերվում էր՝ ինչպես կնոջը, սիրալիր և քնքուշ: Նա ծովի հետ արդեն կապվել էր և կարող էր նույնիսկ զրուցել ծովի հետ: Նա մենակ էր ապրում և նրա ընկերը ծովն էր:
- Մեկնաբանիր այս միտքը՝ համաձայնելով կամ մերժելով այն:
Լավ է իհարկե, երբ մարդու բախտը բանում է։ Բայց ես գերադասում եմ կարգին բռնել իմ գործը։
Այս մտքի հետ ես համաձայն եմ: Միտքը ուզում է ասել, որ լավ է, երբ մարդու բախտ բերում է, որ նրա աշխատանքը հաջողվում է, բայց ավելի լավ է սեփական ուժերով այնպես աշխատել, որ ամեն ինչ հաջողվի, այլ ոչ թե բախտը բերի:
Գլուխ Բ (մինչև՝վերջ)
- Բառային աշխատանք — պրկել, անխոնջություն, զառամած, կռթնել, աչքակապություն, անողորկ, երախ, տնտղել, լերդանալ, կզակ, հանդիպակաց, ընդարմանալ, կարկամել, շեղբ, անհողդողդ, տոկալ:
պրկել-լարել, ձգել
անխոնջություն-տքնաջանություն
զառամած-ծերացած
կռթնել-թիկնել, հենվել
աչքակապություն-խաբեբայություն
երախ-բերան
տնտղել-զննել
լերդանալ-թանձրանալ
կզակ-ծնոտ
հանդիպակաց-դեմուդեմի
ընդարմանալ-անզգայանալ
կարկամել-կծկել
շեղբ-սայր
անհողդողդ-անսասան
տոկալ-դիմանալ
- Ներկայացրու ծերունու վերաբերմունքը ձկան նկատմամբ՝ մեջբերելով դրվագներ կարդացածդ հատվածից:
Ծերունին ձկան հետ արդեն ընկերացել էր, խոսում էր նրա հետ: Կարծես մենամարտի էր բռնվել ձկան հետ, թե ով կհաղթի: Անընդհատ համեմատում էր իր և ձկան վիճակները: Նա իրեն ձկան հետ կարծես մենակ չէր զգում: Զրուցում էր, մտորում:
- Համեմատիր այդ վերաբերմունքը Ջեկ Լոնդոնի «Ոսկե կիրճը» պատմվածքի հերոսի՝ ոսկու հանքի հանդեպ վերաբերմունքի հետ: Նշիր նմանություններ:
- Բացատրիր՝ ինչ էր ծերունին պահանջում ինքն իրենից, ծերունու՝ իր նկատմամբ խստապահանջ վերաբերմունքի պատճառը ո՞րն էր: Կարո՞ղ ես քո սեփական փորձով համոզել մեզ այդ մեթոդի արդյունավետ լինելը:
Նա պահանջում էր, որպեսզի անպայման ձուկ բռնի, նոր վերադառնա տուն: Նա իր հանդեպ խստապահանջ էր, քանի որ օրեր շարունակ չէր կարողանում ձուկ բռնել և իր առջև խնդիր էր դրել, որ պետք է այսօր ձուկ բռնի և վերջ: Լինում է, որ ես իմ առջև խնդիր եմ դնում և իմ հանդեպ շատ խիստ լինելով ամեն ինչ անում եմ, այն լուծելու համար:
Գլուխ Գ (մինչև՝- Ոչ,— ասաց նա,— չի կարող պատահել, որ այսքան խոշոր լինի։)
- Բացատրել բառերը. վեհանձնություն, շորթել, երաշխիք, անվրեպ, նիրհել, կիրճ, կարկամել, կզակ, պատվար, շառաչ, անողոքաբար, տնտղել,
- Քննարկենք (գրավոր կարծիքները նախօրոք պատրաստել).
Ինչքա՜ն լավ է, որ մենք ստիպված չենք սպանել աստղերին։ … Բայց ինչքան լավ է, որ ստիպված չենք սպանել արևին, լուսնին ու աստղերին։ Բավական է, որ ուտելիք ենք շորթում ծովից ու սպանում ենք մեր եղբայրներին։ — Օվկիանոսից շորթում ենք ուտելիք, իսկ լուսատուներից ի՞նչ կշորթենք: Ի՞նչ կլինի եթե ստիպված լինենք սպանել աստղերին:
Աշխարհում ոչ ոք արժանի չէ նրանով սնվելու, հապա մի նայեցե՛ք՝ ինչպես է իրեն պահում և ինչպիսի վեհանձնությամբ։ — Բացատրիր վեհանձն բառի իմաստը. ինչու՞ չի կարելի նսեմացնել այն:
Գլուխ Գ (մինչև վերջ)
- Բացատրել բառերը. կռնակ, գալարվել, մթագնել, հորձանք, թափոր, դավ, ստեպ-ստեպ, անդադրում, զսպան, ածելի, ավար, համակվել, կափկափել, մոլեգին, ընկղմվել, շեշտակիություն, ջլատվել, խորհրդածել, խելահեղ, սեպ, մխրճվել, ընկրկել, հրացոլք, հոգնաբեկ:
- Վերլուծական աշխատանք.
«Դու գլուխս կուտես, ա՛յ ձուկ,— մտածեց ծերունին։— Դա, իհարկե, քո իրավունքն է։ Կյանքումս երբեք չեմ տեսել քեզնից ավելի հսկայական, գեղեցիկ, հանդարտ ու վեհանձն արարած։ Ի՜նչ արած, սպանի՛ր ինձ։ Ինձ համար արդեն մեկ է, թե ով ում կսպանի»։
Եվ ի՜նչ թեթևություն ես զգում, երբ պարտված ես,— մտածեց նա։— Չէի էլ իմանում, որ այսպես հեշտ է դա։
Комментарии
Отправить комментарий