Քիմիա: Տնային աշխատանք
Հարցեր կրկնողության համար
1. Ինչ է ուսումնասիրում քիմիան,ինչ բնագիտական գիտություններ գիտեք:
Քիմիան ուսումնասիրում է նյութերը, դրանց բաղադրությունը, կառուցվածքը, հատկությունները և կիրառումը:
2. Մարմին,նյութ,բերել օրինակներ
Մարմինները նյութերից պատրաստված առարկաներ են: Օրինակ՝ աթոռ և փայտ: Աթոռ-մարմին, նյութ-փայտ:
3. Պարզ և բարդ նյութեր,բերել օրինակներ
Պարզ նյութերը կազմված են մեկ տարրից, իսկ բարդ նյութերը մի քանի տարրերից:
4. Ֆիզիկական,քիմիական երևույթներ,բերել օրինակներ
Ֆիզիկական երևույթներ տարբերվում են քիմիականից, քանի որ ֆիզիկական երևույթների ընթացքում նոր նյութեր չեն առաջանում, իսկ քիմիական երևույթների ժամանակ առաջանում են:
5. Սահմանել մոլեկուլ,ատոմ հասկացողությունները,ատոմի բաղադրությունը
Ատոմը նյութի փոքրագույն մասնիկն է: Ատոմը կազմված է էլեկտրոններից, պրոտոններից և նեյտրոններից:
6. Ինչ ատոմամոլեկուլային տեսության կետեր գիտեք
- Ատոմը նյութի փոքրագույն մասնիկն է:
- Հունարեն բառ է, որը թարգմանվում է անբաժանելի:
- Ֆիզիկական երևույթների ժամանակ և՛ մոլեկուլները, և՛ ատոմները պահպանվում են:
- Քիմիական ռեակցիաների ժամանակ մոլեկուլները քայքայվում են, իսկ ատոմները պահպանվում են:
- Ատոմները և մոլեկուլները գտնվում են անընդհատ շարժման մեջ են:
- Նույն տեսակի ատոմների միացումից առաջանում են պարզ նյութեր:
- Տարբեր տեսակի ատոմի միացումից առաջանում են բարդ նյութեր:
- Տարը դա ատոմների որոշակի տեսակ է:
- Պարզ նյութերը բաժանվում են երկու մեծ խմբերի՝ մետաղների և ոչ մետաղների:
- Ատոմների ֆիզիկապես բաժանելի են: Կենտրոնում գտնվում միջուկ, միջուկը կազմված է պրոտոններից (p+), նեյտրուններից (n0), էլեկտրոն (-ē): Նույն լիցքով մասնիկները իրար վանում են, իսկ տարբեր լիցքով մասնիկները իրար ձգում են:
- Ատոմները էլեկտրաչեզոք մասնիկներ են և հավասար են կարգի կարգաթվին պարբերական համակարգում:
7. Հարաբերական ատոմային,մոլեկուլային զանգված
Հարաբերական մոլեկուլային զանգվածը ցույց է տալիս, թե նյութի մոլեկուլի զանգվածը քանի անգամ է մեծ ԶԱՄ-ից։
8. Տարրերի առաջին դասակարգումը,ինչպես է ստեղծվել պարբերական համակարգը
Բոլոր տարրերը գրվեցին ըստ հարաբերական ատոմային զանգվածների մեծացումով, տարրերը համարակալվեցին և այդ համարները կոչվեցին կարգաթվեր: Նկատեցին, որ ամեն մի ութ տարրից հետո կրկնվում են տարրերի հատկությունները: Այդ երկար շարքը բաժանեցին ավելի կարճ շարքերի այնպես որ ալկալիական մետաղները ընկնեն իրար տակ, հալոգենները իրար տակ, իսկ ազնինվ գազերը իրար տակ: Այդ շարքերը կոչվեցին պարբերություններ:
9. Պարբերություններ,ինչ է ցույց տալիս պարբերության համարը
Պարբերության համարը ցույց է տալիս էլեկտրոնային շերտերի քանակը:
10. Կարգաթիվ,ինչ է ցույց տալիս տարրի կարգաթիվը
Կարգթիվը ցույց է տալիս պրոտոնների և էլեկտրոնների թիվը:
11. Խմբեր,ենթաղմբեր,ինչ է ցույց տալիս խմբի համարը
Խմբի համարը, եթե տարրը գտնվում է գլխավոր ենթախբում ցույց է տալիս էլեկտրոնների թիվը վերջին շերտում:
12. Տարրի բնութագրումը ըստ պարբերական համակարգի
1) Քիմիական տարրի նշանը S
2) Կարգաթիվը 16, միջուկի լիցքը +16
3) Հարաբերական ատոմային զանգվածը 32
4) Մեկ ատոմի զանգվածը (գ) 5,31 x 10-26 կգ
5) Դիրքը`
պարբերություն 3, խումբը VI, ենթախումբ`
գլխավոր
6) Ատոմի բաղադրությունը՝ 16p, 16 n, 16 e
7) էլեկտրոնային թաղանթի կառուցվածքը 2/8/6/
8) Ինչպիսի՞ տարր է` ոչ մետաղ
9) Օքսիդացման աստիճանը`ՕԱ 0, -2, +6
13. Օքսիդացման աստիճան,վալենտականություն
Օքսիդացման աստիճանի մեծությունը որոշվում է միացության մոլեկուլում դեպի տվյալ ատոմը կամ տվյալ ատոմից շեղված էլեկտրոնների թվով:
14. քիմիական կապի տեսակները՝կովալենտ (ոչբևեռայի,բևեռային),իոնային,մետաղական
Իոնական կապն առաջանում է այն ատոմների միջև, որոնք իրենց էլեկտրաբացասականությամբ խիստ տարբերվում են։ Մետաղային տարրերի ատոմներն արտաքին էներգիական մակարդակում ունեն քիչ թվով էլեկտրոններ, հիմնականում՝ 1 կամ 2, առավել քիչ դեպքերում՝ 3 և 4 էլեկտրոններ։ Ոչմետաղների համեմատ, մետաղներն ունեն մեծ ատոմային շառավիղ, որի պատճառով վալենտային էլեկտրոնները թույլ են ձգվում միջուկների կողմից։
15. Քիմիական բանաձև,հաշվարկներ բանաձևով
H2PO4
1.Նյութի անվանումը
Ֆոսֆորական թթու
2.Ինչ տարրերից է կազմված տրված նյութը
2.Ինչ տարրերից է կազմված տրված նյութը
H-ջրածին, P-ֆոսֆոր, O-թթվածին
3.Քանի ատոմ ամեն մի տարրից կա տվյալ նյութի մոլեկուլում
3.Քանի ատոմ ամեն մի տարրից կա տվյալ նյութի մոլեկուլում
3H
1P
4O
- Հաշվել՝Mr
Ar (H2PO4)=Ar (H)x3+Ar (P)+Ar(O)x4=1×3+31+16×4=3+31+64=98
- Հաշվել տարրերի զանգվածային հարաբերությունները` m
m(H):m(P):m(O)=3:31:64
6..Հաշվել տարրերի զանգվածային բաժինները`w
w(H)=3:98×100=3%
w(O)=64:98×100=65%
w(P)=31:98×100=32%
7.Նյութը բարդ է, թե պարզ
Բարդ
8.Հաշվել մեկ մոլեկուլի զանգվածը
8.Հաշվել մեկ մոլեկուլի զանգվածը
98×1,66×10-27=163×10-27=1,63×10-25
Комментарии
Отправить комментарий