Տնային աշխատանք Քիմիա
Տարրերի առաջին դասակարգումը
Բոլոր տարրերը բաժանեցին երկու մեծ խմբերի՝մետաղների և ոչ մետաղների: Մետաղները բացի սնդիկից պինդ են, ունեն մետաղական փայլ, պլաստիկ են, ունեն ջերմա և էլեկտրահաղորդականություն: Ոչ մետաղները, եթե պինդ են, փխրուն են մեծ մասը հեղուկ կամ գազային նյութեր են , չունեն փայլ, չունեն ջերմա և էլեկտրահաղորդականություն: Այս դասակարգումը թերի էր, որովհետև գտնվեցին տարրեր, որոնք ունեին և՛ մետաղական, և՛ ոչ մետաղական հատկություններ: Առանձնացրեցին ամենաակտիվ մետաղները, որոնք կոչվեցին Ալկալիական մետաղներ՝ Li, Na, K, Rb, Cs, Fr: Ոչ մետաղներից առանձնացրեցին ամենաակտիվ ոչ մետաղները, որոնք կոչվեցին հալոգենները (hալոգեն բառը հուներեից թարգմանվում է աղ ծնող)` F2, Cl2, Br2: Մետաղները կազմված են ատոմներից, իսկ ոչ մետաղները մոլեկուլներից: Առանձնացրեցին երրորդ խումբ, որը կոչվեց ազնիվ գազեր՝ He, Ne, Ar, Kr, Xe, Rn: Ազնիվ գազերը կազմված են ատոմներից, նրանց ատոմները այնքան պասիվ են, որոնք չեն միանում իրար և ուրիշ ատոմների հետ չեն առաջացնում մոլեկուլներ:
Ինչպե՞ս է ստեղծվել պարբերական աղյուսակը…
Բոլոր տարրերը գրվեցին ըստ հարաբերական ատոմային զանգվածների մեծացումով, տարրերը համարակալվեցին և այդ համարները կոչվեցին կարգաթվեր: Նկատեցին, որ ամեն մի ութ տարրից հետո կրկնվում են տարրերի հատկությունները: Այդ երկար շարքը բաժանեցին ավելի կարճ շարքերի այնպես որ ալկալիական մետաղները ընկնեն իրար տակ, հալոգենները իրար տակ, իսկ ազնինվ գազերը իրար տակ: Այդ շարքերը կոչվեցին պարբերություններ: Պարբերությունները տարրերի հորիզոնական շարքեր են, որոնք գրված են ըստ կարգաթվերի մեծացումով, սկսվում են ալկալիական գազերով և ավարտվում ազնիվ գազերով: Կա յոթ պարբերություն: Առաջին, երկրորդ և երրորդ շարքերը փոքր պարբերություններ են, իսկ չորորդը, հինգերորդը, վեցերորդը և յոթերորդը մեծ պարբերություններ: Ուղղաձիգ շարքերը կոչվում են խմբեր: Խմբերը բաժանվում են գլխավոր և երկրորդական ենթախմբերի: Գլխավոր է կոչվում այն ենթախումբը, որը կազմված է և՛ փոքր, և՛ մեծ պարբերության տարրերից: Երկրորդական է կոչվում այն ենթախումբը, որը կազմված է միայն մեծ պարբերության տարրերից:
Комментарии
Отправить комментарий