Տնային աշխատանք Ֆիզիկա

1.ինչ է մեխանիկական շարժումը:
Մեխանիկական շարժումը մարմնի դիրքի փոփոխությունն է տարածության մեջ ժամանակի ընթացքում։
2.մեխանիկայի որ բաժինն  են անվանում կինեմատիկա:
Կինեմատիկա են անվանում, այն բաժինը, որն ուսումնասիրում է մարմինների շարժումը, առանց մարմինների զանգվածներն ու դրանց վրա ազդող ուժերը հաշվի առնելու:
3.ինչն են անվանում նյութական կետ:
Նյութական կետ են անվանում զանգված ունեցող այն մարմինը, որի չափերը անվերջ փոքր են այլ մարմինների կամ հեռավորությունների համեմատ և կարելի է անտեսել:
4.ինչն են անվանում շարժման հետագիծ(թվարկել տեսակները ):
Շարժման հետագիծը այն գիծն է, որը ցույց է տալիս մարմնի շարժման ճանապարհը: Տեսակները՝ ուղղագիծ և կորագիծ: 
5.ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ:
Մարմնի անցած ճանապարհը որոշակի ժամանակամիջոցում անցած հետագծի երկարությունն է:
6.ինչով է տարբերվում հետագիծը մարմնի անցած ճանապարհից:
Մարմնի հետագիծը այն գիծն է, որով շարժվել է մարմինը, իսկ մարմնի անցած ճանապարհը որոշակի ժամանակամիջոցում անցած հետագծի երկարությունն է:
7.որ շարժումն են անվանում հավասարաչափ և որը ՝անհավասարաչափ:
Հավասարաչափ շարժման ժամանակ մարմինը հավասար ժամանակամիջոցում անցնում է հավասար ճանապարհ, իսկ անհավասարաչափ շարժման ժամանակ մարմինը անհավաարաչափ ժամանակամիջոցում անցնում է անհավասարաչափ ճանապարհ:

Комментарии

Популярные сообщения из этого блога

English exercise

Օ-Ո, ուղղագրություն

English Class work