Հայոց Պատմություն. տնային աշխատանք.
1.Ազատագրական շարժումները 18-րդ դարի 30-80թվականներին/ դասագիրք էջ 21-27, բանավոր/
2.Նադիր շահի քաղաքականության հայերի նկատմամբ ինչ հեռանկարներ ուներ նման քաղականության արդյունքում/Հայոցպատմություն,դասագիրք, էջ 21-22/
3.Հովսեփ Էմինի ազատագրական գործունեությունը/դասագիրք,էջ22-25,գրավոր/
Հովսեփ Էմինը գալիս է Հայաստան: Ճամփորդում է Հայաստանում և տեղեկանալով Հայաստանում տիրող իրավիճակին կոչ է անում բնակչությանը պայքարել հանուն ազատության, շատ լավ հասկանալով, որ զինված պայքար կարելի է սկսել միայն հարևան պետության օժանադակությամբ: Մեկնելով Սանկը Պետերբուրգ նա քննարկում է իր ծրագրերը Վորնոցովի հետ: Վորնոցովը ընդառաջում է Էմինին, իսկ Վրաց թագավորը համաձայնում է օժանդակել Էմինին: Հայաստանի ազատագրական պայքարը սկսելու համար կապեր է հաստատում վանահայր Հովնանի հետ: Հերակլ II-ը նամակներ է ուղարկում Հովնանին, սակայն նամակատարին ձերբակալում են, այդ պատճառով Սիմեոն Երևանցին կշտամբում է Հերակլ II-ին, իսկ Հերակլ II-ը Էմինին պահանջում է հեռանալ Վրաստանից: Նա ապրում է մեկ տարի Հյուսիսային Կովկասում: Էմինը վերադառնում է Հայաստան հաստատվում է Գետաշենում, Արցախի իրավիճակին ծանոթանալու համար նա նաև լինում է Շուշիում և Գանձակում: Տեղեկանալով, որ Սիմեոն Երևանցու հրամանով նրան չեն ընդունում նա գնաց Ռուսաստան: Ռուսաստանում լսելով, որ Խոյի և Սալմաստի քրիստոնյաները պատրաստ են 18 հազար զինվոր տրամադրել իրեն՝ Էմին գնում է Խոյ, սակայն չունենալով պահանջված գումարը հետ է վերադառնում Հնդկաստան: Այսքանով ավարտվում է Հովսեփ Էմինի ազատագրական գործունեությունը:
4.Ներկայացնել Հովսեփ Արղությանի և Շահամիր Շահամիրյանի նախագծերը:/դասագիրք էջ 25-27/
Ատաջին նախագծերից էր Հնդկաստանի Մադրաս քաղաքում ստեղծված խմբակը, որտեղ հավաքված էին հայրենասերները: Նրանք քարոզում էին միասնականություն, համախմբվածություն: Նրանք ցանկանում էին բոլորին ոտքի հանել, որպեսզի միասին պայքարեն: Շահամիր Շահամիրյանը Հայաստանի ազատագրությունը միայն տեսնում էր համաժողովրդական ապստամբության միջոցով: Հնդկահայ գործիչները համոզվել էին, որ առանց ժողովրդի աջակցության ոչինչ էլ չի ստացվի: Նրանք ծրագրեցին ևս մի բան, որ գրականության շնորհիվ կարող են մարդկանց ծանոթացնել իրավիճակին և սկսեցին տարբեր գրքեր տպել, որոնք մարդիկ ընթերցելով կհասկանային, որ պետք է ոտքի կանգնել և լինել համախմբված: Շահամիր Շահամիրյանը 20 հոդվածից կազմված մի այլ նախագիծ է կազմում: Այնտեղ ասվում էր, որ Ռուսաստանի օգնությամբ ազատագրված Հայաստանը պետք է հռչակվեր հանրապետություն՝ խորհրդարանական կառուցվածքով: Հովսեփ Արղությանի և Շահամիր Շահամիրյանի նախագծերը ներկայացվեցին Ռուսաստանի կառավարությանը, սակայն նրանք ընթացք չտվին:
5.Հիմնավորիր Հայաստանի ազատագրության երեք ծրագրերից որն էր առավել իրատեսական:/ըստ քեզ/
Կարծում եմ, որ ավելի իրատեսական էր այն, որ ժողովրդին կարող էին ոտքի կանգնեցնել և կարող էին միասին պայքարել: Եթե հայերը լիենին համախմբված և միասին, նրանք կկարողանային զինված պայքար սկսել և ազատագրել Հայաստանը: Շահամիր Շահամիրյանը Հայաստանի ազատագրությունը միայն տեսնում էր համաժողովրդական ապստամբության միջոցով: Ես նույնպես կարծում եմ, որ դա առավել իրատեսական նախագիծ էր, քանի որ, եթե ժողովուրդը ոտքի կանգներ, նրանք կկարողանային ազատագրել Հայաստանը:
Комментарии
Отправить комментарий