Հայոց Պատմություն. տնային աշխատանք.
Հայոց պատմություն
Արևելյան Հայաստանը 19-րդ դարի սկզբին/Հայոց պատմություն 8, դասագիրք, էջ29-34 պատմել/
1.Նկարագրել Արևելյան Հայաստանի 19-րդ դարի սկզբին վարչաքաղաքական կացությունը:/գրավոր/
Արևելյան Հայաստանը գտնվում էր պարսկաստանի տիրապետության տակ: Ամենաազդեցիկ վարչական միավորը Երևանի խանությունն էր: Երևանի խանը՝ սարդարը կառավարիչներից ամենաազդեցիկն էր: Երևանի խանությունը բաժանված էր 15 գավառի: Երևան քաղաքի կառավարումը հաճախ իրականացնում էին հայ ազնվական տոհմերի ներկայացուցիչները: Ղարաբաղի խանության կենտրոնը հայկական հինավուրց Շուշին էր: Ռուսաստանյան կայսրությունը սկսեց անդրկովկասյան տարածաշրջանի, այդ թվում նաև Արևելյան հայաստանի գրավումը: Այդ նպատակի համար ռուսները փորձում էին օգտագործել երկրամասի քրիստոնյաների, հատկապես հայերի ազատագրական ձգտումները: Ռուսաստանի տիրապետության տակ անցան Լոռի, Փամբակ, Շամշադին և Իջևան շրջանները:
2.1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի նախադրյալները, ընթացքը , ավարտը, արդյունքները:/գրավոր/
Նախադրյա. պատերազմի նախադրյալն այն էր, որ այլևս խաղաղ եղանակով նվաճում հնարավոր չէր:
Ընթացք. Ռուսաստանն 1805 թվականին անցավ հարձակման և գրավեց Շիրակը: Ղարաբաղի խանը իր խանությունը հանձնեց Ռուսաստանյան կայսրությանը: Ֆրանսիայի կայսր Նապոլեոնը ներխուժեղ Ռուսաստան և պարսկական իշխանությունները օգտվելով դրանից գործողությունները ակտիվացրեցին: Ֆրանսիայի ջախջախումից հետո Ռուսաստանն անցավ հարձակման պարսկական ուժերի դեմ:
Ավարտ. Աբաս-Միրզան մեծ պարտություն կրեց տեղի ունեցած մարտերում: Պարսկաստանը հարկադրված էր հաշտության պայմանագիր կնքել: Այդ պայմանագրով ի օգուտ Ռուսաստանի Իրանը հրաժարվեց Արևելյան անդրկովկասից, Արևելյան Վրաստանից, Գանձակից, Արցախից, Շիրակից, Զանգեզուրից, Լոռուց և Շամշադինից:
Արդյունքներ. Արևելյան Հայաստանից Ռուսաստան անցան զգալի տարածքներ: Երևանի և Նախիջևանի խանությունները դեռևս մնում էին Պարսկաստանի տիարպետության տակ:
3.Գյուլիստանի պայմանագիրը, ուսումնասիրել էջ 26-31, յուրաքանչյուր կետը մեկ նախադասությամբ ամփոփել, գրավոր/
4.1826-1828թթ. Ռուս-պարսկական պատերազմի սկիզբը , ընթացքը, ավարտը, արդյունքները:/գրավոր/
Սկիզբ. Հուլիսին Աբաս-Միրզայի 60-հազարանոց բանակը, խախտելով Գյուլստանի պայմանագիրը ներխուժեղ Արցախ: Պարսկական զորքերը հուլիսի 26-ին պաշարեցին Շուշիի բերդը: Ռուսական կայազորը շրջակա գյուղերից հավաքված հայերի օգնությամբ դիմեց ինքնապաշտպանության: Շուշիի պաշտպանությունը տևեց 47 օր և կարևոր նշանակություն ունեցավ պատերազմի հետագա ընթացքի համար:
Ընթացք. Երևանի խանի զորքերը ներխուժեցին Շիրակ: Սեպտեմբերի երեքին հայ նշանավոր գեներալ Վ. Մադաթովը 2-հազարանոց ջոկատը ջախջախեց պարսկական 10-հազարանոց զորամասը: Մարտի դաշտը թողնելով մեծ ավար՝ հակառակորդը փախուստի դիմեց: Սեպտեմբերի 13-ին Ելիզավետպոլի մոտ տեղի ունեցած ավելի մեծ ճակատամարտում ռուսական զորքերը մեծ հարված հասցրեցին Աբաս-Միրզայի բանակին և դուրս շպրտեցին գրավված շրջաններից:
Ավարտ. 1827 թվականի գարնանի ռուսական զորքերը Իվան Պասկևիչի հրամանատարությամբ ռազմական գործողություններ ծավալեցին Երևանի և Նախիջևանի սահմաններում: Վիրահայոց հոգևոր առաջնորդ Ներսես Աշտարակեցու խոսքերով՝ մոտենում էր արարատյան աշխարհի և հայ ժողովրդի ազատագրության ժամը:
Արդյունք. Պարսկական մեծաքանակ բանակը հերթական պարտությունը կրեց 1827 թվականին օգոստոսի 17–ին Օշականի մոտ տեղի ունեցած արյունահեղ ճակատամարտում: Ռուսական կողմը ևս ունեցավ մեծ կորուստներ: 1827 թվականի սեպտեմբերին ռուսական զորքերը գարվեցին Սարդարապատ և պաշարեցին Երևանի բերդը։ Երևանի գրավումը, փաստորեն, վճռեց պատերազմի ելքը ։
Комментарии
Отправить комментарий