Տնային աշխատանք
Լրացուցիչ առաջադրանք
Սովորել՝ Է. Ղազարյանի դասագրքից. էջ 6-ից մինչև էջ 12
Աշխատանքին նախապատրաստվել ՝սովորել Է. Ղազարյանի դասագրքից էջ22-ի լաբորատոր աշխատանք 1-ը:
1.Որ անհավասարաչափ շարժումն է կոչվում հավասարաչափարագացող:
Մարմնի շարժումը կոչվում է հավասարաչափ արագացող, եթե շարժման արագությունը կամայական հավասար ժամանակամիջոցներում փոխվում է նույն չափով։
2.Որ ֆիզիկական մեծությունն է կոչվում հավասարաչափ արագացող շարժման արագացում;
Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի շարժման արագության փոփոխության և այն ժամանակամիջոցի հարաբերությանը , որի ընթացքում կատարվել է այլ փոփոխությունը, կոչվում է հավասարաչափ արագացող շարժման արագացում։
3.Ինչ է ցույց տալիս արագացումը: Որն է արագացման միավորը,ևինչպես է այն սահմանվում: Գրել բանաձևը:
Արագացումը ցույց է տալիս ժամանակում մարմնի արագության փոփոխության չափը։ Արագացման միավորն է 1 մ/վ2-ը: Բանաձև՝ a=v/t կամ a=v0/t:
4.Հավասարաչափ շարժման ճանապարհի և արագությանբանաձևը:
Հավասարաչափ շարժման բանաձև. s=vt
Շարժման արագության բանաձև. v=s/t
5.Հավասարաչափ արագացող շարժման արագության ևճանապարհի բանաձևերը
Հավասարաչափ արագացող շարժման արագության բանաձև. v=at:
Комментарии
Отправить комментарий