Հասարակագիտություն․ Դաս 6

Այս դասն նույնպես քննարկեցինք հանդուրժողականությունը, բայց այս անգամ այլ տեսանկյունից։ Քննարկեցինք այ պահը, երբ քեզ անհետաքրքիր է լսել դիմացինիդ և արդյոք պետք է նրան ասել դրա մասին, թե շարունակել լսել մինչև կավարտի իր խոսքը, կամ էլ հենց ինքը կփոխի թեման։ Հիմնականում բոլորս կողմ էինք նրան, որ պետք է լսել դիմացինիդ, հարգել, քանի որ այլ կերպ նա վատ կզգա։ Եթե մարդը գալիս է և կիսվում քեզ հետ դա նշանակում է, որ նա քեզ վստահում է և այդ ժամանակ, պետք չէ ասել դա ինձ հետաքրքիր չի մի պատմի։ Անգամ հաճելի է լինում դիմացինիդ, երբ նա նորից է պատմում նույն պատմությունը, բաց դու լուռ լսում ես նրան, իսկ հետո, երբ նա հասկանում է, որ սա ևս մեկ անգամ պատմել էր, նա իրեն լավ է զգում, որ իր դիմացինը, պատրաստ է լսել նրան։ Բայց երբ դիմացինդ ամեն օր, ամեն գիշեր քեզ ասում է նույն բանը, մտածում է նույն բանի մասին, դա քեզ կարող է ձանձրացնել, նյարդայնացնել և դու ասես նրան, որ սուս մնա։

Комментарии

Популярные сообщения из этого блога

English exercise

Օ-Ո, ուղղագրություն

English Class work