Կենսաբանություն տնային աշխատանք


Սովորել գլխուղեղի բաժինների (երկարավուն ուղեղ, կամրջակ, ուղեղիկ, միջին ուղեղ, միջանկյալ ուղեղ , մեծ կիսագնդներ) ֆունկցիաները,  ընտրել դրանցից որևէ մեկը և նկարագրլ, թե ինչ կլիներ մարդու հետ , եթե այդ բաժինը ընդհանրապես չլիներ:
Երկարավուն ուղեղ
Երկարավուն ուղեղը ապահովում է շնչառական, սիրտ-անոթային, մարսողական համակարգերի գործունեությունը։ Երկարավուն ուղեղն իրականացնում է նաև մի շարք պաշտպանական ռեֆլեքսներ՝ փռշտոց, հազ, արցունքազատում, կոպերի թարթում, մասնակցում է նաև կեցվածքն ապահովող ռեֆլեքսների իրականացմանը։ Այսպիսով, երկարավուն ուղեղում գտնվում են կենսական կարևոր կենտրոններ, ուստի նրա ոչ միայն հեռացումը, այլև վնասումն ավարտվում է մահով։ Եթե չլիներ երկարավուն ուղեղը մարդկանց մեջ շատ բաներ կխանգարվեր և չէր լինի: Կխանգարվեին ռեֆլեքսները, մարդիկ չէին կարողանա փռշտալ, հազալ,արտասվել, աչքերը թարթել, կխանգարվեր նաև սիրտ-անոթային, շնչառական համակարգերը:

Ուղեղիկ 
Ուղեղիկը կարգավորում է շարժումները, դրանց համաչափությունը, եթե այն չլիներ մարդիկ կշարժվեին անհամաչափ, կխանգարվեր նրանց շարժումները և հնարավոր է մարդիկ չկարողանային շարժվել:
Միջանկյալ ուղեղ 
Միջանկյալ ուղեղև կարգավորում է քնի ու արթունության հերթագայումը, գիտակցության պահպանումը, արգելակման զարգացումը։ Այն նաև ցավազգաց կենտրոն է, եթե չլիներ միջանկյալ ուղեղը մարդիկ չէին կարողանա ճիշտ քնել, արթնանալ, չէին իմանա, թե երբ պետք է արթնանան, իսկ երբ պետք է քնեն: Գիտակցությունը կխանգարվեր և, քանի որ այն ցավազգաց կենտրոն է, մարդիկ ցավ էլ չէին զգա նրա բացակայության դեպքում:

Комментарии

Популярные сообщения из этого блога

English exercise

Օ-Ո, ուղղագրություն

English Class work