Իրան

1. Քարտեզի վրա նշել Իրանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:






2. Բնութագրեք Իրանի աշխարհագրական դիրքը:
Իրանի աշխարհագրական դիրքն ամենից առաջ որոշվում է իր ընդարձակ տարածքով, որը ձգվում է Կասպից ծովից մինչև Պարսից և Օմանի ծոցերը և Թուրքիայի ու Իրաքի սահմաններից մինչև Աֆղանստան ու Պակիստան։
Այն գտնվում է ԱՊՀ անդամ երկրներից դեպի Հնդկական օվկիանոս և Հարավային Ասիայից դեպի Միջին Արևելքի երկրների ձգվող ցամաքային և օդային ճանապարհների խաչմերուկում: Քաղաքաաշխարհագրական դիրքի առանձնահատկությունը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի սահմանակից և արաբական աշխարհին մոտ լինելն է: Իրանի մակերևույթն առավելապես լեռնային է, զբաղեցված է հիմնականում Իրանական բարձրավանդակով։
3. Ի՞նչ դեր ունի Իրանը հվ-արմ Ասիայում:
Իրանի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով՝ նավթով, բնական գազով, մետաղային պաշարներով, շինանյութերով: Իրանում են գտնվում նավթի համաշխարհային պաշարների 9%-ը և բնական գազի 17%-ը: Իրանն ապահովված է աշխատանքային ռեսուրսների ներուծով:
Իրանն արտագաղթի և ներգաղթի երկիր է: Իրանը արտահանում է ավտոմոբիլներ, տրակտորներ, էլեկտրոնային մեքենաներ, տեխնիկաներ: Արտահանում են նաև պարարտանյութեր, ներկեր, լաքեր, ռետինատեխնիկական ապրանքներ, պլաստմասներ:
4. Որո՞նք են Իրանի զարգացման նախադրյալները:
Իրանի զարգացման նախադրյալներն են օգտակար հանածոները: Իրանը հարուստ է բնական գազով և նավթով: Իրանում զարգացած է գորգագործությունը, գյուղատնտեսությունը, արագ է զարգանում քիմիական արդյունաբերությունը:
Մեծ չափով աճեցնում են խաղող, ծիրան, նուռ, նուշ, ցիտրուսներ: Մշակում են ներկաբույսեր, դեղաբույսեր, համեմունքներ: Իրանը բոլոր ճյուղերում աշխատում է և այդ ամենը արտահանելով Իրանը և Իրանի տնտեսությունը զարգանում է:

Комментарии

Популярные сообщения из этого блога

English exercise

Օ-Ո, ուղղագրություն

English Class work