Գինու հայրենիք Հայաստանը կամ ինչպես էին հայերը գինի առաքում Բաբելոն
Հայաստանը գինեգործության բնօրրանն է։ Հենց հայկական Արենի գյուղի շրջակայքում է հայտնաբերվել գինու պատրաստման ամենահին ապացույցները։ Sputnik Արմենիան պատմում է գինեգործության պատմության, գինու տեսակների և դրանց կիրառման մասին։
Վաղեմի ժամանակներից ընդունված է համարել, որ Հայկական լեռնաշխարհը գինեգործության հայրենիքն է. աշխարհում առաջին գինին պատրաստվել է Հայաստանում ավելի քան 4000 տարի առաջ։
Հայկական գինեգործությունը մի քանի վերածնունդ է ունեցել
Գինեգործությունը մեծ դերակատարություն է ունեցել Ուրարտուում։ Այդ մասին վկայում են նաև ասորական աղբյուրները։
Գինեգործությունը մեծ դերակատարություն է ունեցել Ուրարտուում։ Այդ մասին վկայում են նաև ասորական աղբյուրները։
Գինու տեսակներն ու առանձնահատկությունները
Գինիները լինում են կարմիր, վարդագույն, սպիտակ։ Դրանք բաժանվում են նաև կիսաքաղցր, կիսաչոր և չոր տեսակների։ Նման բաժանումը պայմանավորված է շաքարայնության տոկոսով։
«Եթե գինու շաքարայնությունը կազմում է մինչև 3 տոկոս, ապա այն համարվում է կիսաչոր, եթե 3-5 տոկոս` կիսաքաղցր, իսկ մինչև 0,3 տոկոսի դեպքում համարվում է չոր», — ասաց Հարությունյանը։
Նրա խոսքով` օրական 160 գրամ կարմիր գինի խմելն օգտակար է, քանի որ այն պարունակում է ֆենոլի մեծ քանակություն, որը նպաստում է օրգանիզմի ծերացման գործընթացի դանդաղեցմանը։
Комментарии
Отправить комментарий