Աշնանային առաջադրանք․ Պատմություն
Շատ ժամանակ չի անցել <<Թավշյա հեղաափոխություն>>-ից։ Հիմա աստիճանաբար հասնում ենք այն արդյունքին ինչին ցանկացել ենք, ինչը միշտ երազել ենք, ինչի համար պայքարել ենք։ Այդ էսսեն կարդալուց հեո հասկացա, որ այն ժամանակ բոլորս եղել ենք նույն կարծիքին, նայել ենք նույն կողմ և տեսել ենք նույն հույսի, պայքարի և հաղթանակի լույսը։ Այս էսսեն ապացույց է, որ յուրաքանչյուր մարդ, չնայած կարգավիճակից, տարիքից, սեռից, այսինքն բոլորը, դուրս էին եկել իրենց բնակարաններից, որ պայքարեին և հասնեին նրան ինչը մինչ այդ ժամանակ թվացել է ցնորք։ Գուցեև հույսով կամ առանց հույս, կարևորը հավատով էինք, որ սա անկախության և ազատության, կյանքի և ապագայի կռիվ է։ Ոչ մեկ չի կարող հաղթել այդ մարդկանց ամբոխին, քանի որ տարիներ շարունակ ճնշված են ապրել, իսկ պայքարն անիմաստ էր։ Իսկ հիմա արթնացավ այդ խորքում պահված հույսը և հավատը, որը և օգնեց միանալ, դառնալ միասին և պահանջել ազատություն, անկախություն և հեղափոխություն։
Комментарии
Отправить комментарий