Վրաստան

1. Բնութագրեք Վրաստանի աշխարհագրական դիրքը:
Վրաստանն ունի շատ հարմար աշխարհագրական դիրք՝ Սև ծովի արևելյան ափին գտնվելու շնորհիվ: Ծովը Վրաստանի հարստության աղբյուրն է: Երկրի աշխարհագրական դիրքը նպաստավոր է նաև այն պատճառով, որ ունի տարանցիկ տրանսպորտային դիրք Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի և Սև ծովի ավազանի երկրների միջև։ Վրաստանը լեռնային երկիր է, տարածքի մոտ 80%-ը զբաղեցնում են երիտասարդ լեռնաշղթաներն ու բարձրությունները։
2. Ի՞նչ դեր ունի Վրաստանը հվ-արմ Ասիայում:
Վրաստանը ունի բավական մեծ դեր: Վրաստանը ունի խոշոր նավահանգիստներ, ծովային տրանսպորտ: Վրաստանի տարածքով է անցնում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը: Օդային ուղիներով Վրաստանը կապված է շատ երկրների հետ: Վրաստանն արտաքին աշխարհի հետ տնտեսական սերտ կապերի մեջ է: Արտահանում է հիմնականում թեյ, ցիտրուսներ, գինիներ, դափնետերև, քիմիական պարարտանյութեր, մեքենաշինական նյութեր:
3. Որո՞նք են Վաստանի զարգացման նախադրյալները:
Վրաստանի զարգացման նախադրյալներն են՝ ծովը, ռեսուրսները, բազմաճյուղ տնտեսությունը, զբոսաշրջությունը, կլիման, բարենպաստ պայմանները ապրուստի համար:
4. Գնահատեք հայ-վրացական հարաբերությունները, ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ՀՀ-ի համար, ի՞նչ ուղղությամբ պետք է զարգանան այդ հարաբերությունները:
Բազմաբնույթ և բազմազան են Վրաստանի և Հայաստանի տնտեսական կապերը: Հայ-վրացական հարաբերությունները լավ և ընկերական են: Կարծում եմ, եթե այսպես շարունակվի շատ լավ կլինի ՀՀ-ի համար, քանի որ Վրաստանից Հայաստան բազմաթիվ տուրեր են կազմակերպվում և շատ ապրանքներ են արտահանվում:

Комментарии

Популярные сообщения из этого блога

English exercise

Օ-Ո, ուղղագրություն

English Class work