Վահան Տերյան փաթեթ
Տեսապոեզիա, ռադիոպոեզիա — Տերյանական ընթերցումներ։
Մթնշաղի անուրջներից
40.
Դու քնած ես քո տաքուկ անկողնում
Եվ արև բախտի երազ ես տեսնում
Դուրսը բքաբեր քամին է տոնում,
Դուռ ու լուսամուտ ձյունով է լցնում…
Եվ արև բախտի երազ ես տեսնում
Դուրսը բքաբեր քամին է տոնում,
Դուռ ու լուսամուտ ձյունով է լցնում…
Դու քնած ես քո տաքուկ սենյակում,
Իսկ ես ցուրտ ձմռան բուք ու հողմի մեջ
Խենթ հեկեկանքով դռներն եմ թակում,
Քո փակ դռները անվերջ ու անվերջ։
Իսկ ես ցուրտ ձմռան բուք ու հողմի մեջ
Խենթ հեկեկանքով դռներն եմ թակում,
Քո փակ դռները անվերջ ու անվերջ։
Դու ինձ չես տեսնում լուսե երազում,
Դու ինձ չես լսում ձմռան փոթորկում,
Ես մութ գիշերում քե՛զ եմ երազում,
Բուք ու հողմերում ես քե՛զ եմ երգում…
Դու ինձ չես լսում ձմռան փոթորկում,
Ես մութ գիշերում քե՛զ եմ երազում,
Բուք ու հողմերում ես քե՛զ եմ երգում…
Այս բանաստեղծությունն անպատասխան և միակողմանի սիրո մասին էր։Դրանք խորրդանշումէին գիշեր, հիշողություններ, սեր, մենակություն, խավարություն, քանի որ ամեն գիշեր մարդու էմոցիանները երեկոյան ավելի լավ էն բացատրվում և ինձ թվում է որ հեղինակը հենց այտ ժամանակ էլ գրել եր:
30. ԱՇՆԱՆ ԱՌԱՎՈՏԻ ԵՐԳԸ
Այնպես անլույս է այսօր
Առավոտըս լուսացել,—
Սիրտըս հիվանդ ու անզոր
Անլուսությամբ է լցրել…
Առավոտըս լուսացել,—
Սիրտըս հիվանդ ու անզոր
Անլուսությամբ է լցրել…
Մութ է հոգիս հոգնաբեկ,
Թախիծով լի և անհույս.—
Հըրաշքով դու այսօր եկ,
Ժպտա, որպես արշալույս։
Թախիծով լի և անհույս.—
Հըրաշքով դու այսօր եկ,
Ժպտա, որպես արշալույս։
Հողմ ու անձրև շարունակ
Իմ լուսամուտն են ծեծում,—
Մի՛ թողնիր ինձ միայնակ
Անսահման այս կսկիծում…
Իմ լուսամուտն են ծեծում,—
Մի՛ թողնիր ինձ միայնակ
Անսահման այս կսկիծում…
Այս բանաստեղծությունը պատել էր մութը և վախը, հեղինակը ցանկանում էր լույս տեսնել, երազում էր սիրած մարդու գալը, սակայն նա գիտակցում էր, որ այդ ամենը պարզապես ցնորք էր։
Ոսկե հեքիաթ
Ես նստում եմ մենակ, մեն-մենակ,
Եվ անվերջ երազում, ու կրկին
Այս կյանքի աշխարհում դժգունակ
Իր զարդերն է փռում իմ հոգին։
Ես նստում եմ մենակ, մեն-մենակ,
Եվ անվերջ երազում, ու կրկին
Այս կյանքի աշխարհում դժգունակ
Իր զարդերն է փռում իմ հոգին։
Ես գիտեմ լուսեղեն մի երկիր,
Ես գիտեմ դյութական մի հովիտ,
Ուր հոգին թափում է վշտակիր
Իր թևերն ու հագնում է ժպիտ։
Ես գիտեմ դյութական մի հովիտ,
Ուր հոգին թափում է վշտակիր
Իր թևերն ու հագնում է ժպիտ։
Ես գիտեմ մի թովիչ առասպել,
Ուր ողջ կյանքը հրաշք է դառնում.
— Քո անուշ անունով միշտ արբել
Եվ երգով, որ բնավ չի մեռնում…
Ուր ողջ կյանքը հրաշք է դառնում.
— Քո անուշ անունով միշտ արբել
Եվ երգով, որ բնավ չի մեռնում…
Հեղանկը մենակ էր և դժգոհում էր այս կյանքից, այս աշխարհից, սակայն նրա հոգին հարուստ էր, նա գիտեր, որ կար ավելի լավ աշխարհ, ավելի լավ կյանք, սակայն նա գերադասում էր նստել միայնակ և լսել իրենից հեռացած աղջկա երգը, որն անմահ էր
Комментарии
Отправить комментарий