Ուսումնական երրորդ շրջան, առաջադրանք 8-րդ դասարան, դաս 19

Երզնկայի զինադադար 1917, կնքվել է դեկտեմբերի 5-ին, Երզնկայում, աոաջին համաշխարհային պատերազմի ժամանակ (1914-18), Կովկասյան ռազմաճակատում գործող ռուսական Կովկասյան բանակի և 3-րդ թուրքական բանակի հրամանատարությունների միջև: Զինադադարը կնքվել է համաձայն 1917-ի դեկտեմբերի 2-ին Բրեստ-Լիտովսկում մի կողմից՝ Ռուսաստանի և մյուս կողմից՝ Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Բուլղարիայի ու Թուրքիայի միջև ստորագրված զինադադարի պայմանագրի: Կողմերը պայմանավորվել են մինչև վերջնական հաշտություն կնքելը անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Կովկասյան ռազմաճակատում: Պայմանագրին կցվել է ռուսական և թուրքական զորքերի միջև սահմանագծի (դեմարկացիոն գիծ) մասին ակտը, որը հիմնականում համընկնում էր ռազմաճակատի գծին զինադադարը կնքելու պահին (տե՛ս Բրեստի հաշտություն 1918 քարտեզը): Ռուսներին անցան Արևմտյան Հայաստանում նրանց գրաված համարյա բոլոր տարածքները: Թուրքերը Երզնկայի զինադադարով ժամանակ էին շահում: 1918-ի փետրվարի կեսին, օգտվելով ռուսական ճակատի փլուզումից, նրանք խախտեցին Երզնկայի զինադադարը, ներխուժեցին Արմ. Հայաստան և արդեն ապրիլի կեսին, զավթելով այն, շարժվեցին Արևելյան Հայաստան:

1917թ. վերջին հայ գաղթականներին ու որբերին գտնելու եւ տեղափոխելու առաջադրանքով Երզնկա էր մեկնել Սեբաստացի Մուրադը։ Զինադադարի հաստատումից հետո նա իր մոտ էր կանչել սեբաստացի 30 մարտական ընկերներին, որոնք, շուրջ մեկուկես տարի լեռներում կռվելով թուրքական բանակի եւ ավազակային խմբերի դեմ, 1917թ. գարնանը միացել էին ռուսական բանակին։ Սակայն ռուսական կառավարությունը, կասկածելով, որ նրանք կարող էին թուրքական լրտեսներ լինել, մարտիկներին ուղարկել էր Կարին։ Մուրադը մարտական մեծ փորձ ունեցող այս տղաներին է վստահում զորահավաք անցկացնելու գործը։

Բանակցությունների վայր էր ընտրվում Բրեստ-Լիտովսկը, որտեղ գերմանական բանակի արեւելյան ռազմաճակատի շտաբն էր։ Խորհրդային կառավարության առաջին պատվիրակությունը գլխավորում էր արտաքին գործերի ժողկոմատի աշխատակից Ադոլֆ Իոֆֆեն։ Պատվիրակության կազմում էին բոլշեւիկներ Կամենեւը, Սոկոլնիկովը, էսէռներ Բիցենկոն, Մասլովսկին, 8 զինվորական, երեք թարգմանիչ, տեխնիկական աշխատակիցները, 5 շարքային։ Պատվիրակության քարտուղարը Լեւոն Կարախանյանն էր։

Комментарии

Популярные сообщения из этого блога

English exercise

Օ-Ո, ուղղագրություն

English Class work