Հենաշարժիչ Համակարգ

Դաս9, 10
Հենաշարժիչ համակարգ, բաժինները կառուցվածքը, ոսկրերի աճը,կմախքի  առանձնահատկությունները ուղղաձիգ քայլվածքի հետ կապված,
1279831275_11383e3b3e33384f-213f4030323e473d4b35-3c3042354038303b4b-36.jpg
Մարդու բոլոր ոսկրերն իրենց միացումներով կազմում են կմախքը, որը հենաշարժիչ համակարգի պասիվ մասն է, կմախքի տարբեր օղակները շարժման մեջ դնող մկանները՝ ակտիվ մասը։ Հենաշարժիչ համակարգն օրգանիզմում կատարում է հենարանային, պաշտպանական, տեղաշարժման ֆունկցիա։
Կմախքը մարմնի հենարանն է, նրան տալիս է որոշակի ձև և դիրք տարածության մեջ։ Ոսկրերը միանալով առաջացնում են խոռոչներ և պաշտպանում նրանցում գտնվող օրգաններն արտաքին ազդեցություններից։ Գանգատուփը գլխուղեղի զետեղարանն է, ողնաշարային խողովակը՝ ողնուղեղի ոսկրապատյանը, կրծքավանդակը պաշտպանում է սիրտը, թոքերը, խոշոր անոթները, կոնքը՝ սեռական, միզային և մարսողական համակարգերի որոշ օրգանները։ Ոսկրերը պարունակում են հանքային փոխանակությանը մասնակցող աղեր (երկաթի, ֆոսֆորի, կալցիումի և ուրիշ)։ Ոսկորը նաև արյունաստեղծ օրգան է։
Ոսկորներն ունեն բաչդ քիմիական բաղադրություն, կազմված են օրգանական և անօրգանական միացություններից։ Մոտ հիսուն տոկոսը ջուր է։ Օրգանական միացությունները կազմում են քսանութ տոկոս, իսկ անօրգանականները՝ քսաներկու։ Օրգանական միացությունները ոսկորին տալիս են ճկունություն և առաձգականություն, իսկ անօրգանականները՝ ամրություն։ Ծերության շրջանում ավելանում է հանքային աղերի պարութնակությունը, դրանց պատճառով ոսկորները դառնում են ավելի փխրուն։
Ոսկրերն աճում են ինչպես երկարությամբ, այնպես էլ հաստությամբ։ Չափահաս մարդու ոսկրերը չեն աճում, սակայն հին ոսկրանյութերը փոփոխվում են ամբողջ կյանքի ընթացքում։
Շարժուն միացումը ոսկրերի միացման ամենատարածված տեսակն է, այն իրականացվում է հոդերի միջոցով։ Հոդին մասնասնակցող երկու ոսկրերից մեկի գլխիկը սովորաբար գնդաձև է, իսկ մյուսը սովորաբար ունի համապատասխան հոդափոսիկ։
Կիսաշարժուն միացումը կատարվում է աճառի միջոցով և իրականացնում է միայն խիստ սահմանափակ շարժումները։
Անշարժ միացումը իրականացվում է կարերի և սերտաճման միջոցով։ Կարերով են միանում գանգի ոսկրերը, որի շնորհիվ զանգատուփում հուսալիորեն պաշտպանվում է գլխուղեղը։

Комментарии

Популярные сообщения из этого блога

English exercise

Օ-Ո, ուղղագրություն

English Class work