Սնման հիգիենան, մարսողական օրգանների հիվանդություններ, դրանց կանխարգելումը
Դաս 12 (22․04-26․04․19)
Սնման հիգիենան, մարսողական օրգանների հիվանդություններ, դրանց կանխարգելումը:
1. Ստամոքսի հիվանդություններ
Ստամոքսի հիվանդություններից են բորբոքումները (գաստրիտները), էրոզիանները եւ խոցերը:
Դրանց առաջացման պատճառներն են ՝ վատորակ, կոպիտ, դժվարամարս, լավ չմարսված յուղալի, չափից ավելի տաք եւ սառը, կիսաեփ ուտելիքները, ինչպես նաեւ չափից ավել ուտելը, անսովոր կերակրատեսակները, աղը, պղպեղը եւ մանանեխը, ոգելից խմիչքները, ծխելը, դեղորայքները, սթրեսները: Կարեւոր է նաեւ ժառանագական նախատրամադրվածությունը:
2. Աղիքային հիվանդություններ
Այսօր Հայաստանում բավական տարածված են նաեւ աղիքային հիվանդությունները՝ բարակ եւ հաստ աղիների բորբոքումները եւ ֆունկցիոնալ խանգարումները: Հաճախ այդպիսի խանգարումները երեւան են գալիս կենսակերպի հետեւանքով (սնվելու ռեժիմի բացակայություն, սննդաբաժնում ոչ առողջ սննդի գերակայում): Այդպիսի խանգարումների դեպքում հիվանդներին կարող են առաջարկել թերապեւտիկ բուժում կամ անհրաժեշտության դեպքում վիրահատական միջամտություն:
3. Լյարդի հիվանդություններ
Լյարդի հիվանդություններից առավել տարավածները հեպատիտներն են, որոնք ըստ առաջացման պատճառների լինում են վիրուսային (A, B, C, D), ինֆեկցիոն (բրուցելոզ, պալարախտ, սիֆիլիս), տոկսիկ (ալկոհոլ, հեպատոտրոպ թույներ): Լինում են նաեւ երկրորդային ռեակտիվ հեպատիտներ: Բոլոր հեպատիտների ժամանակ տեղի են ունենում լյարդի պարենխիմայի բորբոքային, դեգեներատիվ, դիստրոֆիկ ախտահարումներ:
Վիրուսային հեպատիտներից առավել տարածված է հետատիտ C-ն: Դրանց բուժումը հիմնականում թերապեւտիկ է (դեղորայքային): Հեպատիտների մի մասը բուժման ֆոնին ունեն հետադարձ գործընթաց, հակառակ դեպքում, կարող են առաջացնել բարդություններ՝ լյարդի ցիրոզ, լյարդի քաղցկեղ: Ժամանակակից դեղորայքային բուժման շնորհիվ նման հիվանդների կյանքի տեւողությունը երկրարացել է 10-15 տարի:
4. Լեղապարկի հիվանդություններ
Լեղապարկի ամենատարածված հիվանդությունը խրոնիկ խոլիցիստիտն է (լեղապարկի բորբոքում),բայց քանի որ լեղապարկը սերտորեն կապված է լեղուղիների հետ, ավելի հաճախ հանդիպում են համակցված ձեւերը՝ խոլեցիստոխոլանգիտ եւ խրոնիկ կալկուլյոզ (քարային) խոլեցիստիտ:
Լեղապարկի հիվանդությունների բուժումն հիմնականում թերապեւտիկ է, բացառությամբ քարային խոլեցիստիտից, որի բուժումը վիրահատական է:
Комментарии
Отправить комментарий