Մարսողության համակարգ , կառուցվածքը :Մարսողությունը բերանի խոռոչում:Մարսողական գեղձեր, դրանց կառուցվածքը և ֆունկցիան:
Մարսողության սկզբնական փուոլւմ սննդանյութերը մանրացվում և խառնվում են մարսողական հյութերի հետ։ Այնուհետև մարսողական հյութերի ազդեցության տակ բարդ օրգանական միացությունները միացությունները քայքայվում են ավելի պարզ միացությունների և դառնում են լուծելի պարզ ու մատչելի ներծծման համար։
Մարսողական համակարգը կատարում է նաև արտազատման գործառույթ՝ օրգանիզմից հեռացնելով սննդի չմարսված բաղադրատոմսերը։
Մարսողական համակարգը կազմված է հետևյալ բաժիններից․ բերանի խոռոչ, ըմպան, կերակրափող, տամոքս, 12-մատնյա աղի, բարակ, հաստ աղիներ, ուղիղ աղի և հետանցք։
Մարսողական համակարգին են պատկանում նաև մարսողական գեղձերը՝ թքագեղձերը, լյարդը, ենթաստամոքսային գեղձը, նաև ստամոքսի ու աղիների լորձաթաղանթում գտնվող հսկայական քանակությամբ մանր գեղձեր։
Մարսողական խողովակի պատերն արտաքինից պատված են շարակցական հյուսվածքային թաղանթով, միջին շերտը հարթ մկանային կազմություն ունի։ Այդ մկանաթելերի կծկման շնորհիվ աղիների պարունակությունը տեղաշարժվում է, և, ի վերջո, չմարսված նոյւթերը հեռացվում են օրգանիզմից։ Մարսողական խողովակի պատերի ներքին շերտը լորձաթաղանթն է, որը ծածկված է գեղձային էպիթելով։
Օրգանական նյութերի քայքայման գործընթացը կատարվում է մարսողական հյութերի (թուք, ստամոքսահյութ, աղիքահյութ, լեղի, ենթաստամուքսային հյութ) ազդեցության շնորհիվ։ Դրանք պարունակում են սպիտակուցային ծագում ունեցող ֆերմենտներ, որոնք արագացնում են քիմիական ռեակցիաները։ Յուրաքանչյուր ֆերմենտ ազդում է միայն որոշակի նյութի վրա։
Բերանի խոռոչում են գտնվում ատամները, որոնք տեղակայված են վերին և ստորին ծնոտների վրա, ընդ որում՝ ծնոտն ունի չափազանց ուժեղ մկաններ, որի շնորհիվ կարող է բարձացնել մինչև 400կգ զանգված։ Բերանի խոռոչում կա 32 ատամ, որոնք նորածնի մոտ բացակայում են։ Յուրաքանչյուր ծնոտում տեղակայված են 4 կտրիչ, 2 ժանիք, 4 փոքր և 6 մեծ աղորիքներ։
Կտրիչները և ժանիքները սնունդը բռնելու և կտրատելու դեր են կատարում, իսկ աղորիքները, օժտված լինելով մեծ մակերեսով, ծամում, մանրացնում են սնունդը։
Յուրաքանչյուր ատամ ունի արմատ, որը տեղակայված է ծնոտի ոսկրային ատամնաբնում, նաև վզիկ ու պսակ, որոնք ատամի երևացող մասերն են։
Ատամը կազմված է կարծր նյութից՝ դենտինից, իսկ նրա պսակը ծածկված է էմալով, որը շատպանում է ատամը քայքայումից և մանրէների ներթափանցումից։ Ատամն արմատի շրջանում պատված է ցեմենտով։ Ատամի խոռոչը լցված է կակղանով։ Ատամների թափվելն առաջացնում է մարսողության խանգարումներ, ստամոքսի և աղիների հիվանդություններ։
Բերանի խռոչում սննդանյութերի խոնավացման ու մարսման գործընթացում կարևոր դեր ունի թքագեղձերի կողմից արտադրված թուքը։ Թքագեղձերը երեք զույգ են՝ հարկականջային, ենթլեզվային և ենթածնոտային, որոնց ծորաններով օրվա ընթացքում արտազատվում է ավելի քան մեկ լիտր թուք։ Սննդանյութերը բերանի խոռոչ ընկնելիս գրգռում են ջերմային և համի ընկալիչները, և մարդը զգում է սննդի համն ու ջերմությունը։ Բերանի խոռոչի մարսողության գործընթացում կարևոր դեր ունի լեզուն; Ծամելու ընթացքում լեզուն սննդագնդիկն ուղղում է դեպի ատամներ, շաղախում թքով և տեղաշարժում դեպի ըմպան։
Комментарии
Отправить комментарий