Համաշխարհային պատմություն. Տնային աշխատանք
Առաջին համաշխարհային պատերազմ
- Ռազմաքաղաքական դաշինքերի առաջացումը
XIX դ. երկրորդ կեսից ռազմական բախումներն ու միջազգային ճգնաժամերը հաջորդում էին միմյանց՝ ընդունելով սպառնալի չափեր: Պետությունները արտաքին վտանգից հաջողությամբ պաշտպանվելու նպատակով սկսեցին դանակիցներ որոնել: Տեղի էր ունենում շահերի ճշգրտում: Ի վերջո կատարվեց ուժերի վերադասավորում, որի արդյունքում Եվրոպայում ձևավորվեց երկու հակադիր ռազմաքաղաքական դաշինք: Առաջինը ստեղծվեց այսպես կոչված Եռյակ դաշինքը: Գերմանիայի նախաձեռնությամբ 1879 թ. փոխօգնության պայմանագիր կնքվեց Ավստրո-Հուգարիայի հետ: Երեք տարի անց դրան միացավ Իտալիան: Այդպես ռազմատենչ երեք երկրները միավորվեցին: Նրանց դաշինքն ուղղված էր Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի դեմ: Ի պատասխան՝ ստեղծվեց երեք տերությունների դաշինքը: 1893 թ. Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև կնքվեց դաշնգաիր: Երկար բանակցություններից հետո Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև 1904 թ. կնքվեց համաձայնություն, որը հայտն էի Անտանտ անունով: Կարգավորվեցին նաև Ռուս-Անգլիական հարաբերությունները, և 1907 թ. նրանց միջև կնքվեց պայմանագիր: Այսպես առաջացավ մեծ տերությունների երկրորդ դաշինքը, որը կոչվեց Եռյակ միություն կամ Անտանտ:
Комментарии
Отправить комментарий