Ֆիզիկա. Տնային աշխատանք

ԹեմաՏեսակարար ջերմունակություն:Ջերմային հաշվեկշռիհավասարումը
1. Ինչ է ջերմաքանակը
Այն էներգիան, որը մարմինը ստանում կամ տալիս է ջերմափոխանակության ժամանակ, կոչվում է ջերմաքանակ:
2. Ինչ միավորներով է արտահայտվում ջերմաքանակը միավորների ՄՀ-ում:
Միավորների միջազգային համակարգում ջերմաքանակի միավորը 1 Ջ-ն է:
3. Որ դեպքում է ավելի շատ ջերմաքանակ պահանջվում ՝նույն զանգվածի գոլ,թե եռման ժամանակ:
Եռման ժամանակ:
4. Մարմնի ստացած ջերմաքանակը կախված է արդյոք մարմնի նյութի տեսակից
Մարմնի տաքացման համար անհրաժեշտ ջերմաքանակը կախված է նրա զանգվածից, ջերմաստիճանի փոփոխությունից և նյութի տեսակից:
5. Մարմինների որ հատկությունն է բնութագրում ջերմունակությունը:
Մարմիններն օժտված են այնպիսի հատկությամբ,որ տվյալ պայմաններում միևնույն զանգվածով տարբեր մարմիններ նույն չափով տաքացնելու համար պահանջվում են տարբեր ջերմաքանակներ։
6. Որ ֆիզիկական մեծությունն են անվանում ( նյութի) տեսակարար ջերմունակություն:  
Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե որքան ջերմաքանակ է անհրաժեշտ նյութի 1 կգ-ը 1°-ով տաքացնելու համար, կոչվում է այդ նյութի տեսակարար ջերմունակություն:
7. Ինչ է ցույց տալիս տեսակարար ջերմունակությունը:
Ցույց է տալիս, թե որքան ջերմաքանակ է անհրաժեշտ նյութի 1 կգ-ը 1°-ով տաքացնելու համար
8. Ինչ միավորով է չափվում տեսակարար ջերմունակությունը:
Նյութի տեսակարար ջերմունակության միավորը ՄՀ-ում չափվում է ջոուլը բաժանած կիլոգրամ անգամ աստիճանով (1 Ջ/(կգ °C)):
9. Գրել տեսակարար ջերմունակությունը սահմանող բանաձևը:
C= Q/m(t2-t1)
10. Ինչ բանաձևով են որոշում տաքանալիս մարմնի ստացած ջերմաքանակը: Իսկ սառելիս մարմնի տված ջերմաքնակը
Q=cm(t2C0t1C0)
11. Ձևակերրպել ջերմափոխանակման օրենքը
Եթե ջերափոխանակությանը մասնակցող մարմինների համակարգը մեկուսացնենք արտաքին միջավայրից,ապա որոշ ժամանակ անց այդ մարմինների ջերմաստիճանները կհավասարվեն։ Այդ ընթացքում տաք մարմինների տված  Q1 ջերմաքանակի և սառը մարմինների ստացած Q2 ջերմաքանակի գումարը զրո է։
Սովորել ԷՂազարյանի դասագրքից էջ 135-ից մինչև էջ 143
Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մասII>>-ից էջ ից մինչև էջ 19
Ջերմային երևույթներ
Ջերմահաղորդում և աշխատանք
Ջերմահաղորդման տեսակները
Տարբերակ 1
I. Բնակարանների ջրային ջեռուցման համակարգի աշխատանքը հիմնված է կոնվեկցիայի վրա:
Պատ.՝ 2
II. Երկփեղկ պատուհանները լավ են պաշտպանում ցրտից, որովհետև փեղկերի միջև գտնվող օդը օժտված է վատ ջերմահաղորդականությամբ:
Պատ.՝ 2
III. Ամենամեծ ջերմահաղորդականությունը. արծաթ, թուջ:
Պատ.՝ 3,4
IV. Ամենափոքր ջերմահաղորդականությունը. թուղթ, ծղոտ:
Պատ.՝ 1,2
V. Ինքնաթիռների, Երկրի արհեստական արբանյակների, օդապարիկների արտաքին մակերևույթները, որպեսզի խուսափեն գերտաքացումից ներկում են մուգ գույն:
Պատ.՝ 1
VI. Փայտի կտորին մեխված են երկու միատեսակ մետաղյա սպիտակ թիթեղներ: Նրանցից մեկի ներքին մակերևույթը պատված է մրով, իսկ մյուսինը թողած է փայլուն: Թիթեղների արտաքին մակերևույթներին մոմով կպցված են լուցկիներ: Մրտված թիթեղից լուցկին ավելի շուտ կպոկվի:
Պատ.՝ 2
VII. Մարմինը կտաքանա, եթե նա ճառագայթմամվ ավելի շատ էներգիա է կլանում, քան արձակում:
Պատ.՝ 1
VIII. Պատ.՝ 1. ԱԲԳԴ
Տարբերակ 2
I. Կոնվեկցիայով տաքանում է գազօջախին դրված կաթսայում գտնվող ջուրը:
Պատ.՝ 2
II. Որպեսզի պտղատու ծառերը չցրտահարվեն, ձմռանը նրանց բները ծածկում են թեփով: Թեփը օժտված է վատ ջերմահաղորդականությամբ:
Պատ.՝ 2
III. Լավ ջերմահաղորդականությամբ. ալյումին, կապար:
Պատ.՝ 3,4
IV. Վատ ջերմահաղորդականությամբ. օդ, բուրդ:
Պատ.՝ 1,2
V. Աղյուսի մեջ ջերմահաղորդումը կատարվում է հիմնականում ջերմահաղորդմամբ:
Պատ.՝ 2
VI.  Փորձանոթներից մեկը պատված է մրով, մյուսը սպիտակեցված է կրով: Նրանց մեջ լցված է միատեսակ ջերմաստիճան ունեցող տաք ջուր: Մրոտված փորձանոթում ջուրը ավելի արագ կսառչի:
Պատ.՝ 2
VII. Երբ սկսվեն աշնանային ցուրտ եղանակները քամին կփչի ցամաքից դեպի ծով:
Պատ.՝ 3
VIII.  Պատ.՝ 1. ԱԲԳԴ
Տարբերակ 3
I. Ճառագայթման շնորհիվ մենք տաքանում ենք խարույկի մոտ:
Պատ.՝ 3
II. Նույն ջերմաստիճանն ունեցող առարկաները շոշափելիս մետաղական առարկաները ավելի սառն են թվում, քան մյուսները: Դդա բացատրվում է նրանով, որ մետաղները օժտված են լավ ջերմահաղորդականությամբ:
Պատ.՝ 1
III. Լավ ջերմահաղորդականությամբ. արույր, երկաթ:
Պատ.՝ 2,3
IV. Վատ ջերմահաղորդականությամբ. ջուր:
Պատ.՝ 1
V.  Ծովափում ամռան շոգ օրերին քամին փչում է ծովից դեպի ցամաք:
Պատ.՝ 2
VI. Անօդ տարածության մեջ իրարից հեռացված մարմինների միջև ջերմահաղորդման ճառագայթումն է հնարավոր:
Պատ.՝ 3
VII. Մարմինը սառչում է, եթե նա ճառագայթմամբ ավելի շատ էներգիա է անջատում, քան կլանում:
Պատ.՝ 2
VIII. Պատ.՝ 1. ԱԲԳԴ
Տարբերակ 4
I. Կոնվեկցիայի շնորհիվ տաքանում են մթնոլորտի ներքևի շերտերը:
Պատ.` 2
II. Որպեսզի արդուկի բռնակը չտաքանա, այն պատրաստվում է պլաստմասային: Պլաստմասան օժտված է վատ ջերմահաղորդականությամբ:
Պատ.` 2
III. Լավ ջերմահաղորդականությամբ.պողպատ, պղինձ:
Պատ.՝ 1,3
IV. Վատ ջերմահաղորդականությամբ. խցան, օդ:
Պատ.՝ 2,4
V. Ջրի և օդի միջոցով կարող է իրականանալ կոնվեկցիայի ջերմահաղորդում:
Պատ.՝ 1,3
VI. Ձյան վրա դրված են սպիտակ, սև և կանաչ մահուդի երեք կտորներ: Որոշ ժամանակ անց նրանց տակի ձյունը հալվում է: Նկարում նշված է այսպես՝ սպիտակը – 1, սևը – 2, կանաչը – 3:
Պատ.` 1
VII. Մրոտված թեյնիկում ջուրը ավելի արագ կսառչի:
Պատ.` 2
VIII. Պատ.` 2. ԱԴԲԳ

Комментарии

Популярные сообщения из этого блога

English exercise

Օ-Ո, ուղղագրություն

English Class work