Հենաշարժիչ համակարգ․Արյան համակարգ․ Կրկնություն
Ոսկրերը և մկանները կազմում են մարդու հենաշարժիչ համակարգը, որը կատարում է պաշտպանական, հենարանային ու արյունաստեղծ գործառույթ։

Ոսկրերի միացման երեք տեսակ ենք տարբերում՝ շարժուն, կիասաշարժուն, անշարժ։
Շարժուն միացումը ամենատարծված տեսակն է, այն իրականացվում է հոդերի միջոցով։ Հոդին մասնակցող երկու ոսկերերից մեկը գլխիկը սովորաբար գնդաձև է, իսկ մյուսն ունի համապատասխան հոդափոսիկ։
Կիսաշարժուն միացումը կատարվում է աճառի միջոցով և իրականացվում է միայն խիստ սահմանափակ շարժումները։ Այսպես են միացած ողերի մարմինները միմյանց հետ, կողոսկրերը կրծոսկրի հետ և այլն։
Ոսկրերի անշարժ միացումը իրականացվում է կարերի և սերտաճման միջոցով։ Կարերով են միանում գանգի ոսկրերը, որի շնորհիվ գանգատուփում հուսլիորեն պաշտպանվում է գլխուղեղը։ Անշարժ միացման մյուս տեսակը ոսկրերի սերտաճումն է։ Այդպիսի միացման շնորհիվ սրբոսկրը մարմնի ուղղաջիգ դիրքում դիմանում է մեծ ծանրաբեռնվածության։
Մարդու կմախքը տարբերում են գլխի, իրանի, վերին և ստորին վերջույթների բաժիններ։

Գլխի կմախքը կազմված է միմյանց անշարժ միացած տափակ ոսկրերից։ Գանգը պաշտպանում է գլխուղեղն արտաքին ազդակներից։ Գլխի կմախքը կազմված է ուղեղային և դիմայինբաժիններից։ Գանգի ուղեղային բաժնում կան հետևյալ ոսկրերը՝ ճակատոսկր, ծոծրակոսկր, երկուական գագաթոսկրեր և քունոսկրեր։
Գանգի դիմային մասը կազմված է հետևյալ ոսկրերից․ այտոսկր, քթոսկր, արցունքոսկր, վերին և ստոին ծնոտներ։ Միակ շարժուն ոսկորը ստորին ծնոտն է։
Իրանի կմախքը կազմված է կրծքավանդակից և ողնաշարից։ Ողնաշարի երկարությունը մարմնի ընդհանուր 40%-ն է կազմում։ Այն կազմնված է 33-34 ողերից։ Ողնաշարում տարբերում են պարանոցային հատված՝ 7 ող, կրծքային հատվածը՝12, գոտկային, սբանային հատվածներ՝ 5-ական ող, ևպոչուկային՝ 4-5 ողեր։

Կրծքավանդակը կազմված է կրծքային ողերից, կրծոսկրից և 12 զույգ կողոսկրերից, որոնք կիսաշարժուն միացած են կրծոսկրին, իսկ ողնաշարի հետ՝ շարժուն։ Կրծքավանդակը պաշտպանում է նրանում տեակայված սիրտը, թոքերը, խոշոր անոթներն արտաքին ազդակներից։
Վերին վերջույթների կմախքը կազմված է ուսագոտու և վերին ազատ վերջույթներից։ Ուսագոտում մեջ մտնում են զույգ թիակները և անրակները։ Վերին ազատ վերջույթների կմախքը կազմված է բազկի, նախաբազկի և ձեռքի ոսկրերից։ Նախաբազուկը կազմվծ է արմունկոսկրից և ճաճաչոսկրից։ Ձեռքի կմախքը կազմում են նախադաստակը, դաստակը և մատոսկրերը։

Ստորին վերջույթների կմախքը կազմված է կոնքագոտուց և ստորին ազատ վերջույթներից։ Կոնքագոտին ձևավորվում է զույգ կոնքոսկրերից, որոնք հետին մասում միանում են սրբոսկրին, իսկ առջևից՝ միմյանց և կազմում են կոնքի խոռոչը։ Ստորին ազատ վերջույթների կմախքը կազմվածը է ազդրոսկրից, սրունքի մեծ և փաքր ոլոքներից և ոտնաթաթի ոսկրերից։

Արյունը հեղուկ շարակցական հյուսածք է։ Արյունն օրգանիզմի բոլոր բջիջներին մատակարարում է թթվածին և սննդանյութեր, այնտեղից հեռացնում է ածխաթթում գազը և կենսագործունեության արգասիքները։ Արյան մեջ թափվում են ներզատական գեղձերում մշակված կենսաբանական ակտիվ նյութերը, որոնք կարգավորում են օրգան-համակարգերի գործունեությունը։
Արյան ձևավոր տարրերն են էրիթրոցիտները, լեյկոցիտները, թրոմբոցիտները։
Արյունը կատարում է նաև պաշտպանական դեր, նրանում գտնվում են արյան սպիտակ սպիտակ գնդիկներ՝ լեյկոցիտներ, ինչպես նաև հակամարմիններ, որոնք վնասազերծում են օտարածին մարմինները և ապահովում օրգանիզմի անընկալունակությունը որոշակի հիվանդությունների նկատմամբ։
Էրիթրոցիտների հիմնական գործառույթը թթվածնի և ածխաթթու գազի փոխադրումն է։ Էրիթրոցիտները պարունակում են երկաթ պարունակող սպիտակուց՝ հեմոգլոբին, որը թոքերում միանում է թթվածին՝ առաջացնելով օքսիհեմոգլոբին։ Էրիթրոցիտներն առաջանում են կարմիր ոսկրածուծում։ Նրանք սկզբում ունեն կորիզ, սակայն արյան մեջ մտնելիս կորցնում են կորիզը։
Լեյկոցտները արյան սպիտակ գնդիկներն են՝ անգույն, կորիզավոր բջիջներ, ձափսերով ավելի մեծ, քան էրիթրոցիտները, սակայն քանակով անհամեմատ ավելի քիչ։ Լեյկոցիտներն առաջանում են կարմիր ոսկրածուծում, փայծաղում, ուրցագեղձում և ավշային անգույցներում, կյանքի տևողությունը երեքից չորս օր է։ Լեյկոցիտներն օրգանիզմը պաշտպանում են մանրէներից և օտարածին սպիտակուցներից։
Ռեզուս գործոնը հատուկ սպիտակուցային նյութ է, որն առաջին անգամ հայտնաբերվել է ռեզուս-մակակ կապիկի էրիթրոցիտներում։
Վնասակար մանրէների դեմ պայքարի գլխավոր միջոցը հակամարմիններն են, որոնք սպիտակուցային նյութերն են։ Դրանք օրգանիզմում առաջանում են այն ժամանակ, երբ օրգանիզմ են թափանցում հիվանդաբեր մանրէներ։
Տարբերում են բնական ու արհեստական իմունիտետ։ Իմունիտետն օրգանիզմի անընկալությունն է վարակիչ հիվանդությունների նկատմամբ։ Բնածին բնական իմունիտետը փոխանցվում է ժառանգաբար, սերնդեսերունդ։ Ձեռքբերովի բնական իմունիտետն առաջանում է կյանքի ընթացքում, երբ մարդը վարակվում է այս կամ այն հիվանդությամբ, որի հարուցիչների նկատմամբ արյան պլազմայում առաջանում են համապատասխան հակամարմիններ։
Комментарии
Отправить комментарий