Ֆիզիկա

Կատարել Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս II  >>-ից էջ 3-ից մինչև էջ 5
Տարբերակ 1
I. Այն էներգիան որով մարմինը օժտված է իր շարժման հետևանքով, անվանվում է կինետիկ էներգիա:
II. Սեղմված զսպանակի էներգիան պոտենցիալ էներգիայի օրինակ է:
III. Գիրքը դրված է սեղանին: Հատակի նկատմամբ այն օժտված է պոտենցիալ էներգիայով:
IV. Բրատսկի ՀԵԿ-ում ամբարտակից առաջ և նրանից հետո ջրի մակարդակների տարբերությունը 100մ է: Ամբարտակում գտնվող ջուրը օժտված է պոտենցիալ էներգիայով:
V. Բրատսկի ՀԵԿ-ում ամբարտակից առաջ և նրանից հետո ջրի մակարդակների տարբերությունը 100մ է: Ջրի մակերևույթին մոտ գտնվող յուրաքանչյուր մետր խորանարդ ջուրը օժտված է 980կՋ էներգիայով:
VI. Ընկնող մարմինը օժտված է պոտենցիալ և կինետիկ էներգիաներով:
VII. Մարմնի կինետիկ էներգիան կախված է մարմնի զանգվածից և նրա շարժման արագությունից:
VIII. Միատեսակ չափսերով կապարե և փայտե գնդերը գետնին ընկնելու պահին ունեին նույն արագությունը: Այդ պահին ավելի մեծ էներգիա ուներ կապարե գունդը:
IX. Հավասար զանգվածներով Ա և Բ չորսուները դրված են տարբեր բարձրություններ ունեցող թեք հարթությունների վրա: Թեք հարթությունների հիմքերի նկատմամբ Ա չորսուի էներգիան ավելի մեծ է, քան Բ չորսուինը:
X. Մարմնի անկման ժամանակ պոտենցիալ էներգիան փոխակերպվում է կինետիկի:
Տարբերակ 2
I. Այն էներգիան, որը որոշվում է փոխազդող մարմինների կամ միևնույն մարմնի մասերի փոխադարձ դիրքով, կոչվում է պոտենցիալ էներգիա:
II. Ճանապարհով շարժվող ավտոմեքենան իր շարժման հետևանքով օժտված է կինետիկ էներգիայով:
III. Քամուց թեքված ծառի ճյուղը օժտված է պոտենցիալ էներգիայով:
IV. Էներգին չափում են Ջ, կՋ միավորներով:
V. 250 կգ զանգված ունեցող ցցահար մուրճը ցցի նկատմամբ բարձրացված է 5մ բարձրության վրա: Ցցահար մուրճը ցցի նկատմամբ օժտված կինետիկ էներգիայով:
VI. Ցցահար մուրճի էներգիան ցցի նկատմամբ 12250Ջ է:
VII. Ցցահար մուրճը անկման ժամանակ օժտված է պոտենցիալ և կինետիկ էներգիայով:
VIII. Կապարե և փայտե՝ նույն չափսեր ունեցող երկու գնդեր բարձրացված են նույն բարձրության վրա: Ավելի մեծ էներգիայով օժտված է կապարե գունդը, քանի որ նրա զանգված ավելի մեծ է:
IX. Ա և Բ հավասար զանգվածներով ինքնաթիռները թռչում են նույն արագությամբ, բայց Ա-ն ավելի մեծ բարձրության վրա, քան Բ-ն: Ինքնաթիռների կինետիկ էներգիաները հավասար են, քանի որ նրանք ունեն նույն զանգվածներն ու նույն արագությունները:
X. Սայլակը բեռի անկման ժամանակ շարժվում է: Այդ սարքում բեռի պոտենցիալ էներգիան փոխակերպվում է սայլակի կինետիկ էներգիայի:

Комментарии

Популярные сообщения из этого блога

English exercise

Օ-Ո, ուղղագրություն

English Class work