Տնային աշխատանք. Ֆիզիկա
Թեմա՝ Նյութի կառուցվածքը: Ֆիզիկական մարմին և նյութ, նյութի կառուցվածք: Ատոմներ և մոլեկուլներ: Մոլեկուլների շարժում: Դիֆուզիա: Մոլեկուլների քաոսային շարժման արագություն և մարմնի ջերմաստիճանը: Ջերմաչափ: Ջերմաստիճանային սանդղակ
Հարցեր՝
1. Ինչից են բաղկացած ֆիզիկական մարմնները
Ֆիզիկական մարմինները կազմված են նյութերից:
2. Ինչպիսի կառուցվածք ունի նյութը
Նյութերը կազմված են առանձին մասնիկներից, որոնց միջև կան ազատ տարածություններ:
3. Ինչպես են անվանում նյութի մասնիկները
Նյութի մասնիկները անվանում են ատոմներ:
4. Որ նյութն են անվանում տարր
Միևնույն տեսակի ատոմներից բաղկացած նյութն անվանում են տարր։
5. Ինչ է մոլեկուլը
Հաճախ ատոմները միավորված են խմբերում, որոնց անվանում են մոլեկուլներ:
6. Ինչ է դիֆուզիան
Նյութերի ինքնակամ փոխադարձ ներթափանցելու երևույթը կոչվում է դիֆուզիա:
7. Ինչպես է ընթանում դիֆուզիան գազերում, հեղուկներում և պինդ մարմիններում
Դիֆուզիան պինդ մարմիններում ավելի դանդաղ է ընթանում, քան գազերում կամ հեղուկներում։
8. Ինչպես է ջերմաստիճանի փոփոխությունը ազդում դիֆուզիայի արագության վրա:
Բարձր ջերմաստիճանում դիֆուզիան ավելի արագ է, քան ցածր ջերմաստիճանում:
Առաջադրանքներ՝
Կատարել .Գայանե Մխիթարյան մաս I-ից էջ 10-ից մինչև էջ 17
Комментарии
Отправить комментарий