Սրտի կառուցվածքը և ֆունկցիան:Արյան և ավշային շրջանառություն

 Սրտի կառուցվածքը և ֆունկցիան:Արյան և ավշային  շրջանառություն:Էջ101-106:
Պատրաստել ուսումնական նյութ։
 Արյունատար համակարգի ամենախոշոր զարկերակն աորտան է, որը, սկիզբ առնելով սրտի ձախ փորոքից, անընդհատ ճյուղավորվելով, վեր է ածվում ավելի փոքր զարկերակների, ի վերջո՝ մազանոթների։ Վերջիններս, միմյանց հետ միավորվելով, դդառնում են  երակներ, որոնցով արյունը վերադառնում է սիրտ։
Ավիշային համակարգը սկսվում է ավիշային մազանթոներից, որոնք կույր պարկանման ծայրով գտնվում են հյուսվածքի միջբջջային տարածքում։ Հյուսվածքային հեղուկի հավելյալ քանակը լցվում է ավշային անոթների մեջ, և ձևավորվում է ավիշը։ Ավշային անոթները, միմյանց միանալով, առաջացմում են ավելի խոշոր անոթներ, որոնք, ի վերջո, կրծքավանդակում թափվում են երակների մեջ։ Ավշային համակարգի կարևոր բաղադրամասն են համարվում ավիշային գեղձերը, որոնք տեղակայված են ավիշային անոթների վրա։
Սիրտը քառախորշ սնամեջ մկանային օրգան է, գտնվում է կրծքավանդակում, փոքր-ինչ ձախակողմյան դասավորությամբ։ Սիրտը գտնվում է սրտապարկում, որը շարակցահյուսվածքային թաղանթ է։ Սրտապարկի ներքին մակերևույթն արտադրում է քիչ քանակությամբ հեղուկ, որը թուլացնում է կծկման ժամանակ առաջացած շփման ուժը։ Նախասրտերը և փորոքները հաղորդակցվում են անցքերով, որոնցում կան փեղկավոր փականներ։
ոոո
Սիրտն աշխատում է անընդմեջ՝ արյունը մղելով արյունատար համակարգ և ապա՝ բոլոր օրգաններ ու հյուսվածքներ։ Սիրտը հաջորդաբար կծկվում և թուլանում է կարճատև հանգստի ընդմիջմամբ։ Այն ժամանակահատվածը, որն ընդգրկում է նախասրտի մի կծկումից մինչև մյուսը, կոչվում է սրտային բոլորաշրջան։ Սիրտը կարող է որոշակի պայմաններում երկար ժամանակ աշխատել օրգանիզմից դուրս։

Комментарии

Популярные сообщения из этого блога

English exercise

Օ-Ո, ուղղագրություն

English Class work