Շնչառական համակարգ․ Շնչառական շարժումներ

Շնչառական և արյունատար համակարգերը սերտորեն կապված են իրար։ Շնչառական օրգանները մասնակցում են նաև ջերմակարգավորման գործընթացին և ձայնի առաջացմանը։
Շնչառական համակարգը կազմված է օդատար ուղիներից՝ քթի խոռոչ, քթըմպան, կոկորդ, շնչափող և բրոնխներ և գազափոխանակության օրգաններից՝ թոքեր։
Քթի խոոչը ոսկրաաճառային միջնորմով բաժանվում է երկու խոռոչների։ Յուրաքանչյուր խոռոչ ունի ոլորապտույտ անցուղիներ, որոնք մեծացնում են նրա ներքին մակերեսը։ Այդ ամբողջ մակերեսը պատված է լորձաթաղանթով, որը կազմված է թարքիչավոր էպիթելային հյուսվածքից։ Խոռոչում ներշնչված օդը, շփվելով լորձաթաղանթի արյունատար անոթների հետ, տաքանում է՝ հասնելով մարմնի ջերմաստիճանին, իսկ լորձի միջոցով խոնավանում է։ Բերանի խոռոչով անցնելիս օդը չի ենթարկվում վերոհիշյալ փոփոխություններին, որի հետևանքով հաճախ առաջանում են օդատար ուղիների բորբոքումներ։ Քթի խոռոչից օդը քթըմպով ներթափանցում է կոկորդ։
Կոկորդը գտնվում է պարանոցի վերին մասում։ Այն մի քանի աճառներով, կապաններով, ջլերով և մկաններով միմյանց միացած խոռոչ է։ Աճառներից ամենամեծը՝ վահանաճառը, շոշափվում է պարանոցի վրա, այն արտաքինից պատշտպանում է կոկորդը։Կոկորդի մուտքը վերևից փակվում է մակկոկորդի աճառով, որը կլլման պահին խոչընդոտում է սննդագնդիկի թափանցմանը շնչափող։ Կոկորդը նաև ձայնային օրգան է։ Ձայնը ձևավորվում է արտաշնչվող օդի միջոցով ձայնալարերի տատանման արդյունքնում։
Շնչափողը անմիջապես կոկորդի շարունակությունն է։ Շնչափողի հետին պատը հպվում է կերակրափողին, և աճառի բացակայության շնորհիվ չի խանգարում սննդագնդիկի տեղաշարժմանը։ Շնչափողը ստորին մասում վեր է ածվում երկու գլխավոր՝ աջ և ձախ բրոնխների։
Բրոնխները կառուցվածքով նման են շնչափողին։ Նրանք երկու խոշոր խողովակներ են, որոնք մտնում են թոքեր և այնտեղ ճյուղավորվելով առաջացնում են բրոխածառ։ Խոշոր բրոնխները վեր են ածվում մանր բրոնխների, դրանք էլ մանրագույն բրոնխների, որոնք ավարտվում են թոքաբշտերով։
Թոքերը գազափոխանակության զույգ օրգաններ են, գրավում են գրեթե ամբողջ կրծքավանդակը։ Աջ թոքը մեծ է և կազմված է երեք բլթերից, ձախը՝ երկու բլթերից։ Արտաքինից թոքը պատված է շարակցահյուսվածքային թաղանթով՝ թոքամազով։ Այն կազմված է երկու թաղանթներից, որոնցից մեկը պատում է թոքերը՝ թոքամզային թաղանք, մյուսը՝ կրծքավանդակի պատը ներսից՝մերձպատային թոքամազային թաղանք։ Թոքային և մերձպատային թոքամազային թաղանթների միջև առաջանում է չեղքման ազատ տարածություն, որը կոչվում է թոքամազային խոռոչ։

Թոքերում մշտապես տեղի է ունենում օդափողություն շնչառական շարժումների՝ ներշնչման և արտաշնչման շնորհիվ։ Ստոծանին մկանային միջնապատի դեր է կատարում՝ բաժանելով որովայնի խոռոչը կրծքավանդակից։ Ներշնչման ժամանակ կծկվում են միջկողային մկանները, կողոսկրերը փոքր-ինչ բարձրանում են, միաժամանակ կրծոսկրը շարժվում է դեպի առաջ։ Այդ բոլորի հետևանքով կրծքավանդակի չափերը մեծանում են։
Մթնոլորտային օդը թափանցում է թոքեր, որոնք լայնանում են, տեղի է ունենում ներշնչում։  Միջկողային և ստոծանու մկանների թուլացման հետևանքով կողոսկրերն իրենց ծանրության տակ ուղղվում են ներքև, ստոծանին զբաղեցնում է իր նախկին դիրքը, կրծքավանդակի խոռոչը փոքրանում է, թոքերը սեղմվում են, և օդը շնչառական ուղիներով դուրս է մղվում, տեղի է ունենում արտաշնչում։
Շնչառության կարգավորումն իրականացվում է նյարդային և հումորալ մեխանիզմներով։ Երկարավուն ուղեղում գտնվում է շնչառության կենտրոնը, որտեղ մոտավորապես յուրաքանչյուր չորս վայրկյանը մեկ առաջանում են գրգիռներ, որոնք հաղորդվում են կրծքավանդակի միջկողային մկաններին և ստոծանուն։ Դրա շնորհիվ մկանները կծկվում են, և կրծքավանդակը լայնանում է, տեղի է ունենում ներշնչում։ Նույն մկանների թուլացման հետևանքով տեղի է ունենում արտաշնչում։
Շնչառության կարգավորմանը մասնակցում են պաշտպանաան ռեֆլեքսները՝ հազը և փռշտոցը։ Հազի միջոցով օդատար ուղիներից փոշին և մանրէները վերացվում են լորձի ավելցուկի հետ բերանի խոռոչից, իսկ փռշտոցի ժամանակ՝ քթի խոռոչից։
Հումորալ կարգավորումն իրականանում է, երբ արյան մեջ փոխվում է CO2
և O2 գազերի խտությունը։ Արյան մեջ CO2-ի խտության մեծության դեպքում շնչառությունը դառնում է ավելի խորը, իսկ O2-ի խտության նվազումից այն հաճախանում է։

Комментарии

Популярные сообщения из этого блога

English exercise

Օ-Ո, ուղղագրություն

English Class work