Արյան Բաղադրությունը
Դաս 12(11.02-19.02.19)
Արյան բաղադրությունը, ձևավոր տարրերը`էրիթրոցիտներ, լեյկոցիտներ, թրոմբոցիտներ,դրանց ֆունկցիաները, հիվանդությունը։Էջ 85-90:
Լրացուցիչ աշխատանք:
Պատրաստել տեսանյութ արյան բաղադրության և ձևավոր տարրերի վերաբերյալ, վերցնում եք հարցազրույց բարեկամ բժիշկներից հետևյալ թեմայով՝
ա/օրգանիզմի ինչ ֆունկցիոնալ խանգարումներ կարող են առաջացնել արյան ձևավոր տարրերի /էրիթրթցիտների, լեյկոցիտների, թրոմբոցիտների/ քանակական և ֆունկցոնալ խախտումները
բ/ որոնք են առաջին ախտանիշները
գ/որոնք են կանխարգելիչ միջոցները
Էրիտրոցիտները կամ այլ կերպ ասած արյան կարմիր գնդիկները օրգանիզմում կատարում են շատ կարևոր դեր: Նրանց մեջ պարունակվող մեծ քանակությամբ հեմոգլոբինով է պայմանավորված արյան կարմիր գույնը։ Էրիտոցիտների հիմնական ֆունկցիան թթվածնի տեղապոխումն է: Նրանք թոքերում հարստանում են թթվածնով և այն հասցնում են օրգանիզմի բոլոր հյուսվածքներին, և նրանց ազատում են ածխաթթու գազից: Էրիտրոցիտները հեմոգլոբինի օգնությամբ ապահովում են օրգանիզմի գազափոխանակությունը: Հեմոգլոբինի պակասը առաջացնում է անեմիա կամ սակավարունություն հիվանդությունը, որի դեպքում նկատվում է թուլություն, գլխապտույտ, գլխացավեր, ախորժակի անկում և այլն:
Լեյկոցիտները արյան սպիտակ գնդիկներ են: Լեյկոցիտները իրականացնում են օրգանիզմի պաշտպանությունը ներքին և արտաքին վնասակար, օտար մարմիններից, դրանք կարող են լինել տարբեր ինֆեկցիաներ, միկրոբներ ու բակտերիաներ։ Լեյկոցիտները անմիջապես նկատում են օտար մարմիններ և ոչնչացնում են նրանց՝ ոչնչանալով նաև իրենք: Բացի այդ լեյկոցիտները առաջացնում են հակամարմիններ, որոնք երկար ժամանակ կարող են օրգանիզմը պաշտպանել տարբեր ինֆեկցիաների ներթափանցումից, այսինքն լեյկոցիտներով է պայմանավորված մարդու իմունային համակարգը: Լեյկոցիտների շատացումը օրգանիզմում, խոսում է սուր բորբոքային պրոցեսի մասին, այն կարող է ուղեկցվել ջերմության բարձրացումով, թուլությամբ, վատ ինքնազացողությամբ: Լեյկոցիտները կարող են նաև պակասել արյան մեջ, դա խոսում է արդեն արյան լուրջ հիվանդության մասին:
Տրոմբոցիտները իրենցից ներկայացնում են շատ փոքրիկ բջիջներ , որոնք իրականացնում են արյան մշտական հեղուկ վիճակը անոթներում, կարևոր դեր ունեն արյան մակարդելիության գործում: Երբ վնասվում է անոթը կամ մազանոթը, նրանք անմիջապես հավաքվում են վնասվածքի մոտ և առաջացնում են մակարդուկ, կանգնեցնում են արյունահոսությունը, որից հետո առողջ օրգանիզմում նրանք լուծվում են: Տրոմբոցիտների քանակը նույնպոս կարող է փոփոխվել արյան մեջ, նրանց ավելացումը նորմայից կարող է առաջացնել տրոմբ, պոկվելով անոթի պատից առաջացնում է խցանումներ տարբեր օրգանների հյուսվածքներում, առաջացնելով ինֆարկտ, ինսուլտ, թոքային անբավարարություն: Տրոմբոցիտների պակասը կարող է հանգեցնել արյունահոսության:
Լուրջ հիվանդություններից խուսափելու համար ժամանակ առ ժամանակ պետք է կատարել արյան ընդհանուր հետազոտություն , որը ցույց կտա էրիտրոցիտների, լեյկոցիտների և տրոմբոցիտների քանակական և ֆունկցիոնալ խախտումները, ինչն էլ ասում է օրգանիզմի վիճակի մասին:
Комментарии
Отправить комментарий