Տնային աշխատանք. Ֆիզիկա
Հարցեր՝
1. Ինչ ագրեգատային վիճակներում կարող է լինել նյութը:
Սովորական պայմաններում նյութերի ագրեգատային վիճակները երեքն են՝ պինդ, հեղուկ ու գազային:
2. Որոնք են ջրի ագրեգատային վիճակները:
Ջրի ագրեգատային վիճակներն են երեքը՝ սառույցը, ջուրը և գոլորշին:
3. Ինչով են բնորոշվում նյութի այս կամ այն ագրեգատային վիճակները:
Նյութերը երեք ագրեգատային վիճակներում էլ բախկացած են նույն մոլեկուլներից: Այդ վիճակների տարբերությունը պայմանաորված է նյութի մասնիկների շարժման բնույթից և փոխազդեցությունից:
4. Ինչպիսի դիրքերում են մոլեկուլները գազերում,հեղուկներում և պինդ մարմիններում:
Պինդ մարմինը պահպանում է իր և՛ ձևը, և՛ ծավալը: Հեղուկը պահպանում է իր ծավալը, սակայն փոխում է ձևը: Գազը չունի ո՛չ ծավալ, ո՛չ էլ ձև:
Սովորել Է. Ղազարյանի դասագրքից էջ 146-ից մինչև էջ 148
Լուծել.Վ.Ի Լուկաշիկի խնդրագրքից էջ 108-ից խնդիրներ 797-իցմինչև 808-ը:
Комментарии
Отправить комментарий