Տնային աշխատանք. Ֆիզիկա
Թեմա՝ Ներքին էներգիա: Ջերմահաղորդականություն: Կոնվեկցիա: Ճառագայթային ջերմափոխանակում: Տեսակարար ջերմունակություն:
Հարցեր՝
1. Ինչ է ներքին էներգիան, որոնք են փոփոխման եղանակները
Մարմինը կազմող մասնիկների ջերմային շարժման կինետիկ և միմյանց հետ փոխազդեցության պոտենցիալ էներգիաների գումարը կոչվում է մարմնի ներքին էներգիա: Ներքին էներգիայի փոփոխման եղանակներն են աշխատանքը և ջերմափոխանակությունը:
2. Նկարագրել ջերմահաղորդականության երևույթը <<ցուցադրող>> փորձը
Լուցկու հատիկներըի հերթականորեն պոկվելը ձողից<<ցուցադրում>> է ջերմության հաղորդումը ձողի երկայնքով՝ նրա տաքացած ծայրից դեպի սառը մասերը։
3. Բացատրել,թե ինչպես է ջերմահաղորդումն իրականացվում մոլեկուլների քաոսայն շարժմամբ և փոխազդեցությամբ:
Գազերում մոլեկուլները իրարից ավելի հեռու են գտնվում, քան պինդ նյութերինը, այսինքն ջերմահաղորդումը գազերում ավելի դանդաղ է, քան պինդ նյութերում: Նյութերի տաք և սառ մոլեկուլները իրար հպելիս մեկը մյուսին է փոխանցում իր ներքին էներգիան, իր հետ էլ ջերմությունը:
4. Թվարկել լավ և վատ ջերմահաղորդիչ նյութեր
Թթվածին և երկաթ։
5. Ինչու է օդը վատ ջերմահաղորդիչ
Քանի որ օդը գազային նյութ է, այսինքն օդի մոլեկուլները իրարից ավելի հեռու են, դրանից հետևում է, որ այնտեղ ջերմահաղորդականությունը տեղի է ունենում ավելի դանդաղ:
6. Ինչ կիրառություններ ունեն վատ ջերմահաղորդիչները
Ցածր ջերմահաղորդակիչները օգտագործվում են, որպես ջերմամեկուսիչներ:
7. Ջերմահաղորդման որ եղանակն են անվանում կոնվեկցիա
Կոնվեկցիա են անվանում հեղուկի կամ գազի հոսանքների միջոցով կատարվող ջերմահաղորդումը, որը հետևանք է հեղուկի կամ գազի շերտերի անհավասարաչափ տաքացման:
8. Որն է կոնվեկցիայի և ջերմահաղորդականության երևույթի հիմնական տարբերությունը
Ջերմահաղորդականության ժամանակ հեղուկի կամ գազի շերտերը հավասարաչափ են տաքացվում, իսկ կոնվեկցիայի ժամանակ անհավասարաչափ:
9. Ինչպես է գոյանում ամպը
Արևը տաքացնում է գետինը, միաժամանակ տաքացնելով մթնոլորտային շերտը: Այդ օդի զանգվածը բարձրանում է վեր, օդը սկսում է սառել և գոյանում է ամպ:
10. Ինչպես է առաջանում քամին
Երբ տաք օդը և սառ օդը խառնվում են:
11. Ինչու են հեղուկները և գազերը տաքացնում ներքևից
Որպեսզի արագացնեն կոնվեկցիան, և այն գոլորշանա դեպի վերև:
12. Հնարավոր է արդյոք կոնվեկցիան պինդ մարմիններում, ինչո՞ւ
Ոչ, քանի որ պինդ մարմինները չունեն գոլորշիանալու հատկություն:
13. Ինչ է էլեկտրամագնիսական դաշտը:Ինչ վիճակներում կարող է գոյություն ունենալ
Էլեկտրամագնիսական դաշտը մատերիայի ձև է, որով իրականցվում է լիցքավորված մասնիկների փոխազդեցություն: Էլեկտրամագնիսական ալիքը կարող է գոյություն ունենալ նյութի հետ կամ նյութից դուրս։
14. Ինչ է էլեկտրամագնիսական ալիքը
Էլեկտրամագնիսական ալիքը ժամանակի ընթացքում էլեկտրական և մագնիսական դաշտերի տարածումն է տարածության մեջ:
15. Ջերմահաղորդման որ տեսակն են անվանում ճառագայթային ջերմափոխանակում, բերել օրինակներ
Ջերմահաղորդումը ջերմային ճառագայթմամբ արձակմամբ կամ կլանմամբ անվանում են ճառագայթային ջերմափոխանակում:
16. Որ մարմինն է ավելի լավ կլանում ջերմային ջառագայթումը՝սև,թե սպիտակ, բերել մի քանի օրինակներ
Ավելի արագ է կլանում ջերմային ճառագայթումը սև մարմինները: Օրինակ՝ ամռանը մուգ գույնի հագուստ խորհուրդ չեն տալիս հանգել, քանի որ այն ավելի արագ է տաքացնում, քան ավելի վառ գույները, և հատկապես սպիտակը:
17. Որ ֆիզիկական մեծությունն են անվանում ( նյութի) տեսակարար ջերմունակություն
Մարմնի ջերմային հատկությունները բնութագրող այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի հաղորդած ջերմաքանակի հարաբերությանը, մարմնի զանգվածին և մարմնի ջերմաստիճանի փոփոխմանը, կոչվում է տեսակարար ջերմունակություն:
18. Ինչ է ցույց տալիս տեսակարար ջերմունակությունը
Տեսակարար ջերմունակությունը ցույց է տալիս մարմնի ջերմային հատկությունները:
19. Ինչ միավորով է չափվում տեսակարար ջերմունակությունը
1 Ջ/(կգ·°C)
20. Գրել տեսակարար ջերմունակությունը սահմանող բանաձևը
c=Q/m(t2-t1)
Комментарии
Отправить комментарий