Հայոց լեզու 09.16.2019

  1. Առաջադրանք. Տրված սյունակներից ընտրիր մեկական արմատ և նոր բառ ստացիր։ Եթե հնչյունափոխություն է տեղի ունենում, ներկայացրու այն։
9-Եր՝ բառակազմություն
3.

Անփառունակ - սնամեջ - 
սնափառ
ինքնուրույն - սիրահար - ինքնասեր
թուլակամ - լիակատար - կամակատար
պատռվածք - քաջասիրտ - սրտապատառ
սնահավատ - փոփոխամիտ - հավատափոխ
փոխարքա - նստավայր - արքայանիստ

4.

Գահաժառանգ - ջրվեժ - գահավեժ
սառցալեռ - արյունարբու - սառնարյուն
ծառուղի - խճանկար - խճուղի
դատարկամիտ - 
ստրկություն - ստրկամիտ
կիզանուտ - հրածին  - հրկեզ
կշռադատել - հավասարասրուն - հավասարակշիռ
8.

Անստույգ  - տեսակցություն - ստուգատես
հյութալի - մրգաքաղ  - մրգահյութ
ցուցարար - վաղաժամ  - ժամացույց
շնչասպառ - երկարակյաց - երկարաշունչ
վարսակալ - երկաթուղի  - ուղեկալ
ապաշնորհ - հողազուրկ - շնորհազուրկ

9.
Մեծատառ  - մտամոլոր - մեծամիտ
դրվածք - թագաժառանգ  - թագադիր
հրավիրատոմս - սուսերամարտ -  մարտահրավեր
հուշասյուն - որմնադիր - որմնասյուն
առատաձեռն  - ալեհույզ - հուզառատ
շարժասանդուղք - արագավազ - արագաշարժ

Առաջադրանք. Լրացրու բաց թողած տառերը կամ տառակապակցությունները։
Ոսկեհանդերձ աշուն էր։ Անընդմեջ մաղում էր տաղտկալի անձրևը։ Նստած իր այգու տախտակամած քողտիկում՝ ալեզարդ, թավ ընչացքներով ութսունինամյա Եղիազար պապը՝ խելացի աչքերով, խոհուն, կիսախուփ պատուհանից լռելյայն նայում էր Արագածի՝ մշուշով երիզված ձյունափառ գագաթներին։ Ներանձնացած ինչ էր խորհում՝ դժվար էր գուշակել։ Տասնիննը տարի առաջ, երբ հանկարծամահ եղավ կինը՝ Փիրուզ մայրիկը,  նա ներամփոփ տարավ այդ վիշտը, և թվում էր՝ հազիվ մի ամիս դիմանա, բայց դիմացավ. նրան ապրելու ու վշտին դիմակայելու մղեցին անդադրում աշխատանքը, հողը, ազգին ինչ-որ բանով օգտակար լինելու պատրաստակամությունը։
Մեղմ, արծաթահնչյուն ձայնով սիրում էր խրատել. «Մարդը բարությամբ է գեղեցիկ»։
2. Վանկ (մի շնչով արտասանվող հնչյուն կամ հնչյունախումբ). վանկատում։ Բաց և փակ վանկեր։ Վանկատման հիմնական կանոնները.
  • Վանկը ձայնավորով սկսվում է, եթե առաջին վանկն է, և բառն սկսվում է ձայնավորով՝ ար-բան-յակ, իս-կա-պես և այլն։
  • Ոչ առաջին վանկը կարող է ձայնավորով սկսվել, եթե բառի մեջ երկու ձայնավոր հաջորդում են իրար՝ մի-ա-սին, հի-ա-նալ և այլն։
  • Վանկը սկսվում է մեկ բաղաձայնով։ Եթե բաղաձանների կուտակում կա, մնացածը մնում են նախորդ վանկում՝ բա-ղա-ձայն-ներ, հերձ-վա-ծող, կարծ-րա-ցում և այլն։
  •  Պետք է ուշադիր լինել գաղտնավանկի նկատմամբ. սովորաբար իրար հաջորդող երեք և ավելի բաղաձայնների մեջ լսվում, բայց չի գրվում ը։ Լսվող ու չգրվող ը հնչյունը նույնպես վանկարար է, վանկ է կազմում։ Օրինակ՝ հըռ-չակ, մըկ-րատ և այլն։
Վանկերը լինում են բաց և փակ։
  • Բաց վանկերը ձայնավորով վերջացողներն են։
  • Փակ վանկերը բաղաձայնով վերջացողներն են։
Առաջադրանք.
Վանկատիր տրված բառերը, դիմացը նշիր՝ քանի բաց և քանի փակ վանկ ունի տվյալ բառը.
Կայ-սրու-թյուն, վի-րա-վոր, դա-սա-գըր-քեր, բար-ձրա-նալ, հե-տա-քըր-քիր, տար-րա-կան, նը-կար-չա-տուն, մը-կան, ստեղ-ծա-գոր-ծու-թ-յուն, կար-գա-խոս, բարձ-րա-ձայն, վը-կայ-ական։

Комментарии

Популярные сообщения из этого блога

English exercise

Օ-Ո, ուղղագրություն

English Class work