Հայոց լեզու 09.18.2019

Առաջադրանք.
Վանկատիր տրված բառերը, դիմացը նշիր՝ քանի բաց և քանի փակ վանկ ունի տվյալ բառը.
Կայս-րութ-յուն, վի-րա-վոր, դա-սա-գըր-քեր, բարձ-րա-նալ, հե-տա-քըր-քիր, տար-րա-կան, նը-կար-չա-տուն, մը-կան, ըս-տեղ-ծա-գոր-ծութ-յուն, կար-գա-խոս, բարձ-րա-ձայն, վկա-յա-կան։
Շեշտ
Հիմնական շեշտը՝ վերջին ձայնավորը։
Շեղումներ՝
  • եթե վերջին ձայնավորը ը-ն է, շեշտվում է նախորդը.
  • հարադրական մի շարք բարդություններում՝ միտք անել, դուր գալ, սիրտ տալ, մեջ ընկներ և այլն.
  • մի քանի հայերեն բառերում՝ միթե, գրեթե, որևէ, ովևէ, ինչևէ, մանավանդ և այլն.
  • փոխառյալ բառերում՝ քիմիա, ֆիզիկա, Նոննա, Գրետա, Աննա և այլն.
Հիշել՝ փոխառյալ բառերում շեշտը անցնում է վերջին ձայնավորին, երբ այդ բառերը քերականական կամ բառակազմական փոփոխության են ենթարկվում հայերենի կանոնների համաձայն՝ քիմիակա՛ն, ֆիզիկայի՛, Նոննայի՛ց և այլն։
Առաջադրանք
Գտիր այն բառերը, որոնց շեշտը վերջին վանկի վրա չէ.
հարազատ, քու՛յրդ, քաղաքներից, դու՛ստր, թրխկոց, կարծես թե, անդրաշխարհ, մեծ-մեծ, ի՛ դեպ, արագընթաց, դրամա՛րկղմա՛նավանդու՛ստր, հայկական, ռուսերեն։
Ուղղագրական վարժանք. լրացրու բաց թողած տառերը.
Ալելքսանն այժմ ապրում էր միակ որդու՝ Բաբկենի ընտանիքի հետ՝ իր պապի կառուցած երեքսենյականոց բնակարանում, բայց վաղուց ի վեր տարվա մեծ մասն անցկացնում էր այգու տնակի փոքրիկ պատշգամբում, որտեղից, ի դեպ, մի չքնաղ տեսարան էր բացվում։ Սիրում էր նստել սանդուղքների վրա և կամ ծառի տակ դրված թաղտին։ Միայնակ նստած՝ ծխամորճի ծխի միջից ձգվող ժպիտով նայում էր իր ծաղկալից այգուն՝ ծայրեծայր մաքուր ու խնամված, և նրան թվում էր՝ կատարյալ դրախտ է բնությունը։ Գոհ էր իրեն բաժին ընկած բախտից, վայելում էր հողի՝ ոսկեվառ արևից պտղավորված պարգևների հրաշալիքները, գույնզգույն ծաղիկների բույրը, հավքերի քաղցրօրոր դայլայլը։ Արևի պես արդար ծերունին միշտ զայրանում էր, երբ փոքրոգի հարևանը՝ Կախմռութ Մարգարը (այդպես էին նրան կնքել համագյուղացիները) սրտողած գանգատվում էր հարսի՝ զայրույթ առաջացնող առօրեկան արարքներից։

Комментарии

Популярные сообщения из этого блога

English exercise

Օ-Ո, ուղղագրություն

English Class work